«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոն

«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոն

Share

«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտ?

16/03/2020

“For the scientist who has lived by his faith in the power of reason, the story ends like a bad dream. He has scaled the mountains of ignorance, he is about to conquer the highest peak; as he pulls himself over the final rock, he is greeted by a band of theologians who have been sitting there for centuries.”

Robert Jastrow, Astronomer

12/12/2019

Կարո՞ղ եք տեսնել անհամապատասխանությունը։ 🧐

Sargis sargsyan (Vordus) poezia 21/11/2019

ՈՐԴՈՒՍ
Պարույր Սևակ

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:

Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,

Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված…
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:

Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:

Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կյանքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
Պե՞տք է` իրենց մատն են տնկում… Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ շուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…

Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»…
Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր…
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…
Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):
Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանրածախ
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա…
Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ…

Sargis sargsyan (Vordus) poezia Sargis sargsyan (vordus) poezia

11/11/2019

Իսկ դու գիտեի՞ր, որ 🤔
✅Սեփական խոցելիությունը ցույց տալը մեծ ուժ է 💥,
✅Բացի գլխուղեղից 🧠 դու ունես ևս մեկ բացառիկ ուղեղ ❤️ 🔥, որին հետևելով, դու կգտնես քո կյանքի կոչումը
✅4 պարզ քայլով 👣 դու կարող ես չեզոքացնել որևէ միջանձնային կոնֆլիկտ❌,
✅Հենց ճանաչես քո պարգևներն 💝 ու ինքնատիպությունը, մրցելու և վերահսկելու կարիքդ հօդս կցնդի։
Այս և ավելին՝ «Ոգեշնչող զրույցներ»-ում Կանանց առաջնորդության և ներառման փորձագետ, «Առաջնորդելով առաքինությամբ» գրքի հեղինակ Մոնիք Սվազլյանի հետ 😉


04/11/2019

«Ոգեշնչող զրույցներ»-ը ✨բացահայտում է առաջնորդի խոնարհության, խոցելիության, էմպատիայի և այլ բացառիկ որակների ուժը 💥 ՝ Կանանց առաջնորդության և ներառման փորձագետ Monique Svazlian-ի "Leading gracefully" («Առաջնորդելով առաքինությամբ») գրքի 📚միջոցով։ Շուտով🎬😊

28/10/2019

🤔🔑 #ՕրվաԽոսք 🗣 💡
🎯‼️ 🧩 ⚖️

28/09/2019

👉Օգտվենք Նապոլեոն Բոնապարտի խորհուրդներից․

✔️Անհնարը՝ դա բառ է, հիմարների բառարանից։

✔️Տուր մարդուն իշխանություն և կիմանաս թե ով է նա։

✔️Հանճարեղ մարդիկ՝ մետեորներ են, որոնք աշխարհ են եկել այրվելու համար, որպեսզի լուսավորեն իրենց դարը։

✔️Եթե դու ուզում ես հասնել նպատակիդ, ապա պետք է ամեն օր, թեկուզ շատ կարճ, քայլ անել դեպի այդ նպատակ։

✔️Մարդկանց կառավարելու համար գոյություն ունի երկու լծակ՝ առաջինը դա անձնական շահն է, իսկ երկրոդը՝ փողը։

✔️Հիմարը մեծ առավելություն ունի կրթված մարդու հանդեպ՝ նա միշտ գոհ է ինքն իրենից։

✔️Երբ թշնամիդ սխալ է գործում՝ պետք չէ նրան խանգարել։ Դա անքաղաքավարի է։

✔️Վախենալ պետք է ոչ թե նրանցից, ովքեր համաձայն չեն ձեր հետ, այլ նրանցից՝ ովքեր համաձայն չեն ձեզ հետ և վախենում են ձեզ այդ մասին ասել։

Աղբյուրը՝ https://www.brainyquote.com/authors/napoleon-bonaparte-quotes

Photos from «Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոն's post 26/09/2019

Ի՞նչ է հարմարավետության գոտին❓❓❓, ինչո՞ւ ենք հակված հայտնվել այնտեղ❓❓❓, ինչպե՞ս դուրս գալ և կազմակերպվել նոր հարմարավետության գոտում❓❓❓։ Այս և այլ հարցերի շուրջ ընթացավ մեր հանդիպումը, մասնակիցները կիսվեցին իրենց փորձառությամբ և դժվարություններով, որոնք իրենց կառուցողական ընթացքը ստացան թրեյների դիպուկ հարցադրումների և հիմնավորված խորհուրդների միջոցով։

23/09/2019

«Սխալվի՛ր դեպի առաջ»

Եթե դու չես սխալվում, ապա դու, ամենայն հավանականությամբ, առաջ չես շարժվում: Սխալները դեպի հաջողություն տանող ճանապարհի անբաժանելի ուղեկիցներն են:

Photos from «Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոն's post 19/09/2019

📣📣📣Երեկ՝ «Ապրիր երազանքդ» կենտրոնում, կայացավ երիտասարդների հանդիպումը «Գուրմէ Դուրմէ» ընկերության համահիմնադիր Դիրան Բաղդադյանի հետ, ով ներկաների հետ կիսվեց🗣 իր անցած ճանապարհով👣, բիզնես գաղտնիքներով🤫, այն արժեքային համակարգով և մոտեցումներով, որոնք, ըստ գործարարի, իր հաջողության գրավականներն են💫․ անվերապահ ազնվություն, դրական ու լավատես մոտեցում դժվար իրավիճակներում, սեր գործիդ նկատմամբ՝ համեմված հումորով ու մարդկանց կյանքի որակը փոխելու մեծ մղումով🌟։

🤵 Գործարարը խորհուրդ է տալիս ամեն օր շուտ արթնանալ, սահմանել օրվա մտադրություններդ և լավատեսության ու գոհունակության զգացումով անել լավագույնդ աշխատանքիդ մեջ։

Շուրջ 2 ժամ տևողությամբ ելույթից հետո, որն անցավ շատ արագ ու աննկատ, Դիրան Բաղդադյանին դեռ ուղղվեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր🤔, որից հետո զրույցը գործարարի հետ դեռ շարունակվում էր ոտքի վրա։

«Ապրիր երազանքդ» կենտրոնն իր երախտագիտությունն է հայտնում Դիրան Բաղդադյանին՝ իր ժամանակի և սեփական կյանքով փորձված անգնահատելի խորհուրդների համար։👏👏👏👏👏

Առաջինը Հայաստանում. ԱՀԱԸ Ավետիսյան դպրոցը պարգևատրվել է LEED հավաստագրով - AMAA Armenia 13/09/2019

✅ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հիմնադրած, ԱՀԱԸ կողմից ֆինանսավորվող Երևանի Ավետիսյան դպրոցն արժանացել է ամերիկյան հեղինակավոր LEED բնապահպանական հավաստագրի։

✅ Ավետիսյան դպրոցի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ընթացել են միջազգային բնապահպանական բարձր չափանիշներին համահունչ։

✅ Կրթահամալիրը երեխաների մեջ զարգացնում է բնապահպանական մտածելակերպ և ապրելակերպ։

Առաջինը Հայաստանում. ԱՀԱԸ Ավետիսյան դպրոցը պարգևատրվել է LEED հավաստագրով - AMAA Armenia • Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) հիմնադրած, ԱՀԱԸ կողմից ֆինանսավորվող Երևանի Ավետիսյան դպրոցն արժանացել է ամերիկյան հեղինակավո...

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Baghramyan 18
Yerevan
0019