«Հայբուսակ» Բազային Քոլեջ

«Հայբուսակ» Բազային Քոլեջ

Share

Haybusak College has over 20 years of successful teaching history.

Check out our page for more information!
Колледж Айбусак – это более 20 лет успешной истории обучения.

Photos from «Հայբուսակ» Բազային Քոլեջ's post 21/07/2026

Սրտանց շնորհավորում ենք մեր շրջանավարտներին այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:🎓♥️

08/07/2026

📢 ՀՐԱՇԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՀՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

08/07/2026

❗️Ի գիտություն «Հայբուսակ» բազային քոլեջի դիմորդների

2026-2027 ուսումնական տարվա ընդունելության գործընթացն իրականացվում է my.emis.am և hayt-college.emis.am էլեկտրոնային հարթակների միջոցով։

Ինչպե՞ս իրականացնել առցանց գրանցումը․

1️⃣ Քայլ 1.
Ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) պետք է նույնականացվի և ստեղծի անձնական էջ my.emis.am հարթակում։

2️⃣ Քայլ 2.
Դրանից հետո hayt-college.emis.am ընդունելության հարթակում անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը, կցել պահանջվող փաստաթղթերը (լուսանկար, կրթության վկայական և այլ անհրաժեշտ տվյալներ) և ընտրել Երևանի «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջը, ինչպես նաև նախընտրած մասնագիտությունը։

📌 Դիմորդը կարող է մրցույթին մասնակցել մեկ ուսումնական հաստատության մեկ մասնագիտության գծով։

📅 Ոլորտային մասնագիտությունների համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 24-ը, ժամը 18:00։

📝 Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը։

07/07/2026

📍Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով ⤵️

2026-27 ուս․տարվա «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության հարցաշար 07/07/2026

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2026-27 ՈՒՍՏԱՐՎԱ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԸ

Ներբեռնել այստեղ՝

2026-27 ուս․տարվա «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության հարցաշար ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱԶԱՅԻՆ ՔՈԼԵՋԻ 2026-20257 ՈՒՍ.ՏԱՐՎԱ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ (9-ԱՄՅԱ) ԴԻՄՈՐԴՆ...

07/07/2026

Ուշադրություն ❗
Հարգելի՛ դիմորդներ, քոլեջների առցանց հայտագրումը մեկնարկում է ՀՈՒԼԻՍԻ 10-ից։

📌 ՀԱՅԲՈՒՍԱԿ ԲԱԶԱՅԻՆ ՔՈԼԵՋ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել էլեկտրոնային եղանակով՝ hayt-college.emis.am միասնական հարթակում։

- Ոչ ոլորտային մասնագիտություններ՝ մինչև օգոստոսի 10-ը, ժամը 18:00
- Ոլորտային մասնագիտություններ՝ մինչև հուլիսի 24-ը, ժամը 18:00

📖 Ընդունելության քննություններ՝ հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը (միայն այն մասնագիտությունների համար, որոնց դեպքում դրանք նախատեսված են)։

📍 Եթե ցանկանում եք սովորել «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջում, հետևեք ընդունելության ժամկետներին և ժամանակին լրացրեք ձեր էլեկտրոնային հայտը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ընդունող հանձնաժողով 010 39 61 61 հեռախոսահամարով կամ հետևել համալսարանի պաշտոնական էջերին։

07/07/2026

❗️❗️❗️ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։

Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։

🔸Ինչպես դիմել քոլեջ

Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը hayt-college.emis.am համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները, ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։ Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։

🔸Միասնական մոտեցում

Մասնագիտական կրթության ոլորտում սահմանվել է նաև ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից՝ բոլոր դիմորդների հայտերը կներկայացվեն նույն համակարգում, ինչը հնարավորություն կտա դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ այլընտրանք։

🔸Ընդունելության ժամկետներ

Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ հուլիսի 10-ից սկսած.
✅ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00
✅ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00

🔸Ընդունելության պայմաններ

Ընդունելությունն իրականացվում է առանց քննությունների՝ բացառությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ ոլորտային մասնագիտությունների։

🔸Ընդունելության արդյունքների ամփոփում

Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակում է ՄՈՒՀ-ը՝ տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/35

Photos from «Հայբուսակ» Բազային Քոլեջ's post 20/06/2026

«Հայբուսակ» բազային քոլեջի «Հաշվապահական հաշվառում» և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտությունների ուսանողները հաջողությամբ հանձնեցին ավարտական պետական ամփոփիչ քննությունները։

17/06/2026

Փնտրո՞ւմ ես պահանջված և հեռանկարային մասնագիտություն։ «Հայբուսակ» քոլեջը առաջարկում է գործնական գիտելիքներ, ժամանակակից ուսումնական միջավայր և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր։

Ընտրի՛ր քո մասնագիտական ուղին․

🦷 Ատամնատեխնիկական գործ
💉 Քույրական գործ
👶 Մանկաբարձական գործ
💊 Դեղագործություն
💆‍♀️ Բուժական կոսմետոլոգիա
💻 Տեղեկատվական տեխնոլոգիաներ (հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում, տեխնիկ)
🌐 Վեբ դիզայն
📊 Հաշվապահական հաշվառում
👗 Հագուստի մոդելավորում

📍 Հասցե՝ Երևան, Գրիբոյեդով 15
📞 Հեռ.՝ (010) 201346, 099 63 31 81, 095 522 732
🌐 Մանրամասները՝ https://haybusak.am/home-huniversity/college/?lang=hy

---
Looking for a profession that opens real career opportunities? Haybusak College offers practical education, modern learning facilities, and career-oriented programs that prepare students for today’s job market.

Choose the specialization that suits your goals:

🦷 Dental Technology
💉 Nursing
👶 Midwifery
💊 Pharmacy
💆‍♀️ Medical Cosmetology
💻 Information Technologies
🌐 Web Design
📊 Accounting
👗 Fashion Design

📍 Address: 15 Griboyedov St., Yerevan
📞 Tel.: (010) 201346, +374 99 63 31 81, +374 95 522 732
🌐 Learn more: https://haybusak.am/home-huniversity/college/?lang=hy

03/06/2026

Արի՛ «Հայբուսակ» քոլեջ - ընտրի՛ր պահանջված մասնագիտություն

🦷 Ատամնատեխնիկական գործ
💉 Քույրական գործ
👶 Մանկաբարձական գործ
💊 Դեղագործություն
💆‍♀️ Բուժական կոսմետոլոգիա
💻 Տեղեկատվական տեխնոլոգիաներ (Հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում, տեխնիկ)
🌐 Վեբ դիզայն
📊 Հաշվապահական հաշվառում
👗 Հագուստի մոդելավորում

Հասցե՝ Երևան, Գրիբոյեդով 15
Հետադարձ կապ՝ (010) 201346, 099 63 31 81, 095 522 732
Մանրամասների համար՝ https://haybusakcollege.am/
--------------------------------------------
Looking for a profession that’s in high demand? At Haybusak College, we provide practical education, modern facilities, and career-focused programs designed to give you the skills that employers are looking for.
Choose a specialization that leads to a successful career:

🦷 Dental Technology
💉 Nursing
👶 Midwifery
💊 Pharmacy
💆‍♀️ Medical Cosmetology
💻 Information Technologies
🌐 Web Design
📊 Accounting
👗 Fashion Design

📞 (010) 201346, 099 63 31 81, 095 522 732
📍 Yerevan, Griboyedov 15
Learn more: https://haybusakcollege.am/

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Griboyedov 15
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00