14/05/2024
Ահա և իրականություն դարձավ Մասնագիտությունների Մարդկային Գրադարանը 🤩 Առաջին անգամ և սիրելի հայրաքաղաք Գյումրիում 😎
👩💼🧑⚕️15 վառ անհատականություններ ու իրենց գործի մասնագետներ հավաքվել էին մեկ վայրում որպես կենդանի գրքեր, իսկ մեր այցելուները՝ ընթերցողները, հնարավորություն ունեին կարդալ նրանց՝ անհատական զրույցների միջոցով ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը:
Վայրը բավականին խորհրդանշական էր՝ Գյումրի՝ Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան 🙂
Ուրախ ենք, որ Մարդկային Գրադարան ձևաչափը նման գեղեցիկ բովանդակություն է ստանում նաև Հայաստանում և տարածում նոր մշակույթ 😉
Բոլորից շնորհակալ ենք այս իրականության մասը լինելու համար 💚