Հայերեն Վիքիպեդիա

Հայերեն Վիքիպեդիա

Share

Հայերեն Վիքիպեդիան «Վիքիպեդիա» բազմալեզու և ազատ հանր

Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը յուրաքանչյուր ոք կարող է խմբագրել, ստեղծել նոր հոդվածներ, համալրել և փոփոխել եղածները։ Այս էջի նպատակն է տարածել տեղեկատվություն, աջակցել բոլոր նրանց, ում հետաքրքրում է այս նախագիծը և ովքեր ցանկանում են այնտեղ ներդրումներ կատարել։

14/10/2024

🔰Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Մարշալ Բաղրամյանի անվան Объединение Ветеранов РА / ՀՀ Վետերանների Միավորումը և «Վիքիմեդիա Հայաստանը» նախաձեռնել են մրցույթ՝ ընթացիկ տարվա չորս նշանակալի հոբելյանների առթիվ՝

📌Լենինգրադի շրջափակման օղակի ճեղքում (80-ամյակ)

📌 «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն (80-ամյակ)

📌Գևորգ Վարդանյան (100-ամյակ)

📌Ծովակալ Իսակով (130-ամյակ)

📝Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում ստեղծելու և բարելավելու են առաջադրված թեմաներով հոդվածներ։ Հավասար քանակի և որակի հոդվածների դեպքում գերադասությունը կտրվի բուն թեմատիկային հնարավորինս շատ անդրադարձած մասնակցին։
🏆Չորս բաժիններից յուրաքանչյուրի առաջին երեք տեղեր զբաղեցնողները (12 անձ) կստանան հավասարժեք դրամական պարգևներ՝ 60-, 30- և 10-հազարական դրամ։ Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 15-ին։

Նախագծի էջը՝ https://w.wiki/BS$n

Photos from Վիքիմեդիա Հայաստան / Wikimedia Armenia's post 28/11/2023
16/11/2023

2023 թվականի դեկտեմբերի 7-10-ին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում կազմակերպում է Համայնքային վիքիհավաք։

👩🏼‍🏫 Վիքիհավաքի ընթացքում նախատեսվում են քննարկումներ «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի գործունեության, Վիքիշարժման տարածման, Վիքիպեդիայի և այլ վիքինախագծերի թեմաներով։

🧑🏼‍💼 Համայնքային վիքիհավաքին կարող են դիմել չափահաս ակտիվ խմբագիրները և «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի անդամները։

Մեկնում՝ դեկտեմբերի 7-ին 18։00-ին, վերադարձ՝ դեկտեմբերի 10-ին 14։30-ին։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 26-ն է (ներառյալ)։

Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd_nj1MKWWmtAfe30orz1S--_Vxc7KWyGzwl4LIDWsIfsDqmw/viewform?usp=pp_url

Photos from Հայաստանի ազգային գրադարան's post 15/11/2023

«Վիքիմեդիա Հայաստանը» և Ազգային գրադարանը համագործակցություն են սկսել։

30/10/2023

Ծնունդդ շնորհավոր, Վիքիտվյալներ։

11 տարի շարունակ վիքիհանրությունը ստեղծում է տվյալների այս շտեմարանը, որը հասանելի է բոլորին և ամբողջովին անվճար է: Օգտագործում են թանգարանները, արխիվները, գրադարանները, դպրոցները, լրատվամիջոցները, խաղերի հավելվածների մշակողները, վիքիպեդիստները, գիտելիքների բոլոր խանդավառ երկրպագուները։

07/08/2023

Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2023 մրցույթի հոդվածների քանակը այս պահին՝ մրցույթի առաջին շաբաթում 164 է։ Մասնակցում է 22 վիքիխմբագիր։
Նախագծի էջը՝ https://shorturl.at/IJOR0
#վիքիհայ

28/07/2023

🔰 ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» համաշխարհային քարոզարշավը:

✅Օգոստոսի 1-ից «Վիքիմեդիա Հայաստանը» Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի (Ժողովրդական արվեստների թանգարան / Folk Arts Museum) հետ համատեղ մրցույթ-նախագծով միացել է համաշխարհային նախաձեռնությանը։ Նախագիծը կունենա երկու բաժին՝ լուսանկարչական և խմբագրական։

📌 «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» նախագծի խմբագրական մրցույթի նպատակը հայկական մշակույթում ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայերեն Վիքիպեդիայում և այլ վիքինախագծերում նյութերի ավելացումը, տեղեկության տարածումն ու ժողովրդականացումն է։

👉 Նախագծի մանրամասները Հայերեն Վիքիպեդիայի նախագծի էջում՝ https://tinyurl.com/yr9mrdps



27/07/2023

🔰 «Վիքիմեդիա Հայաստանը» օգոստոսի 1-ին կազմակերպում է վիքիհամայնքային հանդիպում՝ հրավիրում է և՛ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության անդամներին, և՛ վիքինախագծերով հետաքրքրված ցանկացած վիքիխմբագրի։

📌Ներկայացնելու և քննարկելու ենք այս տարվա ավարտված, ընթացիկ և սպասվող նախագծերը։ Քննարկելու ենք նաև վիքիհամայնքի ցանկացած հարց, կարծիք ու առաջարկություն։

🔸Հանդիպումը կկայանա «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում օգոստոսի 1-ին ժամը 19:00-ին, ցանկացողները կարող են միանալ նաև առցանց տարբերակով՝

🔹 հանդիպման հղումը` http://surl.li/jmugt
Meeting ID: 208 359 9178 Passcode: 313313

21/07/2023

🔰 Սեպտեմբերի 20-24-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Ատելության խոսքի և խոսքի ազատության իրավունքի» թեմատիկայով հավաք-խմբագրաթոն։
👩🏼‍🏫 Նախքան վիքիհավաքը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը, այն մասնակիցների համար, ովքեր չեն տիրապետում Վիքիպեդիան խմբագրելու և հոդված ստեղծելու հմտություններին, կկազմակերպվի դասընթաց «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում (հասցե՝ Երևան, Արշակունյաց պողոտա, 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ)։
🧑🏼‍💼Դասընթացը նախատեսված է իրավաբանական, լրագրողական և քաղաքագիտական կրթություն ունեցող անձանց համար, ինչպես նաև, այդ բաժիններում սովորող ուսանողների համար։ Կախված ցուցաբերած արդյունքներից կստանան Իրավական վիքիհավաքին մասնակցելու հնարավորություն։
Հայտադիմումը լրացնելու համար անցեք այս հղումով 👇🏻
https://shorturl.at/gmDUZ
Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ:
Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է (ներառյալ)։
Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ։ Ոչ հայատառ հայտերը չեն դիտարկվելու։

18/07/2023

🔰 Վիքիմեդիա Հայաստանը օգոստոսի 17-24-ը Ծաղկաձորում կազմակերպում է Երիտասարդական Վիքիճամբար։
Միջոցառման ընթացքում մասնակիցները փորձառու խմբագիրների օգնությամբ Վիքիպեդիայում կստեղծեն կամ կբարելավեն տարբեր թեմաներով հոդվածներ։
📌Եթե դեռ խմբագրել չգիտեք, Վիքիմեդիա Հայաստանը Ձեզ համար կկազմակերպի 4 հանդիպում հուլիսի 31-ից օգոստոսի 10-ն ընկած հատվածում։ Ընտրված դիմորդները կմասնակցեն Երիտասարդական Վիքիճամբար 2023-ին։
1️⃣Միջոցառմանը կարող են մասնակցել Վիքիպեդիայում խմբագրել իմացող կամ չիմացող 18-35 տարեկան երիտասարդները։
2️⃣ Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։
Խնդրում ենք ուշադիր կարդալ և լրացնել հայտը։
3️⃣ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 27-ն է (ներառյալ)։
📌 ԳՐԱՆՑՄԱՆ ԷՋԻ ՀՂՈՒՄԸ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdaK0_lDgwIv0FsQabVtU7KiKi32LT05xFpJXyYFLpHn27oyw/viewform?fbclid=IwAR1cPoMdjqXL2Dq4bRWJjpMXSflI_HnO6p5ahMYuO-OwPszG_WJm_1K2pTY

Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2023 17/07/2023

Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2023 «․հայ» դոմենային տիրույթի ստեղծման 7-ամյակին նվիրված օգոստոսի 1-ից Հայերեն Վիքիպեդիայում սկսվել է Հայկական թեմատիկայի զարգացման մրցութային արշավ (անվան վրա դրված ...

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Yerevan