CRRC-Armenia

CRRC-Armenia

Share

Caucasus Research Resource Center (CRRC)-Armenia Foundation

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամ

CRRC-Armenia aims to provide the accessibility of high-quality research resources, to strengthen capacity and, to improve the dialogue and collaboration between social science researchers and policy practitioners.

ՀՌԿԿ-Հայաստանը կոչված է ապահովելու բարձրորակ հետազոտական ռեսուրսների մատչելիությունը, զարգացնելու հետազոտական կարողությունները և ընդլայնելու հասարակական գիտությունների հետազոտողների և քաղաքականություն իրականացնողների միջև երկխոսությունն ու համագործակցությունը:

Photos from CRRC-Armenia's post 21/08/2026

Արձակուրդը աշխատանքից պարզապես մի քանի օրով հեռանալը չէ․․․

Երբ աշխարհին նայում ես նոր դիտանկյունից, նույնիսկ հին ու ծանոթ երևույթները կարող են նոր գույներով բացվել․․․

09/08/2026

Հիշեցում ▶️ դիմելու վերջնաժամկետը մոտ է` օգոստոսի 10։ Մանրամասները և դիմելու կարգը այստեղ`
https://www.crrc.am/careers/research-programs-assistant-aug2026/

📢 #աշխատանք CRRC-Armenia հիմնադրամում

Եթե պատրաստ եք փորձարկել նոր գաղափարներ, ոգեշնչվել թիմային աշխատանքից և մարտահրավերները վերածել անձնային ու մասնագիտական աճի հնարավորությունների, ապա մենք հենց Ձեզ ենք սպասում։

Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 10, ժ. 17։00
https://www.crrc.am/careers/research-programs-assistant-aug2026/

03/08/2026

📢 #աշխատանք CRRC-Armenia հիմնադրամում

Եթե պատրաստ եք փորձարկել նոր գաղափարներ, ոգեշնչվել թիմային աշխատանքից և մարտահրավերները վերածել անձնային ու մասնագիտական աճի հնարավորությունների, ապա մենք հենց Ձեզ ենք սպասում։

Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 10, ժ. 17։00
https://www.crrc.am/careers/research-programs-assistant-aug2026/

Photos from CRRC-Armenia's post 01/08/2026

«AcademLab»-ի հերթական հանդիպման հյուրը «B2B AI» ՍՊԸ-ի հիմնադիր, տնտեսագիտության դոկտոր Պավել Հովհաննիսյանն էր։

«Արհեստական բանականությունը գործնականում․ արդի միտումներ և կիրառություններ» թեմայով դասախոսության ընթացքում նա ներկայացրեց արհեստական բանականության վերջին միտումները, տարբեր մասնագիտական ոլորտներում ԱԲ գործիքների կիրառման իրական փորձն ու գործնական օրինակները՝ ցույց տալով, թե ինչպես են այդ տեխնոլոգիաներն այսօր փոխում աշխատանքի և բիզնեսի կազմակերպման մոտեցումները։

The guest of “AcademLab” was Pavel Hovhannisyan, PhD in Economics and Founder of B2B AI LLC.

During his session titled “AI in Practice: Current Trends and Applications,” he presented the latest trends in AI, shared real-world experience and practical examples of applying AI tools across various professional fields, and demonstrated how these technologies are transforming the way we work and conduct business.

Photos from CRRC-Armenia's post 22/07/2026

«AcademLab»-ի հյուրն այս անգամ Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) տնտեսագիտության ասպիրանտ Թալիա Լիբերմանն էր՝ իր նոր հետազոտությամբ՝ «Օտարում և տնտեսական զարգացում․ ապացույցներ Հայոց ցեղասպանության «լքված գույքի» ուսումնասիրությունից»։

This time, “AcademLab” welcomed Talia Lieberman, a PhD candidate in Economics at the University of California, Los Angeles (UCLA)

09/07/2026

Scroll down for 🇬🇧

Ինչո՞ւ են տղամարդիկ հաճախ վարանում հոգեսոցիալական աջակցություն փնտրել․ չափահաս տղամարդկանց շրջանում իրականացված մեր հետազոտությունը հենց այս հարցին է պատասխանում։ Հետազոտությունը բացահայտում է #Հայաստան-ում, #Բելառուս-ում, #Վրաստան-ում և #Մոլդովա-ում տղամարդկանց վերաբերմունքը հուզական բարեկեցության, առնականության նորմերի և հոգեսոցիալական աջակցության դիմելու հակումների նկատմամբ։

Զեկույցը (հասանելի դեռևս միայն անգլերենով) բացահայտում է, թե ինչպես են սոցիալական նորմերը, կառուցվածքային պայմանները և համատեքստային գործոնները ձևավորում տղամարդկանց՝ հոգեսոցիալական աջակցության համակարգերից օգտվելու վարքագիծը։

Հետազոտության արդյունքները տվյալահեն հուշումներ են պարունակում քաղաքականությունների մշակման, շահերի պաշտպանության և ջատագովական ծրագրերի պլանավորման համար։ Հույս ունենք, որ դրանք կնպաստեն առնականության առողջ ընկալումների ձևավորմանը, գենդերային հավասարությանը և հոգեսոցիալական աջակցության ավելի հասանելի համակարգերի ձևավորմանը։

Ծրագիրը ֆինանսավորվել է շվեդական «MÄN» կազմակերպության կողմից՝ «REDEFINE» ծրագրի շրջանակներում։

Why men often avoid seeking psycho-social support? Our new cross-country research attempts to answer this question. The research explores men's attitudes toward emotional well-being, masculinity norms, and help-seeking behaviors in , , , and .

The report (available only in English for now) examines how social norms, structural conditions, and local contexts shape men's engagement with psycho-social support systems.

The findings provide evidence to inform policies, advocacy efforts, and programs that promote healthier masculinities, gender equality, and accessible psycho-social support.

This research was conducted through the financial support of MÄN 🇸🇪 within the project REDEFINE. We wholeheartedly thank the project partners (including Asociația Împotriva Violenței „Casa Mărioarei", Armenian Progressive Youth, Sexual Assault Crisis Center, Armenia) and our local consultants (Mariam Kobaladze, Vera Leia Monina, Petru Glavan) for their invaluable contribution and guidance.

Read the full report via this link:

https://www.crrc.am/en/publications/how-men-seek-psychosocial-support/

Photos from CRRC-Armenia's post 29/06/2026

📢Հիշեցնում ենք, որ 2 նոր թիմակից ենք փնտրում։ Վերջնաժամկետ՝ հուլիսի 9։
Reminder: we are looking for 2 new team members. The deadline is July 9th 👇

Photos from CRRC-Armenia's post 24/06/2026

«Սովորելու և սխալվելու անվտանգ տարածություն»

Ես Ալեքս Ուինքլերն եմ՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Աննանդեյլ քաղաքից։ Այս աշնանը կսկսեմ ուսմանս երրորդ տարին Ուիլիամ & Մերի համալսարանում, որտեղ ուսումնասիրում եմ քաղաքագիտություն։ Այս ոլորտն ինձ խորապես հետաքրքրում է, և ապագայում նպատակ ունեմ շարունակել կրթությունս դոկտորական մակարդակում։

Ներկայումս պրակտիկա եմ անցնում ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտական բաժանմունքում, որտեղ քաղաքականության և տվյալագիտության վերաբերյալ իմ գիտելիքները կիրառում եմ տարբեր հետազոտական նախագծերին աջակցելու համար։ Այս փորձառությունն ինձ հնարավորություն է տվել զարգանալու որպես հետազոտող և վերլուծաբան, անմիջականորեն ծանոթանալու Հայաստանին և Հարավային Կովկասին, ինչի համար անչափ շնորհակալ եմ։
Համալսարանում ուսանող-հետազոտող եմ և ներգրավված եմ մի շարք ուսանողական կազմակերպություններում։

Ակադեմիական գործունեությունից բացի, սիրում եմ ճանապարհորդել, լեզուներ սովորել, զբաղվել լուսանկարչությամբ և մասնակցել ՄԱԿ-ի մոդել (Model United Nations) ծրագրերին։ Երևանում գտնվելու ընթացքում հույս ունեմ բարելավել հայերենի իմ հմտությունները, բացահայտել Հայաստանը և ավելի խորությամբ ուսումնասիրել հայկական պատմությունն ու մշակույթը։

16/06/2026

ՀՌԿԿ-Հայաստանի կողմից 2024 թ-ին իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տնաշխատների իրավունքները պաշտպանության կարիք ունեն։
(https://www.crrc.am/en/publications/domestic-work-in-armenia/)

Եվ մինչ Հայաստանը կմիանա ԱՄԿ-ի 189-րդ կոնվենցիային, արժե մատնանշել մեկ կարևոր առաջընթաց․ 2025 թ-ի ամռանը հիմնվել է «Ինքդ» ինքնազբաղվածների, տնաշխատների և սեզոնային աշխատողների արհեստակցական կազմակերպությունը։
(https://www.facebook.com/share/18xrXBYiPJ/)

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


47/1 Tigran Mets Avenue
Yerevan
0018

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00