ԵՊՀ մագիստրոսական ծրագիր՝Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն

ԵՊՀ մագիստրոսական ծրագիր՝Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն

Share

ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի կողմից իրականացվող մագիստրոսական ծրագիր է:

11/10/2024

ԵՊՀ_ի Անձի հոգեբանության և խորհրդատվության մագիստրոսական ծրագրի ուսանողները HealthCare EXPO Armenia 2024 ին

30/09/2024

Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ վաղը՝ 01․10․2024թ․ «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» և «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական ծրագրերի գիտական սեմինարի շրջանակներում կլինի հանդիպում Մարիամ Վահրադյանի հետ։

Մարիամ Վահրադյանն ունի պոզիտիվ հոգեբանության մագիստրոսի կոչում Փենսիլվանիայի համալսարանից, որտեղ նրան շնորհվել է Քրիստոֆեր Փիթերսոնի հեղինակավոր հուշամրցանակը: Նա հետազոտում է պատմությունների դերը, հատկապես տոկունության և համայնքային առողջության վրա դրա ազդեցությունը՝ նպաստելով հայկական սփյուռքում հոգեբանական բարեկեցությանը: Մարիամը իր հետազոտության արդյունքները ներկայացրել է համաշխարհային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և առաջատար հոգեբանական համաժողովներում, ինչպիսիք են Անձի և Սոցիալական հոգեբանության միությունը (SPSP) և Հոգեբանական գիտությունների ասոցիացիան (APS): Նա նաև Kaitzak կազմակերպության համահիմնադիրն է, որը նվիրված է սփյուռքի համայնքների բարգավաճման խթանմանը: Բացի այդ, Մարիամը խորհրդատու է Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամում, որտեղ մշակվում են պատմվածքահեն միջամտություններ՝ աջակցելու 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով PTSD ունեցող անձանց:

Send a message to learn more

12/09/2024

Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնը սիրով հրավիրում է 😚

Կայացավ «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» և «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական կրթական ծրագրե 23/05/2024

Կայացավ «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» և «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական կրթական ծրագրե Մայիս 17, 2024 ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ս․թ․ մայիսի 15-ին և մայիսի 17-ին անցկացվեց Անձի հոգեբանության ամբիոնի «Անձի հոգեբանություն և հոգեբանակ...

Photos from ԵՊՀ մագիստրոսական ծրագիր՝Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն's post 15/05/2024

👩‍🎓📚Այսօր կայացավ «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» մագիստրոսական կրթական ծրագրի՝ 2022-2024թթ․ սովորող ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։
🎉Շնորհավորում ենք «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» կրթական ծրագրի ղեկավար Narine Khachatryan-ին և ուսանողներին՝ մագիստրոսական թեզի բարեհաջող պաշտպանության առթիվ։
Սիրելի՛ ուսանողներ, մաղթում ենք, որ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները ամուր հիմք լինեն մասնագիտական կյանքում և որ այն հագեցած լինի շարունակական զարգացման հնարավորություններով։🌸🤍

12/05/2024

Send a message to learn more

Photos from ԵՊՀ Անձի Հոգեբանության Ամբիոն/YSU Chair of Personality Psychology's post 17/04/2024
01/04/2024

Հարգելի՛ գործընկերներ և հոգեբաններ,
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը հրավիրում է Բրեյնսփոթինգի միջազգային դասընթացին։ Դասընթացին ամբողջական մասնակցությունը հնարավորություն կտա ձեռք բերելու այս առաջադեմ թերապևտիկ մեթոդի հմտությունները և հանդես գալու որպես բրեյնսփոթինգ-թերապևտ։

Ի՞նչ է Բրեյնսփոթինգը
Բրեյնսփոթինգն ազդեցիկ, կենտրոնացված բուժման մեթոդ է, որն աշխատում է՝ բացահայտելով, մշակելով և լիցքաթափելով հուզական և մարմնական ցավի, տրավմայի, դիսոցիացիայի և մի շարք այլ դժվար ախտանիշների հիմնական նեյրոֆիզիոլոգիական աղբյուրները: Բրեյնսփոթինգն այցելուի տեսողական դաշտում տեղորոշում է կետեր, որոնք օգնում են «մուտք գործել» ուղեղի ենթակեղևային շերտում տեղակայված չմշակված տրավմա: Բրեյնսփոթինգը մշակվել է 2003 թվականին դոկտոր Դեյվիդ Գրանդի կողմից։ Դոկտոր Գրանդը բացահայտեց, որ «այն, թե ուր ես նայում, ազդում է քո ապրումների վրա»: Սա ուղեղի, հատկապես ենթակեղևային շերտի ակտիվությունն է, որը կազմակերպվում է աչքի դիրքի շուրջ:
Բրեյնսփոթինգն ախտորոշման և թերապիայի համաժամանակյա ձև է. այն ուժեղացված է երկկողմանի (biolateral) ձայնային ազդակով, որը խորն է, անմիջական, ազդեցիկ, բայց կենտրոնացված և ընդգրկուն: Բրեյնսփոթինգը գտնում է աչքի ակտիվացված դիրքը, ինչը նշանակում է, որ ֆիքսվում է որոշակի կետ ուղեղում։ Բրեյնսփոթինգը թերապևտին տալիս է հզոր գործիքներ, որոնք թույլ են տալիս իրենց այցելուներին արագ և արդյունավետ կերպով կենտրոնանալ և մշակել բազմաթիվ հուզական, սոմատիկ և վարքային խնդիրների ուղեղային խորքային աղբյուրները:

Դասընթացավար
Մարի Խոսե Բուն
2011 թ. սովորել է Բրեյնսփոթինգի հիմնադիր Դեյվիդ Գրանդի մոտ և օգնել նրան միջազգային վերապատրաստման դասընթացներում: Նա նաև անցկացրել է իր սեփական Բրեյնսփոթինգ դասընթացը տարբեր երկրներում: Ներկայացրել է Բրեյնսփոթինգը Նիդեռլանդներում և Բելգիայում և այժմ աշխատում է որպես Բրեյնսփոթինգ սուպերվայզեր և թերապևտ ամբողջ աշխարհում:

Դասընթացը կընթանա երկու փուլով։
I ՓՈՒԼԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Դասախոսության, տեղում ցուցադրության (դեմո) և փոքր խմբերով պրակտիկայի միջոցով մասնակիցները կսովորեն անել հետևյալը՝
• Սահմանել Բրեյնսփոթինգի բաղադրիչները
• Օգտագործել արտաքին պատուհան/ ներքին պատուհան տեխնիկան
• Սահմանել, թե ինչպես կարող է Բրեյնսփոթինգը կիրառվել տրավմայի, դիսոցիացիայի, սպորտի հոգեբանության, սոմատիկ ախտահարումների թերապիայի դեպքում
• Ցուցադրել Բրեյնսփոթինգի տեսությունները և կիրառումը

II ՓՈՒԼԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Դասախոսության, տեղում ցուցադրության (դեմո) և փոքր խմբերով պրակտիկայի միջոցով մասնակիցները կսովորեն անել հետևյալը՝
• Վերանայել I փուլում ուսուցանված բաղադրիչները (Արտաքին պատուհան/ Ներքին պատուհան)
• Սահմանել Բրեյնսփոթինգի ախտորոշման և թերապիայի դրաման և կենտրոնացումը
• Ցույց տալ թերապիան եռաչափ Z առանցքով և աչքերի շլության դեպքում
• Սահմանել և ցուցադրել Տատանվող Բրեյնսփոթինգը, Սելֆսփոթինգը (Selfspotting) և Մարմնական Ցանցի Աշխատանքը (Body Gridwork)

Ժամկետները՝
Առաջին փուլ՝ հունիսի 21,22,23։
Երկորդ փուլ՝ հունիսի 26,27, 28։

Դասընթացի ժամերը՝
10։00-18։00 (ընդմիջումներով)։
Ամբողջական օրակարգը կուղարկվի գրանցված մասնակիցներին։

Դասընթացի վայրը՝
ԵՊՀ 8-րդ մասնաշենք, 0 հարկի դահլիճ։
Դասընթացի լեզուն հայերեն (հաջորդական թարգմանությամբ)

Դասընթացի արժեքը՝
Յուրաքանչյուր փուլի արժեքն է 60000 դրամ։ Գրանցումն իրականացվում է մինչև հունիսի 15 -ը ներառյալ։

Մասնակցության իրավունք են ստանում միայն այն գրանցված մասնակիցները, ովքեր իրականացրել են ամբողջական վճարում
Երկրորդ փուլին կարող են մասնակցել միայն առաջին փուլն անցած մասնակիցները։

Վաղաժամ գրանցում՝
Մինչև մայիսի 1-ը առաջին փուլին գրանցվելու և ամբողջական վճարում կատարելու դեպքում գործում է 20% զեղչ, իսկ երկու փուլերին գրանցվելու և ամբողջական վճարում կատարելու դեպքում գործում է 30% զեղչ։

Վճարումներն իրականացվում են ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում (Աբովյան 52ա, զրո հարկ, 012 սենյակ)։

Մասնակիցներին կբաժանվեն նաև բոլոր տպագրական նյութերը, ինչպես նաև աշխատանքի համար անհրաժեշտ գործիքները (ակնոցներ և ցուցափայտեր)։

Հավաստագրումը՝
Դասընթացի առաջին և երկրորդ փուլի ավարտին կտրվեն Brainspotting Trainings Inc. կողմից հավաստագրեր։
Բրեյնսփոթինգ մեթոդին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել պաշտոնական կայք https://brainspotting.com/

Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://docs.google.com/forms/d/1gBf3hE3jiirX0fZlGKNs1VbVvBhmGLTpm8BQ4o8sl7g/edit

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել e-mail: [email protected] հասցեին, մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել (060)710631, 077105259 հեռախոսահամարներով:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Yerevan