ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդ

ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդ

Share

ՃՇՀԱՀ

28/01/2025

ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդը սիրով շնորհավորում է բոլորին` Հայոց բանակի կազմավորման 33-րդ ամյակի առթիվ։
Տոնական այս օրն առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար:
Թող Հայոց բանակը միշտ լինի պետության ուժն ու ազգային ինքնության պահապանը։
Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած և այսօր էլ անձնվիրաբար հայրենիքը պաշտպանող մեր խիզախ տղաներին:
Շնորհավո ՛ր տոնդ, Հայոց բանակ,
Շնորհավո ՛ր տոնդ, հայ զինվոր։🇦🇲

28/01/2025

Ուսանողական խորհրդի կանոնադրության 5-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդը հայտարարում է մրցույթ նախագահի պաշտոնի համար:
ՈւԽ նախագահ ընտրվելու համար կարող է ինքնաառաջադրվել այն ուսանողը, որն ուսխորհրդում ծավալել է առնվազն մեկուկես տարվա գործունեություն, ունի 65 և ավելի տոկոս առաջադիմություն, հեղինակել կամ համահեղինակել է առնվազն երկու ուսանողական ծրագիր:
Անհրաժեշտ փաստաթղթերն ուսանողը կարող է ներկայացնել մինչև փետրվարի 7-ը ներառյալ: Կից ներկայացված է փաստաթղթերի ցանկը՝
Ինքնակենսագրական,
Լուսանկար 3*4 չափի,
Տեղեկանք դեկանատից, որտեղ նշված է առաջադրվող ուսանողի ՄՈԳ-ը,
Տեղեկանք Ուսանողական խորհրդից,
Կատարած գործունեության հակիրճ նկարագրություն,
Գործունեության ռազմավարական ծրագիր:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՈՒԽ քարտուղարություն 044-37-48-00 հեռախոսահամարով:

02/12/2024
12/12/2023

Մանուկների ամենասպասված տոնի` Ամանորին ընդառաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը մեկնարկում է «Դարձիր Սանտա» ամենամյա բարեգործական ծրագիրը, որի շնորհիվ կիրականան սահմանամերձ գյուղերի 2-10 տարեկան փոքրիկների ամենանվիրական երազանքներն ու ցանկությունները, որոնց մասին փոքրիկնեը կկիսվեն Ձմեռ պապին ուղղված իրենց նամակում: Այս տարի միասին կփորձենք հեքիաթային ամանորյա տոն պարգևել Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Քարաշեն, Նորավան, Իշխանասար և Մուցք գյուղերի փոքրիկներին:
ՃՇՀԱՀ սիրելի աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական կազմ և ուսանողներ ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը բարեգործական ծրագրին❄️
Չէ՞ որ յուրաքանչյուրս կարող ենք մի ակնթարթում վերափոխվել Սանտաի և ուրախություն պարգևել որևէ երեխայի:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և երեխաների կողմից գրված նամակները վերցնելու համար կարող եք մոտենալ 2139 աշխատասենյակ(երկրորդ հարկի նիստերի դահլիճ) դեկտեմբերի 14-ին ժամը 15:00-ին:❤️

24/09/2023

Ողջու’յն ՃՇՀԱՀ սիրելի ուսանողներ։
Ուսանողական խորհուրդը ձեռնամուխ է լինում բոլոր այն ծրագրերին, որոնց շնորհիվ կարող ենք հնարավոր բոլոր տարբերակներով աջակցել մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ և ԲԱՆԱԿԻՆ: 🇦🇲
Սիրելի ուսանողներ, այսպիսով սկսում ենք հավաքագրել մակուլատուրա՝ թղթեր (օգտագործված, չօգտագործված), ստվարաթղթեր, թերթեր, ամսագրեր և այլն։📑
Այս ամենից ստացված ողջ շահույթը կփոխանցվի ՈՄԱ (Ողջ Մնալու Արվեստ)հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած «Գմբեթ 2» ծրագրին։✊
Դե ինչ սիրելի ուսանողներ, գործելու ժամանակն է...
Անհրաժեշտ մակուլատուրան կարող եք մոտեցնել
📍Ուսանողական խորհրդի աշխատասենյակ (2124),
🕙ժամը` 10:00-17:00։
Ուզում ենք տեղեկացնել , որ բակում ևս կտեղադրվի արկղ նախատեսված հավաքագրվող մակուլատուրայի համար:

Photos from ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդ's post 18/09/2023

Դե՜ ինչ, ավարտին մոտեցավ բոլորիս սրտում մնացած 5 օրյա «Երիտասար ինժեներների հավաք 2023»-ը։🏕️☀️
Հինգերորդ օր.
Ըստ օրակարգի տեղի ունեցավ հավաքի
փակման պաշտոնական արարողությունը։🎉
Բոլորս հավաքված, անհամբեր սպասում էինք 1-ից 3-րդ հորիզոնականները զբաղեցրած ջոկատների հայտարարմանը։
3-րդ հորիզոնականը զբաղեցրեց X ջոկատը՝ կատարյալ թիմային աշխատանքով և կազմակերպվածությամբ։🥉😍
2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Y ջոկատը՝ կարգապահությամբ ու պարտաճանաչությամբ🥈😍
Եվ ամենասպասված պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց KODEX ջոկատը, որն առավելագույն միավորներն էր վաստակել, նաև աչքի ընկել չափազանց կրեատիվությամբ և միասնականությամբ🥇😍:
Դե իհարկե մյուս բոլոր ջոկատները՝ Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանի կողմից պարգևատրվեցին հավաստագրերով և իրենց մեծ դերն ունեցան ճամբարի պատմության մեջ։🥹🫶🏽
Շնորհակալություն ենք հայտնում ճամբարի բոլոր մասնակիցներին՝ որոնց շնորհիվ «Երիտասարդ ինժեներների հավաք 2023»-ը կարող ենք համարել կայացած:🏕️❤️

Photos from ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդ's post 08/09/2023

🏕️
Օր Չորրորդ։
Հավաքի չորրորդ օրը մեկնարկեց արդեն իսկ նախատեսված ծառուղու մրցույթը։ Չնայած էկստրեմալ պայմաններին և փորձության բարդույթներին, բոլոր ջոկատները հաղթահարեցին այն ու զբաղեցրին իրենց պատվավոր հորիզոնականները։
Օրվա ավարտին ծառուղուն հաջորդեց քվեսթը, որին մասնակցում էին միայն ջոկատավարները։ Ինտելեկտուալ, զվարճալի և աշխատատար այս խաղը անտարբեր չթողեց ոչ ոքի։ Ջոկատավարների պայքարին լարված և նույն չափ սրտատրոփ ու հետաքրքված էին սպասում ճամբարի բոլոր մասնակիցները։🧡

08/09/2023

Այսօր ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի քարտուղար Մարիի ծննդյան օրն է։🌞 Մեր փայլու’ն ընկեր, սրտանց շնորհավորում ենք ծննդյանդ տարեդարձը, ցանկանում, որ հաջողությունները միշտ շրջապատեն քեզ, ունենաս վերելքներ բազում ասպարեզներում և միշտ շողաս քո գիտելիքներով։ Բարի տարեդարձ😍🫶🏽

Photos from ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդ's post 28/08/2023

«Երիտասարդ ինժեներների հավաք 2023» 🏕
Օր երրորդ Հավաքի երրորդ օրը մեկնարկեցինք օրակարգով նախատեսված մրցութային խաղերով, որոնց հաջորդեց նկարչության մրցույթը, որտեղ մասնակիցները գույների միջոցով ներկայացրեցին բոլոր սերունդների ժամանակաշրջանները:🎨
Օրվա ավարտին հյուրընկալեցինք ՃՇՀԱՀ ղեկավար անձնակազմին`ի դեմս ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Սուքիասյանի, գիտական աշխատանների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանի և աշխատակազմի ղեկավար, ինչպես նաև Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ Հովսեփ Հովեյանի: Վերջիններս իրենց ողջյունի խոսքը ուղեցին մասնակիցներին, որից հետո ունեցան ջերմ և անմիջական զրույց: Հանդիպումը ամփոփեցինք հարց-պատասխան ձևաչափով, 🙋‍♀️🙋‍♂️որի ընթացքում ուսանողները տվեցին իրենց հուզող հարցերը և հանդես եկան նոր գաղափարներով ու առաջարկներով:🧡

Photos from ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդ's post 27/08/2023

«Երիտասարդ ինժեներների հավաք 2023» 🏕
Օր երկրորդ Հավաքի երկրորդ օրը սկսեցինք միջջոկատային վոլեյբոլի մրցույթով, ⚽️որին մեծ ոգեվորությամբ մասնակցում էին բոլոր ջոկատները, սակայն եզրափակիչ փուլ անցան X և Z ջոկերը, իսկ լավագույն արդյունքը գրանցեց X ջոկը՝ գրավելով առաջին հորիզոնականը: 🥇 Վոլեյբոլի մրցույթին հաջորդեցին ազգային խաղերը, որը յուրահատուկ դեր ունի մեր ամենամյա ճամբարում և ամենասիրելին է դարձել հավաքի մասնակիցների համար:
Օրը ամփոփվեց հրաձգության մրցույթով և ազգային պարերի ուսուցմամբ:🧡

Photos from ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդ's post 26/08/2023

Եկեք միասին ամփոփենք «ՃՇՀԱՀ թվային սերունդ» խորագիրը կրող «Երիտասարդ ինժեներների հավաք 2023»-ը🏕️🧡
Օր առաջին. Տեղի ունեցավ հավաքի պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը ողջունեց հավաքի մասնակիցներին՝ մաղթելով հիշարժան, բովանդակալից և հագեցած օրեր:
Հավաքի ընթացքում մասնակիցները բաժանվել էին 8 ջոկատների, որոնք կրում էին բոլոր ժամանակների սերունդների անվանումները:
Պատահական չէր ընտրված հավաքի խորագիրը , քանի որ այսօր ՃՇՀԱՀ-ը հենց թվային սերունդին է պատկանում:
Հավաքի պաշտոնական բացման արարողությանը հաջորդեցին մի շարք սպորտային և ինտելեկտուալ խաղեր:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Տերյան 105
Yerevan