Կոկորդը Հեռացրած Անձանց Աջակցության Հայկական Ասոցիացիա

Կոկորդը Հեռացրած Անձանց Աջակցության Հայկական Ասոցիացիա

Share

ԼՈԳՈՊԵԴ - ՄԵՐԻ ՇԱԲՈՅԱՆ

02/10/2025

Շա՜ տ գեղեցիկ պատմություն❤️

Ուշագրավ է, թե ինչպես են այցելուները (երեխաները) աշխատանքի ընթացքում մտերմանում մեզ հետ....

~ Աշխատում եմ մի բալիկի հետ, գրեթե շտկողական աշխատանքը ավարտին էինք հասցնում: Հաջորդ այցելուն փոքր-ինչ շուտ էր եկել (7 տարեկան), հանկարծակի բացեց աշխատասենյակի դուռը, այնուհետև «շխկացրեց» ու գնաց…

~ Անմիջապես միջանցքից լսվեց երեխայի լացի ձայնը, որը տարածվում եմ ամբողջ պոլիկլինիկայով, պարկել էր հատակին ու ո՜նց էր հեկեկում, կարծես թե ինչ-որ մի երևույթից դժգոհ է...

~ Անհանգստացա, դուրս եկա սենյակից:

- Ինչ է պատահել Տ....ն,- մայրը արագ քայլերով մոտեցավ ինձ:
- Մերի ջան, տղաս ոչ մեկի հետ չի ցանկանում քեզ կիսել, ուզում է միայն իր հետ աշխատեք (մանկական խանդ)❤️

Երախայի համար դառնում ես մի ողջ աշխարհ❤️
Մանկան մաքրություն❤️

04/02/2025

ՊԱՀՊԱՆԻՐ ՁԱՅՆԴ

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

ԿՈԿՈՐԴԻ ՔԱՂՑԿԵՂ

✅ Ամեն տարի մեծանում է կոկորդի քաղցկեղ ունեցող հիվանդների թիվը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է շրջակա միջավայրի էկոլոգիայի, քիմիական և ճառագայթային տարբեր բացասական գործոններով:

✅ Չնայած հաջող ախտորոշմանը՝ հիվանդների մեծամասնությունը բուժումը սկսում են հիվանդության զարգացման III-IV փուլերում:

✅ Նման ախտաբանության դեպքում երբեմն մարդու կյանքը փրկելու համար կիրառվում են մի շարք վիրահատական միջամտություններ, որոնք բարդացնում, երբեմն էլ արգելակում են ձայնառաջացման գործընթացը:

✅ Կոկորդի հեռացումից հետո հիվանդը կորցնում է լիարժեք կյանք վարելու ընդունակությունը և դադարում է իրենց զգալ հասարակության ակտիվ և լիիրավ անդամ:

✅ Հիվանդների մի մասը, գիտակցելով սեփական անլիարժեքությունը՝ պայմանավորված ձայնի խանգարմամբ կամ բացակայությամբ, աշխատում են ամեն միջոց օգտագործել և հաղթահարել իրենց խնդիրը, մյուսներն էլ իրենց ձայնի հանդեպ մնում են անտարբեր:

✅ Կոկորդի հեռացումից հետո հիվանդները դժվարությամբ են համակերպվում ձայնի կորստին, որն էլ իր հերթին բերում է բազումն հոգեբանական խնդիրներ:

Հարգանքով` Մերի Շաբոյան:

08/01/2025

🔵Առողջ անհատ մեծացնելը հեշտ գործ չէ, այս հարցում մասնագիտական խորհուրդներն ու աջակցությունն օգտակար է:

💻Ձեզ ենք ներկայացնում «Հերացի» համալսարանական պոլիկլինիկայի լոգոպեդ, մանկավարժական գիտությունների թեկնածու Մերի Շաբոյանի կողմից առանձնացված, երեխաների դաստիարակությանը վերաբերող մի քանի կետ:

1️⃣ Հաճախ գովեք երեխային և մշտապես ասեք՝ «ես քեզ սիրում եմ», որպեսզի նա իրեն հոգեպես ապահով զգա:

2️⃣Նախքան ձեր երեխային հրահանգներ տալը, կարևոր է ուշադրություն դարձնել նրա ընկալմանը։

👀 Կռացեք այնքան, որ հասնեք երեխայի աչքերի մակարդակին, հաստատեք «աչք-աչքի» կոնտակտը, ինչը թույլ կտա ավելի հեշտ և արդյունավետ հաղորդակցվել։

🫂 Այս քայլը ոչ միայն կգրավի երեխայի ուշադրությունը, այլև կստեղծի փոխադարձ վստահության միջավայր։
ենց այս պահին կարևոր է նաև խոսել հանգիստ, մեղեդային, հասկանալի և երեխայի տարիքին համապատասխան բառապաշարով՝ խուսափելով բարդ կամ երկար նախադասություններից։ Աջակցեք նրան հասկանալու ձեր ասածը՝ ցույց տալով ժեստեր կամ մատնացույց անելով անհրաժեշտ առարկաները։

3️⃣Հրահանգներ տալուց առաջ սկսեք երեխայի անունով՝ օրինակ, «Անի, խնդրում եմ…»։
Երեխայի անունը նշելն օգնում է անմիջապես գրավել նրա ուշադրությունը։ Այս մոտեցումը խթանում է նաև փոխադարձ վստահության ձևավորումը, ինչը կարևոր է արդյունավետ հաղորդակցության համար։

4️⃣Հաղորդակցվելիս օգտագործեք միավանկ բառերով պարզ և կարճ նախադասություններ։
Սա թույլ է տալիս երեխային հեշտությամբ ընկալել տեղեկատվությունը։ Բարդ կառուցվածքով նախադասություններից խուսափելը նպաստում է երեխայի հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը։

5️⃣Օգտագործեք հանգավորված խոսքը, օրինակ՝ «հավաքում ենք», «հավաքում», «մենք սենյակն ենք հավաքում», ինչպես նաև մայրիկի հետ միասին երգեք մանկական երգեր:

6️⃣ Հաղորդակցությունը սկսեք «ես ուզում եմ», «ես կարծում եմ», «ես տեսնում եմ», «ես լսում եմ» արտահայտություններով: Այս մոտեցումը նպաստում է երեխայի մոտ «ես»-ի ձևավորմանը, ինչը սովորեցնում է երեխային արտահայտել իր սեփական մտքերը, զգացմունքները:

7️⃣ Երեխայի հետ շփման ընթացքում կարևոր է խոսել հանգիստ, ցածր ձայնով, մեղմ տոնով:
🗣Խոսքը պետք է լինի դանդաղ, հստակ և մեղեդային՝ առանց թոթովելու։ Եթե երեխան բղավում է կամ արտահայտվում բարձր տոնով, փորձեք պատասխանել առավել մեղմ ու հանդարտ ձայնով։ Այս մոտեցումը օգնում է նվազեցնել լարվածությունը երեխայի մոտ և ապահովել արդյունավետ հաղորդակցումը:

8️⃣Խնդրեք երեխային կրկնել այն, ինչ դուք ասացիք: Եթե նա չի կարողանում արտաբերել, կրկնեք բառերը միասին՝ արտասանելով նրա փոխարեն:

9️⃣Խոսեք երեխայի հետ՝ հաշվի առնելով նրա զարգացածության աստիճանը, և կարևորեք նրա ընկալման մակարդակը:

🔟 Դերային և շարժախաղեր խաղացեք երեխայի հետ՝ օրինակ՝ «հիմա քո հերթն է, կատարիր քո նախընտրած դերը, այնուհետև ես եմ», ինչը նպաստում է խոսքային և ոչ խոսքային կարողությունների զարգացմանը, ինչպես նաև գործողությունները հաջորդաբար և նպատակային կատարելու հմտությունների բարելավմանը:

📍 Ամփոփելով կարևոր խորհուրդների շարքը, մասնագետը մեջբերում է Պաբլո Ներուդայի խոսքը՝ «Երեխան, որը չի խաղում, երեխա չէ, իսկ մեծահասակը, որը չի խաղում, կորցրել է այն երեխային, որն ապրում էր իր մեջ»:

http://surl.li/flnrei

Mery Shaboyan

Photos from Կոկորդը Հեռացրած Անձանց Աջակցության Հայկական Ասոցիացիա's post 07/10/2024

ԿՈԿՈՐԴԸ ՀԵՌԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈւԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

~ Լինելով մի մարդ, որը նախապես է ծրագրում իր ապագան՝ դեռ 14 տարի առաջ սկսեցի ուսումնասիրել «Ձայնի խանգարումներ»-ը, դա այն ժամանակահատվածն էր երբ որևէ մեկին «Ձայնի խանգարումներ»-ը չէր հետաքրքրում: Ինչու՞ հենց այս նեղ մասնագիտական ճյուղը: Ես իմ առաջ նպատակ էի դրել ընտրել մի ոլորտ, որտեղ անելիք շատ կա: Մյուս կողմից, «Ձայնը» ինձ շատ էր հետաքրքրում:
~ Հատկապես մտահոգում էր այն, որ ՀՀ-ում այդ դաշտը բաց էր, որևէ մի մասնագետ չի աշխատում ձայնի խանգարումների շտկման գործընթացով, և անընդհատ կարելի է խորանալ, տարբեր տեսություններ և մոտեցումներ ուսումնասիրել, ձայնի վերականգնման մեթոդներ ուսումնասիրել: Այսպիսով, ես որոշեցի ընտրել հենց այս ուղղին: Ու քանի որ որոշումս կայացրել էի, սկսեցի ուսումնասիրել «Ձայնը» իր բոլոր կողմերից՝ սկսած նրանից, որ առանձնահատուկ ուշադրությամբ էի ուսումնասիրում կոկորդի քաղցկեղի հետևանքով առաջացած ձայնի խանգարումները:
~ Հետևապես որոշեցի գրել ատենախոսական աշխատանք ընտրելով՝ «ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԿՈԿՈՐԴԻ ՀԵՌԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ» թեմայով: Շուրջ 11 տարի հետազոտական աշխատանքներ իրականացվեցին մեր կողմից ինչպես նաև շարունակաբար աշխատում էի և աշխատում եմ կոկորդը հեռացված անձանց հետ և ունեմ բազում հաջոզված փորձեր:
~ ՀՀ-ում սկսեցի իրազեկել «Ձայնի խանգարումների»-ի և դրանց կանխարգելման, բացահայտման, շտկման վերաբերյալ` հիվանդանոցներ, եթերներ, ամսագրեր, ֆբ-ի մասնագիտական էջ ստեղծեցի, ինչպես նաև իմ անձնական էջով լուսաբանեցի այն խնդիրը: Երբ գնում էի բժշկական կենտրոններ քննարկումների մասնագետները զարմացած ինձ էին նայում: Ստացա պարգևատրում «ԿՈԿՈՐԴԻ ՀԵՌԱՑՈւՄԻՑ ՀԵՏՈ ԿԵՐԱԿՐԱՓՈՂԱՅԻՆ ՁԱՅՆԻ ԴՐՄԱՆ ՄԻԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ ՀՀ-ՈւՄ»:

~ Եվ ի վերջ եկավ այն պահը, երբ հրապարակայնորեն պաշտպանեցի ատենախոսական աշխատանքս: Շնորհակալ եմ և երախտապարտ իմ գիտական ղեկավարին և իհարկե մանկավարժական համալսարանին այն ամենի համար, որ այսօր ես հանրությանը ներկայանում եմ և ինձ ճանաչում են: Պաշտպանությունից հետո և իհարկե ելույթների ժամանակ հատուկ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից նշվեք, որ ես պետք է ստեղծեմ այն կառույցը որը կզբաղվի կոկորդը հեռացված անձանց կյանքի որակի ապահովման, վերականգնողական աջակցության, պաշտպանության աշխատանքներով:

~ Եվ ահա վերջերս ԱՄՆ -ի գործընկերներիս կողմից նույնպես լսեցի այդ գաղափարը: Ու այսօր արդեն ստեղծում եմ այն կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել կոկորդը հեռացված անձանց:

~ Մի խոսքով, տարիների ընթացքում փորձել եմ հնարավորինս ստեղծել իմ:
Ճանաչեք մեզ:

Photos from Կոկորդը Հեռացրած Անձանց Աջակցության Հայկական Ասոցիացիա's post 10/08/2024

Սիրով Ձեզ համար💚

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00