ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

Share

Radio

Photos from ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ՈւԽ's post 18/03/2023
13/03/2023

☺️ Սիրելի՜ ուսանողներ,

⚛️ Սիրով տեղեկացնում ենք, որ արդեն կարող եք հետևել Ֆիզիկայի ինստիտուտի ֆեյսբուքյան էջին։

👇 Հղումը`

https://www.facebook.com/ysuphysicssc?mibextid=ZbWKwL

☺️ Սիրելի΄ համալսարանականներ,

ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողական խորհուրդը ողջունում է Ձեզ։

🧐Մի փոքր պատմական ակնարկ, թե ինչպես ձևավորվեցինք մենք։

👥️ 1919 թ. մայիսի 16 - Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում:

🗣 1933 թ. - համալսարանի կառուցվածքում ստեղծվում է Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` ֆիզիկայի և մաթեմատիկայի առանձին բաժիններով:

➗️ 1959 թ. - ֆիզիկայի զարգացումը խթանելու նպատակով Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվում և ինքնուրույն միավոր է դառնում Ֆիզիկայի ֆակուլտետը։

➗️ 1975 թ. - Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը առանձնանում է որպես առանձին ստորաբաժանում:

⚛️ 2022թ. դեկտեմբերի 28 -
ԵՊՀ Հոգաբարձուների Խորհրդի որոշմամբ Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետները միավորվում են ստեղծելով Ֆիզիկայի ինստիտուտը։

08/03/2023

🌹 Սիրելի՜ ուսանողներ, այսօր գարնան ամենագեղեցիկ տոնն է` Կանանց միջազգային օրը։

🥰Ահա այդ առիթով էլ մի շարք ֆակուլտետների, այդ թվում նաև Ֆիզիկայի ինստիտուտի, ՈՒԽ մշակույթի հանձնաժողովները որոշել են փոքրիկ անակնկալ մատուցել մեր սիրելի կանանց և աղջիկներին։

❤️Եվ այսպես, սպասում ենք բոլորիդ
📅Մարտի 9-ին,
🕛12:30-ին,
📍ԵՊՀ Գլխավոր մասնաշենքի բակում։

🤫Դե իսկ Ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԽ նոր էջին կկարողանաք հետևել շատ շուտով...

03/03/2023
18/02/2023

🤩 Դե՜ ինչ,

Պատրա՞ստ ես հերթական խելահեղ ծրագրին:

🗣️ ԵՊՀ ուսանողական խորհուրդը մեկնարկում է «Ուսանողների զարգացման ծրագիր 5»-ը, որի նպատակը ուսանողների շրջանում հմտությունների և գիտելիքների զարգացումն է։

🤩 Դե՜ ինչ,

Պատրա՞ստ ես հերթական խելահեղ ծրագրին:

🗣️ ԵՊՀ ուսանողական խորհուրդը մեկնարկում է «Ուսանողների զարգացման ծրագիր 5»-ը, որի նպատակը ուսանողների շրջանում հմտությունների և գիտելիքների զարգացումն է։

Ծրագիրը հնարավորություն կտա՝

▫️ ձեռք բերել ԵՊՀ կառավարման, ուսանողական ինքնակառավարման, առաջնորդության, միջազգային կրթական հնարավորությունների, նախաձեռնությունների պլանավորման և այլ թեմաների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ,
▫️հաստատել նոր ծանոթություններ ու կապեր համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ,
▫️քննարկել և վերհանել համալսարանում առկա ուսանողական հիմնախնդիրները, ներդրում ունենալ դրանց լուծման գործընթացում։

🔜 Ծրագիրը տեղի կունենա մարտի 3-5-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 25։

👇🏼Մանրամասները հայտում:
https://forms.gle/pu6AjMpQf6EYiUuc7

Photos from ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդ's post 17/02/2023

🥰 Սիրելի՛ ուսանողներ, հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի թիմը հաղթել է ԵՊՀ ՈւԽ Սպորտի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթում։

😍 Շնորհավորում ենք մեր թիմին` մաղթելով հաջող և է՜լ ավելի գեղեցիկ խաղեր։


14/02/2023

😍 Ֆիզիկան ուսումնասիրում է բոլոր ուժերը, գրեթե բոլոր, բացի այն միակից, որը մեզ ստիպում է լինել բարի, լինել կամեցող և տեսնել կյանքը լրիվ այլ գույներով։

❤️‍🔥 Սիրով ենք մենք ապրում, այդ զգացմունքի վեհագույն ուժով ենք առաջնորդվում, խելակորույս սիրահարվում, սիրում և կարոտում այն միակին։

✨Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈւԽ-ն շնորհավորում է սիրո տոների կապակցությամբ։

🥰Սիրե՛ք անկախ ամեն ինչից, սիրեք ուժգին ու նվիրվեք անմնացորդ և հավատացեք սիրո անսահման ուժին։

12/02/2023

📣Սիրելի´ ուսանողներ,

ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը հայտարարում է ընդունելության նոր փուլի մեկնարկը:

Անդամակցելով մարտական պատրաստության ակումբին՝ դու կունենաս բացառիկ հնարավորություն👇🏻

✅ հաղթահարելու ռազմական և ինտելեկտուալ փորձություններ,
✅ մասնակցելու մասնագիտական, մարտավարական, ֆիզիկական, հետախուզական և կապի պարապմունքների,
✅ մասնակցելու քննարկումների տարածաշրջանային և անվտանգային թեմաներով ոլորտի մասնագետների հետ,
✅ ունենալ բացառիկ հանդիպումներ
ազատամարտիկների, Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ,
✅ունենալ կրակային պատրաստության տեսական և գործնական դասընթացներ,
✅ այցելել զորմասեր, ռազմական ուղղվածություն ունեցող համալսարաններ և կազմակերպություններ,
✅ ստանալ քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակներ թեմաներով նոր գիտելիքներ:

📌Բաց մի թողեք հնարավորությունը՝ մասը կազմելու ուսանողական-զինվորական կառույցի:

❗️Հայտադիմումը կարող եք լրացնել մինչև փետրվարի 12-ը, ժամը՝ 23:59-ը, (միայն հայատառ):

https://forms.gle/g4jCpRYpdP2UrFKN7

01/02/2023

🤩 Սիրելի՛ ուսանող,

Ամենասպասված ու ամենահետաքրքիր ծրագիրը՝ «Ինքնակառավարում 2023»-ը, սպասում է ՔԵԶ:

🎉 Եթե ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսեցի ես և ցանկանում ես ուսանողական կյանքդ վերածել գունային հրավառության, ֆորմալ գիտելիքներին զուգահեռ ձեռք բերել գործնական հմտություններ և շատ ընկերներ, ուրեմն քո աստեղային ժամը մոտեցել է:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Aleq Manukyan 1
Yerevan