Բվիկ / Bvik կրթական հիմնադրամ

Բվիկ / Bvik կրթական հիմնադրամ

Share

www.youtube.com/@BVIKԲՎԻԿկրթականհիմնադրամ

📌 «Բվիկ» կրթական հիմնադրամը կազմակերպում է ընթերցանության մրցույթներ 7-100+ տարեկանների համար։ «Բվիկ» կրթական հիմնադրամի առաքելությունն է տարբեր տարիքային խմբերի շրջանում խթանել սեր և հետաքրքրություն գրքի և ընթերցանության հանդեպ։

16/08/2026
Photos from Բվիկ / Bvik կրթական հիմնադրամ's post 25/07/2026

2026 թվականի հուլիսի 8-ին նշեցինք «Բվիկ» կրթական հիմնադրամի երկամյակը։ Մեզ հետ էին մեր գործընկերները, համախոհներն ու հովանավորները, որոնց ներկայությունը դարձավ այս օրվա ամենամեծ արժեքներից մեկը։

Միջոցառման ընթացքում ներկայացրեցինք հիմնադրամի երկամյա գործունեության արդյունքները, իրականացված ծրագրերն ու ձեռքբերումները։
Հատուկ պահ էր նաև «Գրքատոն» և «Դեղին, սպիտակ էջեր» ընթերցանության մրցույթի հաղթողների պարգևատրումը։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին և գործընկերներին, որոնց աջակցությամբ կարողանում ենք կյանքի կոչել մեր նախաձեռնությունները։

🤍 AGBU Armenia-ին՝ միջոցառման դահլիճը տրամադրելու համար։

🤍 Idram Junior -ին՝ արդեն երկու տարի շարունակ հիմնադրամի կողքին կանգնելու, մեր առաքելությանը հավատալու և աջակցելու համար։

🤍 Ayb School -ին՝ 7–18 տարեկանների համար նախատեսված մրցույթների եզրափակիչ միջոցառումները անշահախնդիր կերպով իր հարկի տակ հյուրընկալելու համար։

🤍 Karas Armenia՝ արդեն երկու տարի անընդմեջ մեր միջոցառումները համեղ հյուրասիրությամբ և խրախուսական մրցանակներով ապահովելու համար։

🤍 Pink Berry և NOX Home Textile ընկերություններին՝ մեր գաղափարին հավատալու, հիմնադրամի կողքին կանգնելու և հովանավոր լինելու համար։

Շնորհակալ ենք նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այս երկու տարիների ընթացքում եղել են մեր կողքին, աջակցել են մեր նախաձեռնություններին և իրենց ներդրումն են ունեցել մեր հաջողությունների ճանապարհին։

Առջևում մեզ սպասում են բազմաթիվ նոր ծրագրեր, հետաքրքիր նախաձեռնություններ և կրթության զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Վստահ ենք, որ միասին կշարունակենք ստեղծել ավելի ընթերցող, մտածող և կրթված հասարակություն։

Շնորհակալ ենք վստահության, աջակցության և միասին ստեղծած այս գեղեցիկ ճանապարհի համար։ Երկու տարին միայն սկիզբն է։ 💙

Photos from Բվիկ / Bvik կրթական հիմնադրամ's post 23/07/2026

Սիրով ներկայացնում ենք «Գրքատոն» ընթերցանության մրցույթի հաղթողներին, ովքեր իրենց հետևողականությամբ և ընթերցանության հանդեպ մեծ սիրո արդյունքում արժանացել են մրցանակային տեղերի։

🥇 1-ին տեղ — Մերի Հովհաննիսյան (67 միավոր)
🥈 2-րդ տեղ — Լիլիթ Բեգլարյան (65 միավոր)
🥉 3-րդ տեղ — Անահիտ Վարդանյան (64 միավոր)
🥉 3-րդ տեղ — Անգելինա Մուրադյան (64 միավոր)
🥉 3-րդ տեղ — Սուսաննա Հովհաննիսյան (64 միավոր)

📖 Գիրքը բացում է նոր աշխարհներ, իսկ ընթերցանությունը՝ նոր հնարավորություններ։

#Գրքատոն
#Ընթերցանություն
#ԲՎԻԿ
#ՄրցույթիՀաղթողներ

Photos from Բվիկ / Bvik կրթական հիմնադրամ's post 21/07/2026

🏆 «Դեղին, սպիտակ էջեր» ընթերցանության մրցույթի հաղթողները. 63+ տարիքային խմբի մասնակիցներն են, ովքեր իրենց սերն ու հավատարմությունը գրքի նկատմամբ վերածել են գեղեցիկ հաղթանակի։

🥰 Նրանք ապացուցեցին, որ ընթերցանությունը տարիք չի ճանաչում, իսկ գիտելիքի և գրքի հանդեպ սերը կարող է ուղեկցել մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։

🥇 Առաջին տեղ — Ելենա Չիլինգարյան
🥈 Երկրորդ տեղ — Ռոզա Խաչատրյան
🥉 Երրորդ տեղ — Մելինե Հովհաննիսյան
🥉 Երրորդ տեղ — Մարետա Դիվանյան

🦉Սրտանց շնորհավորում ենք մեր հաղթողներին և մաղթում առողջություն, նոր գրական բացահայտումներ և անսպառ ոգևորություն՝ շարունակելու ընթերցանության գեղեցիկ ճանապարհը։

📖 Ընթերցանությունը կյանքի ճանապարհորդություն է, որը երբեք չի ավարտվում։

#ԴեղինՍպիտակԷջեր
#ԲՎԻԿ
#ՄրցույթիՀաղթողներ

17/07/2026

🦉«Բվիկ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Աստղիկ Բալայանն է պատմում մեզ հետ իր անցած ուղու մասին։

14/07/2026

🦉Տեսանյութում Անահիտ Յուզբաշյանը պատմում է «Բվիկ» կրթական հիմնադրամի երկամյա գործունեության մասին որպես համահիմնադիր և տնօրեն։

11/07/2026

🦉 «Բվիկ» կրթական հիմնադրամի անցած ճանապարհը
Ներկայացնում է համահիմնադիր Ջուլիետա Վարդանյանը։

09/07/2026

🦉 «Բվիկ» կրթական հիմնադրամը նշում է իր գործունեության երկու ամյակը։

📸 Այս տեսանյութում ներկայացնում ենք մեր անցած ճանապարհը, իրականացված ծրագրերը, ձեռքբերումներն ու այն արդյունքները, որոնք հնարավոր դարձան մեր մասնակիցների, գործընկերների և ամբողջ թիմի շնորհիվ։

🥰 Շնորհակալ ենք, որ այս երկու տարվա ընթացքում եղել եք մեր կողքին։ Առջևում դեռ շատ գեղեցիկ նախաձեռնություններ և նոր հաղթանակներ են սպասվում։

#ԲվիկԿրթականՀիմնադրամ #2Տարի
#Ընթերցանություն
#Կրթություն

07/07/2026

🦉Հուլիսի 8-ին «ԲՎԻԿ» կրթական հիմնադրամը նշում է իր 2-րդ տարեդարձը։ 🎉

🏆 Այս առիթով կանցկացվի նաև «Գրքատոն» և «Դեղին, սպիտակ էջեր» ընթերցանության մրցույթի մրցանակաբաշխությունը։

🥰Միջոցառմանը կմասնակցեն նախապես հրավիրված հյուրեր և մրցույթի մասնակիցները։ Միասին կամփոփենք ընթերցանության ևս մեկ հաջողված տարի և կպարգևատրենք մեր ամենաընթերցասեր մասնակիցներին։

📅 Հուլիսի 8
🕖 19:00
📍 AGBU

😍 Կհանդիպենք տոնական երեկոյին։

21/06/2026

🏆 «Գրքատոն» ընթերցանության մրցույթի հաղթողներն են

🥇 1-ին տեղ — Մերի Հովհաննիսյան (67 միավոր)

🥈 2-րդ տեղ — Լիլիթ Բեգլարյան (65 միավոր)

🥉 3-րդ տեղ — Անահիտ Վարդանյան (64 միավոր)
🥉 3-րդ տեղ — Անգելինա Մուրադյան (64 միավոր)
🥉 3-րդ տեղ — Սուսաննա Հովհաննիսյան (64 միավոր)

👏 Շնորհավորում ենք հաղթողներին և բոլոր մասնակիցներին՝ ընթերցանության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության, գիտելիքների և նվիրումի համար։
🦉Թող գրքերի աշխարհը շարունակի ոգեշնչել, միավորել և նոր հաջողությունների ճանապարհ բացել բոլորիդ համար։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00