17/08/2026
📣 Շարունակում ենք ներկայացնել «Այբ» ակադեմիայի՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման առաջիկա վերապատրաստումների դասընթացավարներին։
Վերապատրաստումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու ոլորտի փորձառու մասնագետներից և կիրառելու նոր մոտեցումներ իրենց աշխատանքում։
Վերապատրաստումները նախատեսված են ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կատարելագործել դասավանդման մեթոդներն ու ծանոթանալ նոր գործիքների։
🔷 Ձևաչափը՝ հիբրիդային (առկա և առցանց)
🔷 Բոլոր առկա հանդիպումները կանցկացվեն «Այբ» դպրոցում։
🔷 Մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր տվյալ թեմայով վերապատրաստմանն ամբողջությամբ մասնակցելու դեպքում։
📌Վերապատրաստումների տևողության, բովանդակության և արժեքի վերաբերյալ մանրամասն տեղեկույթը հասանելի է գրանցման հղմամբ։
🔗 Գրանցման հղումը՝ https://form.jotform.com/262142596069463
📅 Գրանցման վերջնաժամկետը՝ 18.08.2026 թ․
📩 Հարցերի դեպքում՝
[email protected]
📞 098 54 37 07
16/08/2026
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը։
Ըստ եկեղեցական ավանդության՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը երկրային կյանքից հետո մարմնով և հոգով բարձրացվեց երկինք՝ արժանանալով հավիտենական փառքի։
🍇 Տոնի կարևոր ավանդույթներից է խաղողօրհնեքի կարգը։ Սուրբ Պատարագից հետո օրհնվում է տարվա բերքը, իսկ օրհնված ողկույզները բաժանվում են հավատացյալներին՝ որպես առատության, բարօրության և Աստծո օրհնության խորհրդանիշ։
13/08/2026
📣 Ծանոթացե՛ք մեր առաջիկա վերապատրաստումների մի քանի դասընթացավարների հետ։
«Այբ» ակադեմիայի ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստումների դասընթացավարներն ի սպաս կդնեն իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները՝ ներկայացնելով թեմաներ, գործիքներ ու մոտեցումներ, որոնք ուսուցիչները կարող են կիրառել իրենց առօրյա աշխատանքում։
Վերապատրաստումները նախատեսված են ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կատարելագործել դասավանդման մեթոդներն ու ծանոթանալ նոր գործիքների։
🔷 Ձևաչափը՝ հիբրիդային (առկա և առցանց)
🔷 Բոլոր առկա հանդիպումները կանցկացվեն «Այբ» դպրոցում։
🔷 Մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր տվյալ թեմայով վերապատրաստմանն ամբողջությամբ մասնակցելու դեպքում։
📌 Վերապատրաստման տևողության, բովանդակության և արժեքի վերաբերյալ մանրամասն տեղեկույթը հասանելի է գրանցման հղմամբ։
🔗 Գրանցման հղումը՝ https://form.jotform.com/262142596069463
📅 Գրանցման վերջնաժամկետը՝ 17.08.2026 թ․
📩 Հարցերի դեպքում՝
էլ․ հասցե՝ [email protected]
📞 098 54 37 07
05/08/2026
📣 Վերապատրաստում է «Այբ» ակադեմիան
Ուսուցիչների մասնագիտական զարգացում
👩🏫 Ուսուցիչների մասնագիտական զարգացումը կարևոր նախապայման է կրթության որակի բարելավման և կրթական համակարգի շարունակական զարգացման համար։
Այս վերապատրաստումը նախատեսված է թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, խորացնել դասավանդման մեթոդաբանությունը և կրթական գործընթացում կիրառել արդիական ու արդյունավետ մոտեցումներ։
🔷Ձևաչափը՝ հիբրիդ (առկա և առցանց)
🔷Բոլոր առկա հանդիպումները տեղի կունենան «Այբ» դպրոցում։
🔷 Մասնակիցներին տրամադրվում է հավաստագիր՝ տվյալ թեմայով վերապատրաստմանն ամբողջությամբ մասնակցելու դեպքում։
📌Վերապատրաստման տևողության, բովանդակության և արժեքի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված են գրանցման հղմամբ։
🔗 Գրանցման հղումը՝ https://form.jotform.com/262142596069463
Գրանցման վերջնաժամկետ՝ 17.08.2026 թ.:
📩 Հարցերի դեպքում՝
էլ. հասցե՝ [email protected]
հեռ.՝ 098 54 37 07
#այբկրթականհիմնադրամ #վերապատրաստում #այբակադեմիա
29/07/2026
Ինքնություն և արժեքներ
«Մարդու արժանապատվությունը ԱԲ-ի դարաշրջանում․ ի՞նչ է մարդը կենսաբանությունից և ալգորիթմներից անդին»
🔶 Արհեստական բանականության արագ զարգացումը նոր հարցեր է առաջադրում մարդու ինքնության, արժեքների և եզակիության մասին։
🔶 Երբ տեխնոլոգիաներն արդեն կարողանում են մտածել, ստեղծագործել և սովորել, ի՞նչն է շարունակում մարդուն դարձնել եզակի։
🔶 Գիտակցությունը, ազատ ընտրությունը, պատասխանատվությունն ու արժեքներն այն հիմնասյուներն են, որոնք մարդուն սահմանում են կենսաբանությունից և ալգորիթմներից անդին։
Խոսնակներ՝
🎤 Արամ Փախչանյան
🎤 Մանուկ Հերգնյան
Վարող՝
🎤 Տ. Մեսրոպ քհն. Արամյան
#ինքնությունևարժեքներ
20/07/2026
📣«Այբ» հիմնադրամը փնտրում է Ֆոնդահայթայթման մենեջեր և միջոցառումների կազմակերպիչ
Աշխատանքի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
🔗https://staff.am/am/jobs/project-management/fondahaytaytman-menejer-ew-mijotsarhowmneri-kazmakerpich-2
17/07/2026
📣«Այբ» հիմնադրամը փնտրում է հաղորդակցության մասնագետ
Աշխատանքի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
🔗 https://staff.am/am/jobs/journalism/haghordaktsowtyan-masnaget-19
14/07/2026
📅 Մեկնարկում է 2026 թ. ուսուցչական համաժողովը: Ամրագրե՛ք օրերը ձեր օրացույցում:
«Այբ» կրթական հիմնադրամը սիրով հրավիրում է կրթության ոլորտի մասնագետներին և ուսուցիչներին՝ միանալու տարվա ամենասպասված միջոցառումներից մեկին: Այս անգամ հանդիպելու ենք նոր՝ «Կրթություն, որը մեզ պետք է» խորագրի շուրջ:
Ձեզ սպասում են ոգեշնչող ելույթներ, գործնական աշխատաժողովներ, նոր փոխգործուն ձևաչափեր և հանդիպումներ տեղացի ու միջազգային առաջատար փորձագետների հետ։
📌 Ե՞րբ՝ 2026 թ. նոյեմբերի 14-15
📍 Որտե՞ղ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)
💡 Ձևաչափը՝ առկա
Առայժմ պարզապես ամրագրե՛ք այս օրերը: Շուտով կտրամադրենք խոսնակների, մանրամասն օրակարգի և գրանցման պաշտոնական մեկնարկի վերաբերյալ տեղեկություններ։
#Այբ #ՈւսուցչականՀամաժողով2026 #ԿրթությունՈրըՄեզՊետքԷ #Կրթություն #Ուսուցիչներ
12/07/2026
✨ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։
Պայծառակերպությունը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը խորհրդանշում է աստվածային լույսի բացահայտումն ու հավատքի զորությունը։
Ավետարանների վկայությամբ՝ Հիսուս Քրիստոս Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռ՝ աղոթելու, որտեղ առաքյալների առաջ պայծառակերպվում է։
«Նրա դեմքը փայլեց, ինչպես արեգակը, և Նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը» (Մատթեոս 17․2)։
Պայծառակերպության խորհուրդն այսօր էլ մեզ հիշեցնում է հավատքի, սիրո և ներքին խաղաղության կարևորությունը։
Թող այս տոնը խաղաղություն, բարություն և օրհնություն բերի յուրաքանչյուր ընտանիքի։