Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University

Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University

Share

ԵՎՐԱՍԻԱ միջազգային համալսարան (EURASIA International University) Eurasia International University is an institution of higher professional education.

Եվրասիա միջազգային համալսարանը հայաստանյան նորանկախ իրականության մեջ հիմնադրվեց որպես կրթական բարեփոխումների իրականացմանը միտված հաստատություն: Այն Բոլոնիայի գործընթացի շրջանակներում դարձավ կրե­դիտային համակարգը ներդնող առաջատար բուհերից մեկը:

Մեր կրթական փիլիսոփայությունն ենթադրում է կրթական քաղաքանություն, որի արդյունքում եվրոպական կրթական արժեքները դառնում են գործառույթային
անհատականացված կր

Photos from Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University's post 30/04/2026

Ընդունվի՛ր Եվրասիա միջազգային համալսարան, հավաքի՛ր 24 և ավելի միավոր, և ստացի՛ր հնարավորություն՝ քո առաջին տարվա ուսման վարձը ֆինանսավորելու ամբողջությամբ կամ մասնակի։60 լավագույն դիմորդներին կաջակցի «Օհանյան» հիմնադրամը:

Հասանելի կրթություն բոլորին

📌 Հայտագրվիր dimord.am կայքում:

Photos from Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University's post 28/04/2026

Եռօրյա ինտերակտիվ խաղ-գագաթնաժողովի ամփոփիչ փուլում մասնակիցներն ընդունեցին միասնական հռչակագիր՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը Եվրոպայի միասնությանն ու կայունության ամրապնդմանը։ Միջոցառման հանդիսավոր փակմանը մասնակիցներին անձամբ ողջունեց և մասնակցության վկայականներ հանձնեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը:

L’Ambasciatore Alessandro Ferranti ospite d’onore presso l’Università Internazionale Eurasia per la cerimonia di chiusura della simulazione dell’8° Vertice della Comunità Politica Europea 🎓🇪🇺
Tre giorni di confronto, dal 25 al 27 aprile, che hanno coinvolto studenti e mondo accademico, accendendo i riflettori sull’importanza storica del Vertice in programma a Jerevan il prossimo 4 maggio 🌍✨

Dopo aver seguito i lavori, l’Ambasciatore ha dialogato con studenti e docenti e consegnato gli attestati di partecipazione 📜

Un Ateneo sempre più internazionale 🌐: vanta una cattedra Jean Monnet e solide collaborazioni con università italiane, tra cui l’Università per Stranieri di Perugia e l’Università degli Studi della Tuscia 🇮🇹 🤝

Ambasciata d'Italia in Armenia

Photos from Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University's post 28/04/2026

Օրերս Erasmus+ Հայաստանի ազգային գրասենյակի ներկայացուցիչները Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների համար անցկացրին տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ներկայացրեցին Erasmus Mundus ծրագրի ընձեռած հնարավորությունները և առաջիկա առցանց հանդիպման մանրամասները։ Մասնակիցներին տրամադրվեցին նաև համապատասխան տեղեկատվական նյութեր։

Վերջում ուսանողները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը առաջարկվող ծրագրերին դիմելու կարգի ու անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի պայմանների, հայտադիմումների ներկայացման, ֆինանսավորման, մոտիվացիոն նամակ կազմելու և այլ կարևոր խորհուրդներ կարող եք ստանալ նաև մասնակցելով առցանց հանդիպմանը։

🗓️ Մայիսի 2՝ ժամը 17։00
📍Google meet հարթակ

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ գրանցման ձևը՝ https://forms.gle/LSaKadL4ZNVtp99f8
Գրանցման վերջնաժամկետը՝ ապրիլի 29, 00:00:
Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ սովորելու եվրոպական լավագույն համալսարաններում և ստանալու միջազգային փորձ։

National Erasmus+ Office Armenia

Photos from Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University's post 28/04/2026

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները մասնակցել են Արդարադատության նախարարության Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին, որտեղ քննարկվել են ոլորտի առանցքային խնդիրներն ու զարգացման ուղղությունները։

Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել անչափահասների արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին, երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և բռնության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Մեր Իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Մարիաննա Վարդանյանն ու Մարինա Սահակյանը հանդես են եկել հետազոտական ներկայացմամբ՝ «Բուլինգը անչափահասների շրջանում․ թմրանյութերի օգտագործումը որպես բուլինգի չհաղթահարման հետևանք» թեմայով՝ կարևորելով կանխարգելիչ և աջակցող մոտեցումների զարգացումը։

Մանրամասն՝ https://www.facebook.com/mojofarmenia/posts/pfbid0pPbPctTRA8a1XK5GxKakpHRwL9nvgXMwKPEmDnRSeqTA3pmiuaH5cW6tk38p1hWul

27/04/2026

Եվրասիա միջազգային համալսարանի հանդիսությունների սրահը երեք օրով վերածվել է եվրոպական քաղաքականության կենտրոնի։ Այստեղ մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի խաղ-մոդելավորումը։ Սա պարզապես ուսանողական նախաձեռնություն չէ, այլ կարևոր հարթակ՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը սպասվող իրադարձության շուրջ և ևս մեկ անգամ արժևորելու մայիսի 4-ին Երևանում կայանալիք իրական գագաթնաժողովի նշանակությունը։

26/04/2026

Օր 2. Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի խաղ-մոդելի թեժ քննարկումներից

Photos from Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University's post 26/04/2026

Եվրասիա միջազգային համալսարանի հանդիսությունների սրահը երեք օրով վերածվել է եվրոպական քաղաքականության կենտրոնի։ Մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մոդելավորումը։ Սա միայն ուսանողական խաղ չէ, այլ լուրջ նախապատրաստություն մայիսի 4-ին Երևանում կայանալիք իրական գագաթնաժողովին։
Միջոցառմանն աջակցում է Հայաստանում Բելգիայի թագավորության դեսպանությունը։ Բացման խոսքում դեսպանն ընդգծեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր դինամիկան։

25/04/2026

Այսօր մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մոդելավորումը։

25/04/2026

Դիզայնը մտածողություն է 🎨

Դիզայնը միայն գործիքների տիրապետում չէ։
Այն գաղափար ձևակերպելու, պատկերացնելու և հստակ վիզուալ լեզվով արտահայտելու կարողություն է։

Ծրագրում դու կաշխատես վիզուալ հաղորդակցության տարբեր ոլորտներում՝
• կսովորես ձևավորել բրենդային ինքնություն,
• կստեղծես բովանդակություն թվային միջավայրի համար,
• կներկայացնես գաղափարներ ազդեցիկ ու մտածված ձևով։

Միաժամանակ կհասկանաս՝
• ինչպես կառուցել կոմպոզիցիա,
• ինչպես զարգացնել գաղափարը,
• ինչպես կիրառել ժամանակակից գործիքներ (այդ թվում՝ AI)՝ որպես ստեղծագործ գործընթացի աջակցություն։

Ուսման ընթացքում՝
• կստեղծես քո պորտֆոլիոն,
• կաշխատես իրական նախագծերի վրա,
• կձևավորես քո մասնագիտական ինքնությունը։

Ավարտելուց հետո կկարողանաս՝
• աշխատել դիզայնի և մարքեթինգի թիմերում,
• զբաղվել բրենդինգով և թվային բովանդակության ստեղծմամբ,
• զարգացնել քո սեփական նախագծերն ու անկախ գործունեությունը։

🎯 Առաջին տարվա ուսման վարձի մինչև 20%-ը կֆինանսավորվի «Օհանյան» հիմնադրամի կողմից

Դիմի՛ր՝ dimord.am

23/04/2026

Այսօրվա դիզայնի դասն անցավ կենդանի երկխոսությամբ, սուրճով և այն զգացողությամբ, որ մենք լսարանում չէինք, այլ ներգրավված էինք համատեղ ուսումնասիրության մեջ։

Մենք քննարկեցինք դիզայնի ոճերն ու դպրոցները՝ Բաուհաուսից մինչև ժամանակակից տեսողական մշակույթ:
Դասն ավարտեցինք ֆիլմի ցուցադրությամբ, որը դասընթացի ոգեշնչող մասն էր, որտեղ դիզայնը այլևս տեսություն չէ, այլ կենդանի միջավայր։

23/04/2026

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Քոլեջների շրջանավարտները մինչև դիպլոմների ստացումը կարող են արդեն ներկայացնել իրենց հայտերը՝ համաձայն սահմանված կարգի։

Մանրամասների համար կարող եք հետևել մեր էջին կամ կապ հաստատել ընդունող հանձնաժողովի հետ՝ զանգահարելով 033 580580 հեռախոսահամարին։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ազատության 24/2
Yerevan
0014