16/07/2025
🔻PR-ի համաշխարհային օրվա առթիվ Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի ուղերձը
🗞Սիրելի՛ հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետներ, գործընկերներ,
Այսօր՝ հուլիսի 16-ին, նշում ենք PR-ի համաշխարհային օրը, մենք վստահության, կապի և փոխըմբռնման կամուրջներ կառուցողներ ենք։ Մեր առաքելությունը երբեք չի եղել միայն հաղորդակցման ապահովումն ու գործունեության տեսանելիության բարձրացումը, մենք մենք միշտ ստեղծել և ստեղծելու ենք արժեքներ, մենք ստեղծում ենք վստահություն ու համայնք, մենք ամրապնդում ենք պետություն ու քաղաքացի, գործատու և աշխատակից հարաբերությունները։
Այս օրն ազդակ է՝ վերաիմաստավորելու մեր դերը հանրային կյանքում։
Որպես Հայաստանի հանրային կապերի մասնագետներ՝ մենք ունենք բացառիկ պատասխանատվություն. աշխարհում անընդհատ փոփոխվող իրադրությունների մեջ մենք պետք է լինենք հաստատուն, ճշգրիտ և բարոյական կողմնացույցի դերակատարներ։
Կոչ եմ անում բոլորիս՝
✅ Գործել մասնագիտական բարձր չափանիշներով,
✅ Սերտորեն համագործակցել բոլոր ոլորտների հետ,
✅ Ուժեղացնել հանրային հաղորդակցության մշակույթը՝ հիմնված թափանցիկության, լսելու և հասկանալու վրա,
✅ Ու մեր հմտություններով ծառայել մեր երկրի կայուն, ապահով և արժանապատիվ ապագային։
Այսօր էլ, վաղն էլ՝ մեր խոսքը կարող է փոխել իրականություն, ձևավորել մթնոլորտ, խթանել երկխոսություն։ Գնահատենք այս ուժը և օգտագործենք այն հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության։
Շնորհավո'ր PR-ի համաշխարհային օրը...։
Թո'ղ ձեր հաղորդակցությունը լինի վստահության աղբյուր, ձեր ուղերձը՝ արժեք ստեղծող, իսկ ձեր գործը՝ ազգի ապագան կերտող։
Սիրով՝
Աստղիկ Ավետիսյան
Հայկական PR ասոցիացիայի նախագահ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․
Հայկական PR ակադեմիայի հիմնադիր
🔻PR-ի համաշխարհային օրվա առթիվ Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի ուղերձը
🗞Սիրելի՛ հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետներ, գործընկերներ,
այսօր՝ հուլիսի 16-ին, նշում ենք PR-ի համաշխարհային օրը։
Մենք վստահության, կապի և փոխըմբռնման կամուրջներ կառուցողներ ենք։
Մեր առաքելությունը երբեք չի եղել միայն հաղորդակցման ապահովումն ու գործունեության տեսանելիության բարձրացումը, մենք միշտ ստեղծել և ստեղծելու ենք արժեքներ, մենք ստեղծում ենք վստահություն ու համայնք, մենք ամրապնդում ենք պետություն֊ քաղաքացի, գործատու֊ աշխատակից հարաբերությունները։
Այս օրն ազդակ է՝ վերաիմաստավորելու մեր դերը հանրային կյանքում։
Որպես Հայաստանի հանրային կապերի մասնագետներ՝ մենք ունենք բացառիկ պատասխանատվություն. աշխարհում անընդհատ փոփոխվող իրադրությունների մեջ մենք պետք է լինենք հաստատուն, ճշգրիտ և բարոյական կողմնացույցի դերակատարներ։
Կոչ եմ անում բոլորիս՝
✅ Գործել մասնագիտական բարձր չափանիշներով,
✅ Սերտորեն համագործակցել բոլոր ոլորտների հետ,
✅ Ուժեղացնել հանրային հաղորդակցության մշակույթը՝ հիմնված թափանցիկության, լսելու և հասկանալու վրա,
✅ Ու գիտելիքներով և հմտություններով նպաստել երկրի կայուն, ապահով և արժանապատիվ զարգացմանը։
Մեր խոսքը կարող է փոխել իրականություն, ձևավորել մթնոլորտ, խթանել երկխոսություն։
Գնահատենք այս ուժը և օգտագործենք այն հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության։
Շնորհավո'ր PR-ի համաշխարհային օրը...։
Թո'ղ ձեր հաղորդակցությունը լինի վստահության աղբյուր, ձեր ուղերձը՝ արժեք ստեղծող, իսկ ձեր գործը՝ ազգի ապագան կերտող։
Սիրով՝
Աստղիկ Ավետիսյան
Հայկական PR ասոցիացիայի նախագահ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․
Հայկական PR ակադեմիայի հիմնադիր
Astghik Avetisyan/Աստղիկ Ավետիսյան