Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցի

Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցի

Share

Աղոթքներ, քարոզներ

23/08/2026

Եւ երանի՜ նրան, որ կհաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կկատարուեն:

Ղուկասի 1.45

16/08/2026

Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը: Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող:

Յովհաննէսի 15.5

05/08/2026

Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների նման, երկնքի արքայությունը չեք մտնի…
Մատթեոս 18․3

31/07/2026

Օրհնությամբ Կոտայքի թեմի բարեխնամ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի՝

Օգոստոսի 7-ին մեկնարկում է արդեն ավանդույթ դարձած Ամառային ճամբարը, որտեղ երեխաներին սպասվում են ուրախ, բովանդակալից և հիշարժան օրեր՝ խաղերով, արշավներով, բեմադրություններով, խարույկի երեկոյով և բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներով։

Ճամբարը հիանալի հնարավորություն է նոր ընկերներ ձեռք բերելու, կարողությունները զարգացնելու և ամառային օրերն անցկացնելու քրիստոնեական սիրո, համախմբվածության և հոգևոր արժեքների մթնոլորտում։

📞 Գրանցման համար՝ 055 141 145

26/07/2026

Ապա ուրեմն, ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի...

Մատթէոս 19։6

22/07/2026

Սարգիս կիսասարկավագ Մարգարյան ❤️

Photos from Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցի's post 20/07/2026

Ծննդյան տարեդարձի առիթով մեր որդիական շնորհավորանքներն ենք հղում Կոտայքի թեմի բարեխնամ Առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին։

Թող Ամենակալ Աստծու շնորհն ու ողորմությունը մշտապես ուղեկցեն Ձերդ Սրբազնությանը՝ զորացնելով առաջնորդական առաքելության մեջ և առատապես պարգևեն հոգևոր ուժ, իմաստություն ու կենաց քաջառողջություն։ Աղոթում ենք, որ Ձեր հայրական ծառայությունը շարունակաբար լինի օրհնաբեր ու պտղաբեր՝ ի փառս Աստծու և ի զորացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Բարձրաշնորհ Սրբազան Հայր, մաղթում ենք բազում և արևշատ տարիներ՝ Բարձրյալի մշտնջենավոր հովանու և պահպանության ներքո։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan