«Նյուտոն» ֆիզիկայի կրթական կենտրոն / "Newton" Physics Educational Center

«Նյուտոն» ֆիզիկայի կրթական կենտրոն / "Newton" Physics Educational Center

Share

*English text below

✔ Առարկաները դասավանդվում են՝
• հայերեն,
• անգլերեն,
• ռուսերեն
Լեզուներով

✔ Working languages
• Armenian
• English
• Russian

23/12/2022
28/11/2022
24/10/2022

☀️Հոկտեմբերի 25֊ին կդիտվի Արեգակի մասնակի #խավարում, որը տեսանելի կլինի նաև #Հայաստանից։

🕑Արեգակի մասնակի խավարումը կսկսվի Հոկտեմբերի 25֊ին սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11֊ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։

Ընդհանուր առմամբ խավարումը կտևի 2 ժամ 32րոպե։

#Արեգակ #տիեզերք #խավարում #բյուրական

21/09/2022

🔈 Հրավիրում ենք ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական առարկաներով հետաքրքրված աշակերտների ուշադրությունը:

✨ Ինժեներական քաղաքը հայտարարում է Ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Ինժեներական դպրոց» կրթական ծրագրի նոր փուլ:

Դասընթացներն իրականացվելու են երեք ուղղություններով՝
∎ Ավիամոդելավորում
∎ Ռադիոէլեկտրոնիկա
∎ Ռոբոտաշինություն

✈️ Ծրագրի շրջականում աշակերտները հնարավորություն կունենան նաև գործնականում կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները՝ վերջին սերնդի հաստոցներով և սարքավորումներով և, իհարկե, կյանքի կոչել ԻՐԱԿԱՆ նախագծեր:

📍 Դասերն իրականացվելու են Ինժեներական քաղաքում, Բագրևանդի 21/1 հասցեում։
⏱️ Տևողությունը՝ 6 ամիս, շաբաթական՝ 2 օր, օրական՝ 1.5 ժամ:
😊 Մասակցությունն՝ ԱՆՎՃԱՐ։

Մասնակիցները կընտրվեն տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով:

✅ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ` https://bit.ly/3RWYFJf

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2022թ-ի հոկտեմբերի 1-ը (ներառյալ)։
📞 Հավելյալ հարցերի դեպքում՝ (093) 06 65 06; (055) 06 65 06։

«Ինժեներական դպրոց»-ի ուսումնական ծրագիրը մշակվել և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից՝ ԻՔ-ում գործող ՀԱՊՀ «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնի հետ համագործակցությամբ։

31/08/2022

ԿԱՐԴԱԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒ ՏԱՐԱԾԵԼ, ՏԱՐԱԾԵԼ, ՏԱՐԱԾԵԼ‼️

Սիրելիներս, մի քանի օրից Հայաստանը տիեզերականացվելու է, քանի որ մեկնարկում է Starmus գիտաերաժշտաֆանտաստիկ փառատոնը ու սրա շրջանակներում մի ուղղակի «գտտտած» միջոցառում է անցկացվելու երեխաների և պատանիների համար, այն էլ ԱՆՎՃԱՐ 😍

Խոսքը Օպերայի բակում սեպտեմբերի 8-11-ը կայանալիք բացօթյա գիտատեխնոլոգիական ճամբարի մասին է, որտեղ ցուցադրվելու են գիտության տարբեր ոլորտների վերջին նորարարությունները 🔥🔥🔥

Պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդ, ինչ մակարդակի հետաքրքիր ու մոտիվացնող բաներ են սպասվում... ու այս ամենը ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ Է, մուտքն էլ ԱԶԱՏ Է... այսինքն՝ ոչ գրանցվել է պետք, ոչ էլ ինչ-որ վճար տալ... ուղղակի պետք է բարձրանալ բազկաթոռից ու ձեր շուրջ գտնվող բոլոր հնարավոր երեխաների ու պատանիների հետ միասին սլանալ Օպերայի բակ 🚀😁

Չորս օր՝ ժամը 17:00-23:00-ն, վարձով տրվող ամենատարբեր 4 ակնանի երևույթների փոխարեն Օպերայի բակը գիտություն է շնչելու ու այս շանսից չօգտվելու և գոնե մեկ օր, գոնե մի 2 ժամով չայցելելու միակ արդարացումը որ պատկերացնում ենք, դա Հայաստանում չգտնվելն է 😀

Ի դեպ, այժմ էլ ակտիվ աշխատանքներ են ընթանում Օպերայի բակում ու ինչպես տեսնում եք ժամեր առաջ արված մեր այս լուսանկարում՝ լիքը տաղավարներ արդեն տեղադրվել են և դեռ շարունակվում են տեղադրվել ))

Ու վերջում ասենք նաև, որ մենք էլ ենք ակտիվ այցելելու ճամբար, մեզ դնելու ենք բանից անտեղյակ հետաքրքրասեր կամայական երեխայի տեղ ու չռած աչքերով նայելու ենք, թե ինչեր են անում այս տաղավարներում 😋

Հ.Գ. Եթե գոնե մեկ անգամ այցելելու եք այս ճամբար, կարող եք մեկնաբանություններում «+» դնել, որ համ հրապարակումը տարածվի, համ էլ իմանանք էլի քանի մարդ է օգտագործելու այս բացառիկ շանսը 🤩

#Տիեզերք

08/08/2022
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Yerevan
0002