The Armenian Institute of International and Security Affairs - AIISA

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA

Share

Тհe AIISA is about: Comprehensive Monitoring, Risk Assessment, In-Depth Analysis, Strategic Forecast, Policy Implications and Crisis Management

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ՝


1) անվտանգությունը պետության (օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, կենտրոնական կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների), հասարակության, նրանց հանրակարգերի ու համակարգերի (պաշտպանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, տեղեկատվական և այլն), ինչպես նաև քաղաքացու համար ներքին ու արտաքին միջավայրերի՝ որև

Webinar ΚΕΔΙΣΑ-AIISA: Η Ευρωπαϊκή προοπτική της Αρμενίας και η Ελληνική εμπειρία στην ΕΕ- 27/05/2026 01/06/2026

AIISA-KEDISA First Greek-Armenian Think Tank Forum-Two Nations, One European Vision: Greece’s EU Experience and Armenia’s Road Ahead- 27/05/2026
ΚΕΔΙΣΑ-AIISA: Η Ευρωπαϊκή προοπτική της Αρμενίας και η Ελληνική εμπειρία στην ΕΕ- 27/05/2026

Webinar ΚΕΔΙΣΑ-AIISA: Η Ευρωπαϊκή προοπτική της Αρμενίας και η Ελληνική εμπειρία στην ΕΕ- 27/05/2026 The Center for International Strategic Analyses — KEDISA and the Armenian Institute of International and Security Affairs — AIISA successfully co-organized t...

Photos from The Armenian Institute of International and Security Affairs - AIISA's post 01/06/2026
Photos from Embassy of Armenia in Greece/Πρεσβεία της Αρμενίας στην Ελλάδα's post 28/05/2026
Photos from The Armenian Institute of International and Security Affairs - AIISA's post 27/05/2026

Մայիսի 27-ին տեղի ունեցավ հայ-հունական առաջին առցանց ֆորումը, որը կազմակերպել էին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (Հայաստան) և Միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը (Հունաստան)՝ երկու կողմից ԱԳՆ, ՆԳՆ պաշտոնյաների, խորհրդարանականների, դեսպանների և փորձագետների ու մտակենտրոնների մասնակցությամբ։ Ֆորումին մասնակցեցին ավելի քան 50 մասնակից։
Մամլո հաղորդագրությունը, լուսանկարները և քաղաքականության ամփոփագիրը՝ շուտով։
https://aiisa.mysite.am/en/event/34

05/04/2026

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵԿՏՈՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀՆՉԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

2026թ․ ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան իրեն իրավունք է վերապահում Երևանի հետ քննարկել Հայաստանում գալիք ընտրությունները և հայկական կողմի հետագա ծրագրերը․ «Մենք մեզ իրավունք ենք վերապահում փորձել պարզաբանել մեր գործընկերների հետ, իրականում քննարկել նրանց ծրագրերը [առաջիկա ընտրությունների համատեքստում]: [...] Հայաստանը մեզ մտերիմ երկիր է, որի հետ խորը պատմական արմատներ ունենք։ Այստեղ ապրում է հայկական հսկայական սփյուռք՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Հետևաբար, այն կողմնորոշիչները, որոնք ընտրում է իր համար հայաստանյան ղեկավարությունը, մեր մեծ հետաքրքրության առարկան են»:

Նույն օրը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա, քանի որ Ռուսաստանը ներկայումս օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, ուստի նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե այն միանա ԵՄ-ին․ «Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում ապրող մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, թռիչքներ չեն լինի, քանի որ որոշումներ են կայացվել Եվրամիությանը մերձենալու համար»։

Հայաստանի ինքնիշխանությանը, ներքին գործերին և առաջիկա ժողովրդավարական ընտրություններին միջամտելուն ուղղված այս անթույլատրելի հայտարարություններին «Հայկական վեկտոր» նախաձեռնությունը արձագանքում է ապրիլի 4-ին Երևանում կայացած իր համաժողովում ներկայացված ծրագրային դրույթների քաղվածքով․

«Հայկական վեկտորը» արտաքին ու ներքին քաղաքականությունների սկզբունքների մասով՝

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի ներքին քաղաքականության շարունակությունը, հենվի սահմանադրորեն ամրագրված արժեքների վրա. դրանք են՝ ինքնիշխանություն և անկախություն, ժողովրդավարություն և ժողովրդաիշխանություն, մարդու և քաղաքացու իրավունքներ ու ազատություններ և իրավունքի գերակայություն, իշխանության ճյուղերի տարանջատվածություն և իրական հակակշռում, և վերջապես` ազգային-պետական շահեր, որոնք սահմանվում են երկրի ու ժողովրդի անվտանգային, քաղաքակրթական, սոցիալ-տնտեսական և մշակութային տեսլականով ու դրա համար պահանջվող քայլերով։
․․․․
«Հայկական վեկտորը ինքնիշխանության մասով՝

1․ ժողովրդավարությունը կամ նույն ինքը ժողովրդաիշխանությունը դրա առաջնային ու բազիսային մակարդակն է, երբ բացառապես Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան, ընտրել ու ձևավորել իր իշխանությունը, առանց արտաքին թելադրանքների, միջամտությունների, օրակարգ թելադրելու՝ կլինեն դրանք արտաքին ուժեր, թե նրանց շահերը սպասարկող ներքին դերակատարներ, որը պետք է կանխվի օրենքի ողջ խստությամբ, քաղաքացիության ինստիտուտի վերահստակեցմամբ։

2․ Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային կառավարման բոլոր ինստիտուտներում, մակարդակներում որոշումների կայացման վրա արտաքին ազդեցությունների բացառումը, որի համար առանցքային ենք համարում Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին օրենքի ընդունումն ու գործընթացը։
․․․․

Հայկական վեկտորը Ռուսաստանի ուղղությամբ։ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները օբյեկտիվ պատճառներով ենթարկվել են մեծ ցնցումների Արցախյան 44-օրյա պատերազմի ու հաջորդած զարգացումների ու հայաբնակ տարածաշրջանի էթնիկ զտման հետևանքով՝ վեր հանելով այդ հարաբերությունների շահային հիմքերի, փոխադարձ ընկալումների, թերագնահատման ու գերագնահատման լրջագույն խնդիրներ և դրանք նոր սկզբունքների վրա վերասահմանելու հրամայական։

Հայկական վեկտորը Եվրոպական Միության ուղղությամբ։ Անխուսափելի և անհետաձգելի ենք համարում մոտակա 5 տարիներին Հայաստանի կողմից Եվրոպական Միության թեկնածության համար պաշտոնական դիմումի ներկայացումը և ապագայում հնարավոր անդամակցությունը ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով, որոնք երկիրը կհամապատասխանեցնեն ԵՄ չափանիշներին՝ միաժամանակ պահպանելով ազգային անվտանգությունը և կայուն զարգացումը։ 2025 թվականին Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումից և ԵՄ-ՀՀ ռազմավարական օրակարգ 2025-ի միջոցով համագործակցության խորացումից հետո Հայաստանն այժմ գտնվում է խոշոր աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական վերափոխման շեմին։ Մեր նախաձեռնությունը ԵՄ ինտեգրումը ճանաչում է ոչ թե որպես խորհրդանշական ընտրություն, այլ որպես ազգային արդիականացման նախագիծ՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ Հայաստան՝ հիմնված եվրոպական արժեքների վրա։

«Հայկական վեկտոր» նախաձեռնություն

05 ապրիլի, 2026թ․, Երևան

Նախաձեռնության մասին ավելին իմանալու համար հետևեք նրա ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/profile.php?id=61588354840065, որտեղ հետայսու կտեղեկացվեք ընթացիկ և կարևոր իրադարձությունների մասին:

03/04/2026

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵԿՏՈՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ լրատվամիջոցներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ ապրիլի 4-ին, շաբաթ, ժամը 11։00-14։00, Անի պլազա հյուրանոցի (Սայաթ Նովա 19) «Անի» սրահում տեղի կունենա «Հայկական վեկտոր» նախաձեռնության առաջին մեծ համաժողովը, որտեղ կներկայացվեն նախաձեռնության ծրագրային դրույթները և առաջիկա քայլերի վերաբերյալ որոշումները։

«Հայկական վեկտոր» նախաձեռնություն

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Yerevan
0009