10/08/2026
ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՄԱՌԸ
ԱՊԱԳԱ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐ ԷԴՈՒԱՐԴԸ, ԱՐԵՒԻԿԸ, ԻԼՈՆԱՆ, ԱՐԻԿՆ ՈՒ ԱՐՄԱՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ
Անտոն Քոչինյանի անվան քոլեջի անասնաբուժություն մասնագիտության երրորդ կուրսեցի Էդուարդը մեր էջի հետեւորդներին արդեն առիթ ունեցել է պատմելու «ՍմարթԱգրո» ՓԲԸ-ում արդյունավետ փորձուսուցման մասին: Պատմել ենք նաեւ ընկերության, ի մասնավորի տնօրենի՝ Արման Օհանյանի բարյացակամ, երիտասարդներին սատարող - աջակցող կեցվածքի մասին:
Հիմա մեր ուսանողները շարունակում են փորձուսուցումը նույն ընկերությունում, որտեղ ե՜ւ գրասենյակային աշխատանքի, փաստաթղթաշրջանառության կանոններն են յուրացնում, ե՜ւ կենդանիների հղիության թեստեր են իրականացնում: Ավագ գործընկերները մասնագիտական գրականություն են հանձնարարում, երիտասարդները կարդում են, քննարկում, մի խոսքով.
-Սա մեր առաջին աշխատանքային փորձն էր, շատ հավես էր: Ընկերության մասնագետների օգնությամբ ձեռք բերված ե՜ւ ակադեմիական գիտելիքները, ե՜ւ կիրառական հմտությունները շատ լավ հիմք կլինեն մեզ համար սեպտեմբերից՝ լսարանում…
06/06/2026
05/06/2026
29/05/2026
23/05/2026
09/05/2026