Yerevan State Choreographic college Երևանի պարարվեստի պետական քոլեջ

Yerevan State Choreographic college    Երևանի պարարվեստի պետական քոլեջ

Share

Հայաստանի միակ պրոֆեսիոնալ հաստատությունը, որտեղ արդեն 100 տարի ձևավորվում են բալետի և ժողովրդական համույթների ապագա արտիստները:

22/07/2026

‼️‼️Ուշադրություն....

📣 Երևանի պարարվեստի պետական քոլեջը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն «Դասական պար» բաժնի
աղջիկների՝ 4-րդ, 5-րդ,
տղաների՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ , 9-րդ դասարանների համար:

🩰Աշակերտները սովորում են ՝
✔️դպրոցում նախատեսված բոլոր հանրակրթական առարկաները,
✔️տարբեր պարատեսակներ,
✔️պարտադիր դաշնամուր,
✔️դասական երաժշտություն ,
✔️ստանում են մեկ անգամյա անվճար սնունդ
✔️մասնակցում են քոլեջի համերգային ծրագրերին
✔️ ներգրավվում են Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներին
✔️սովորողները հնարավորություն կունենան աշխատելու և կատարելագործվելու արտերկրում

✅Շրջանավարտները ստանում են միջին մասնագիտական դիպլոմ

⏳ Ընդունելության օրերն
օգոստոսի 3-ին ժամը 12:00-ին
ինչպես նաև
օգոստոսի
24,25, 26-ին
ժամը 10:00-ից

📍 Հասցեն՝ Բայրոնի 5
Հարցերի համար զանգահարեք .

☎️ 010 56-44-26
+374 91 234660

📩 e-mail. [email protected]

22/07/2026

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։

Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100

14/07/2026

‼️Ուշադրություն....

📣 Երևանի պարարվեստի պետական քոլեջը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն «Հայկական ժողովրդական պար» բաժնի 9-րդ դասարանի համար:

⏳ Ընդունելության օրն է օգոստոսի 05-ին
ժամը 14:00-ին

📍 Հասցեն՝ Բայրոնի 5

Հարցերի համար զանգահարեք .

☎️ 010 56-44-26

+374 91 234660


📩 e-mail. [email protected]

Photos from Yerevan State Choreographic college    Երևանի պարարվեստի պետական քոլեջ's post 10/07/2026

‼️ՀԱՐԳԵԼԻ ԴԻՄՈՐԴՆԵՐ‼️
📣 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Photos from ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն's post 08/07/2026
07/07/2026

❗️Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն այս ուսումնական տարում նույնպես իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ընդունելության նոր կարգի։

Ընդունելության նոր կարգով և թվայնացման նոր ընթացակարգերով պայմանավորված՝ ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ․ համակարգը պարզեցվել է, մի շարք տվյալների և փաստաթղթերի ներբեռնումը դարձել է ինքնաշխատ։

Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.

🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵

🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց կլինի հուլիսի 10–ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ առաջիկայում կներկայացվի ուղեցույց՝ ըստ հաջորդական քայլերի:

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/40

07/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։

Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։

🔸Ինչպես դիմել քոլեջ

Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը hayt-college.emis.am համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները, ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։ Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։

🔸Միասնական մոտեցում

Մասնագիտական կրթության ոլորտում սահմանվել է նաև ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից՝ բոլոր դիմորդների հայտերը կներկայացվեն նույն համակարգում, ինչը հնարավորություն կտա դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ այլընտրանք։

🔸Ընդունելության ժամկետներ

Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ հուլիսի 10-ից սկսած.
✅ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00
✅ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00

🔸Ընդունելության պայմաններ

Ընդունելությունն իրականացվում է առանց քննությունների՝ բացառությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ ոլորտային մասնագիտությունների։

🔸Ընդունելության արդյունքների ամփոփում

Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակում է ՄՈՒՀ-ը՝ տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/35

29/05/2026

🛎 Մայիսի 29-ին տեղի ունեցավ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում
🔹 Երևանի պարարվեստի պետական քոլեջը ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Այս առիթով շնորհավորում ենք քոլեջի ողջ անձնակազմին , ի դեմս տնօրեն՝ Դավիթ Գալստյանի:
Իր առաջնորդությամբ , հետևողական աշխատանքի և կրթօջախի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար, այս կարևոր արդյունքը դարձավ իրականություն։

Այս հաջողությունը միայն պաշտոնական գնահատական չէ․ այն տարիների հետևողական աշխատանքի, բարձր մասնագիտական պատրաստվածության, նվիրումի և պարարվեստի նկատմամբ անսահման սիրո արդյունք է:

Թող այս ձեռքբերումը լինի նոր հաղթանակների սկիզբ, ստեղծագործական վերելքների և շարունակական զարգացման ուղի:

https://tinyurl.com/szjtw8fa
Armenian National Center for Professional Education Quality Assurance

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Улица Байрона, 5
Yerevan
0009

Opening Hours

Monday 08:30 - 18:00
Tuesday 08:30 - 18:00
Wednesday 08:30 - 18:00
Thursday 08:30 - 18:00
Friday 08:30 - 18:00
Saturday 08:30 - 18:00