Երևանի Ν 8 արհեստագործական պետական ուսումնարան

Երևանի Ν 8 արհեստագործական պետական ուսումնարան

Share

Հրավիրում ենք սովորելու արդի և իմաստալից մասնագիտություններ

(010)471-731
(010)471-732
(091)113-498
(099) 888-124

20/08/2026

ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍՆ- ԵՐԵՎԱՆԻ ԱՐՀԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ- ՀԱՅ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԿ

Photos from Երևանի Ν 8 արհեստագործական պետական ուսումնարան's post 18/08/2026

ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴ...
Ներկայացնում ենք ՊՈԱԿ֊ի 2026-2027 ուս.տարվա ընդունելության 1-ին փուլի արդյունքները
Շնորհավորում ենք բոլորին և սիրով սպասում...

18/08/2026

📢 Ուշադրություն դիմորդներին

Երևանի արհեստի պետական քոլեջում մեկնարկում է թափուր տեղերի ընդունելությունը։

Հեռ. 091-11-34-98 094-31-25-92 094-69-89-28

🎓 Բաց մի՛ թողեք քոլեջի ուսանող դառնալու հնարավորությունը։

17/08/2026
13/08/2026

⏳ Քո մասնագիտական ճանապարհը սկսվում է հենց այստեղ

Շտապե՛ք միանալ Երևանի արհեստի պետական քոլեջի մեծ ու ստեղծագործ ընտանիքին։ 💙🛠️📚

2026–2027 ուսումնական տարվա ընդունելությանը մնացել են հաշված օրեր։ Եթե դեռ փնտրում եք այն վայրը, որտեղ կարող եք բացահայտել ձեր կարողությունները, ձեռք բերել պահանջված մասնագիտություն և ձեր գաղափարները վերածել իրական գործի, ապա հիմա է ձեր ընտրության պահը։

✨ Այստեղ գիտելիքը վերածվում է հմտության,
✨ հմտությունը՝ մասնագիտության,
✨ իսկ մասնագիտությունը՝ ձեր ապագայի ամուր հիմքի։

Մի՛ հետաձգեք ձեր առաջին քայլը։
Ընտրե՛ք մասնագիտություն, որը կդառնա ձեր ուժը։

💙 Երևանի արհեստի պետական քոլեջ — այստեղ են սկսվում մեծ ճանապարհները։

12/08/2026

Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը Հայաստանում նոր փուլ է մտնում․ թվայնացվում է ընդունելությունը, ընդլայնվում է դուալ կրթությունը, փոխվում են մասնագիտությունների և պետական պատվերի մոտեցումները, իսկ կրթությունն ավելի սերտ է կապվում աշխատաշուկայի պահանջների հետ։

Ի՞նչ նոր հնարավորություններ են ստեղծվել դիմորդների համար, ո՞ր մասնագիտություններն են դառնում առավել պահանջված, և ինչպե՞ս է ՄԿՈՒ-ն պատրաստվում ապագայի աշխատաշուկային։

🎙️ «Դպրության» տաղավարում՝ ՀՀ ԿԳՄՍՆ ՄԿՈՒ վարչության պետ Գայանե Արզումանյանը։ Հաղորդումը կարող եք լսել՝ https://shorturl.at/V8Ddu

12/08/2026

#ՄԿՈՒ #Ատեստավորում #Հավելավճար

‼️ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգերը և չափերը✅

🎙Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության ծրագրով և «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» կարևորագույն թիրախ է սահմանվել կրթության տարբեր մակարդակներում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգի ներդրումը:

💬«Այս տարի արդեն չորս ուղղություններով (ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ) վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 361 աշխատակից: Այս տարվա նոյեմբերի 30-ին վերջիններիս համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները, կարգի համաձայն, կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին: Նախնական արդյունքները, սակայն, ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման անցողիկ շեմը և ապահովել վարձատրության բարելավում»,- ասել է նախարարը:

☝️Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարության որոշման նախագծով սահմանվում են ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համահունչ են դպրոցների ուսուցիչների համար գործող խրախուսման համակարգին:

‼️Կարևորելով նոր կարգավորումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ՄԿՈՒ համակարգում, հանրակրթական դպրոցների համեմատ, աշխատավարձերը շատ ավելի ցածր էին:

«Արդեն իսկ դեկտեմբերին նախատեսել ենք, որ հաջող արդյունք ցուցաբերած մասնագետները կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված վարձատրությունը: Այս նույն որոշմամբ հաստատում ենք նաև տարակարգի դեպքում խրախուսման համակարգը»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:

☝️✅Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ ՄԿՈՒ ոլորտի զարգացումը դիտարկվում է որպես առաջնահերթություն՝ ընդգծելով, թե զարգացման ինչպիսի ցուցանիշներ են արձանագրվել. «Նախորդ տարի համակարգում ներդրեցինք որոշակի գերակա ուղղություններով կրթաթոշակի հնարավորություն, որն ընդգրկում է արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտները: Այս ուղղություններով սովորողները ամսական 50 հազար դրամ կրթաթոշակի հնարավորություն են ստանում: Երկրորդ տարին է, որ ընդունելությունն իրականացվում է այս պայմաններով, և արդեն իսկ ունենք ՄԿՈՒ համակարգում սովորող ավելի քան 45 հազար ուսանող: Այս տարի քոլեջներ և ուսումնարաններ է ընդունվել ավելի քան 14 հազար ուսանող, և կարելի է ասել, որ բուհերի հետ համեմատելի ընդունելություն է իրականացվել: Հատկապես ուրախալի է, որ գերակա ուղղություններով արհեստագործական կրթական ծրագրերով սովորողների թիվն էապես աճել է, և մրցութային ընդունելություն ենք գրանցում այն ծրագրերով, որոնց անվճար տեղերն անգամ տարիներ շարունակ չէին համալրվում»,- նշել է նախարարը:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/26122

06/08/2026

📢 Ուշադրություն դիմորդներին

Տեղեկացնում ենք, որ առցանց ընդունելության 1-ին փուլը ավարտվում է 2026 թվականի օգոստոսի 17-ին,ժամը 18։00-ին։

Օգոստոսի 21-ի ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 24-ը ժամը 18։00-ն կմեկնարկի ընդունելության 2-րդ փուլը, որի ընթացքում դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու թափուր տեղերի համալրմանը։

Եթե առցանց (օնլայն) հայտագրման ընթացքում առաջանան հարցեր կամ տեխնիկական դժվարություններ, խնդրում ենք զանգահարել՝
091 11 34 98, 091 71 73 81,094 31 25 92 հեռախոսահամարներով։Ընդունող հանձնաժողովը կտրամադրի անհրաժեշտ աջակցություն։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Բուռնազյան 143
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00