Հոգեբանական ծառայություն «Ապագա» Hogebanakan carayutyun Apaga

Հոգեբանական ծառայություն  «Ապագա» Hogebanakan carayutyun Apaga

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հոգեբանական ծառայություն «Ապագա» Hogebanakan carayutyun Apaga, School, Улица Фритьоф Нансена 3, Армения, Yerevan.

🎓 Պրոֆեսիոնալ հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն՝ անհատական, խմբային և տարիքային
🧠 Սոցիալական հոգեբանություն
🧠 Մանկական զարգացման կենտրոն
🧠 Թրեյնինգներ, սեմինարներ, գործնական հանդիպումներ
🧠Հոգեբանական առցանց խորհրդատվություն «Ապագա» հոգեբանական կենտրոնը ընդլայնում է իր ծառայությունների ցանկը: Կենտրոնում արդեն գործում է քոուչ-թրեյնինգի բաժին, որը համալրված է հանրապետության և արտասահմանյան առաջատար մասնագետներով:

22/07/2026

🧠 Դու հոգեբա՞ն ես կամ սովորո՞ւմ ես այդ ոլորտում։
Ցանկանո՞ւմ ես հասկանալ՝ ինչպես ընտրել ճիշտ դիագնոստիկ գործիքներ և կիրառել դրանք պրակտիկայում։
👉 Այդ դեպքում այս դասընթացը հենց քեզ համար է։
📅 Օգոստոսի 17-ից մեկնարկում է գործնական դասընթաց՝
«Հոգեդիագնոստիկան խորհրդատվության և թերապիայի ընթացքում»
💡 Ինչ կստանաս
✔ Գործիքակազմ՝ պրակտիկ աշխատանքում կիրառելու համար
✔ Պրոյեկտիվ մեթոդիկաների իրական փորձ
✔ Մեկնաբանման հստակ սկզբունքներ (ոչ միայն տեսություն)
✔ Վստահություն քո մասնագիտական որոշումների մեջ
🎯 Դասընթացը քեզ համար է, եթե՝
* սկսնակ հոգեբան ես
* արդեն աշխատում ես և ուզում ես խորացնել հմտություններդ
* կարևորում ես պրակտիկ գիտելիքը
🎓 Ավարտին տրվում է վկայական
⚠️ Տեղերը սահմանափակ են
⏳ Գրանցում մինչև օգոստոսի 14
📩 Գրիր մեզ Facebook-ում
📞 077 319595 | 091 319595

01/06/2026

Հունիսի 8-ից 10-ը
🧠 On line ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ

«Նևրոզների հետ հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները. հոգեդինամիկ և կոգնիտիվ-վարքային մոտեցումների համադրումը խորհրդատվական և հոգեթերապևտիկ գործընթացում»

⏳ Տևողությունը՝ 9 ժամ

Նևրոտիկ խանգարումները հոգեբանական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող խնդիրներից են։ Սակայն արդյունավետ աշխատանքը պահանջում է ոչ միայն ախտանիշների ճանաչում, այլև դրանց հիմքում ընկած ներանձնային կոնֆլիկտների, համոզմունքների և վարքային մեխանիզմների խորքային ըմբռնում։

Այս ինտենսիվ սեմինար-դասընթացը միավորում է հոգեդինամիկ և կոգնիտիվ-վարքային (CBT) մոտեցումների լավագույն գործիքները՝ հնարավորություն տալով մասնակիցներին ձևավորել համակարգային և ինտեգրատիվ մասնագիտական մտածողություն։

Դասընթացի ընթացքում կսովորեք․

✅ Տարբերակել նևրոտիկ ախտանշաններն ու դրանց հոգեբանական հիմքերը

✅ Հասկանալ նևրոզների ձևավորման հոգեդինամիկ և կոգնիտիվ-վարքային մոդելները

✅ Իրականացնել դեպքի մասնագիտական գնահատում և case formulation

✅ Բացահայտել ներանձնային կոնֆլիկտներն ու ոչ ադապտիվ համոզմունքները

✅ Կիրառել CBT և հոգեդինամիկ միջամտությունների արդյունավետ տեխնիկաներ

✅ Կազմել ինտեգրատիվ հոգեթերապևտիկ աշխատանքի պլան

Ծրագրում

🔹 Նևրոզների ժամանակակից տեսություններ և ախտորոշում

🔹 Անգիտակցական կոնֆլիկտներ և պաշտպանական մեխանիզմներ

🔹 Ավտոմատ մտքեր, կոգնիտիվ սխալներ և միջուկային համոզմունքներ

🔹 Տրանսֆեր, կոնտրատրանսֆեր և թերապևտիկ հարաբերություն

🔹 Կոգնիտիվ վերակառուցում, Սոկրատյան հարցադրում, էքսպոզիցիա

🔹 Հոգեդինամիկ և CBT մոտեցումների ինտեգրում

🔹 Կլինիկական դեպքերի վերլուծություն և սուպերվիզիոն աշխատանք

Դասընթացի ձևաչափ

📚 Մինի դասախոսություններ

📋 Կլինիկական դեպքերի վերլուծություն

👥 Խմբային քննարկումներ

🎭 Դերային խաղեր

🛠 Գործնական վարժություններ

🔍 Սուպերվիզիոն աշխատանք

Ո՞ւմ համար է նախատեսված

• Հոգեբանների

• Հոգեթերապևտների

• Հոգեբանության մագիստրանտների

• Բժիշկ-հոգեբույժների

• Հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար

Արդյունքում

Մասնակիցները ձեռք կբերեն նևրոտիկ խանգարումների գնահատման, հոգեդինամիկ և կոգնիտիվ-վարքային միջամտությունների կիրառման, ինչպես նաև ինտեգրատիվ հոգեթերապևտիկ աշխատանքի կազմակերպման գործնական հմտություններ։

📌 Տեղերը սահմանափակ են՝ 5-8 անձ։

📩 Մասնակցության և գրանցման համար զանգահարեք 077319595, 091319595

Photos from Հոգեբանական ծառայություն  «Ապագա» Hogebanakan carayutyun Apaga's post 19/05/2026

👩🏼‍🎓👩🏼‍🎓💡👨🏼‍🎓 Ավարտվեց ԵՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների պրակտիկան «Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոնում։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան «Ապագա» հոգեբանական ծառայությունների, ինչպես նաև «Ապագայի երեխաներ» մանկան զարգացման կենտրոնի գործունեությանը։ Ուսանողներն ուսումնասիրեցին վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների հետ իրականացվող աշխատանքների առանձնահատկություններին, մասնակցեցին մասնագիտական քննարկումների և ձեռք բերեցին կարևոր գործնական փորձ։

🧠 Հոգեդիագնոստիկայի շրջանակներում ուսանողները ծանոթացան նաև «Երեխայի հոգեկան զարգացումը գնահատող դիագնոստիկ փաթեթին»՝ ուսումնասիրելով դրա կիրառման առանձնահատկություններն ու նշանակությունը մասնագիտական աշխատանքում։

💙 Շնորհակալություն մեր սիրելի ուսանողներին ակտիվ մասնակցության, հետաքրքրվածության և պատասխանատու մոտեցման համար։
Մաղթում ենք հաջողություններ ուսումնառության մեջ, մասնագիտական աճ և վստահ քայլեր ապագա գործունեության ճանապարհին։ 🌿

19/05/2026

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
ON LINE ԴԱՍԸՆԹԱՑ

Խորացրու կարողություններդ կիրառական հոգեբանության ոլորտում:

Դասընթացի նպատակն է սկսնակ հոգեբաններին, հոգեբանական խնդիր ունեցող անձանց հետ աշխատող այլ մասնագետներին ծանոթացնել հոգեբանական խորհրդատվության ու հոգեթերապիայի ֆունդամենտալ գիտելիքներին, խորացնել մասնագիտական կարողություններն ու հմտութույնները` ժամանակակից հոգեբանական աշխատանքի մեթոդների ու ձևերի վերաբերյալ։
Քննարկվող թեմաներն են՝
 Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի հիմնական դպրոցները կիրառական տեսանկյունից (ինչպես կիրառել տեսական գիտելիքները թերապևտիկ աշխատանքում)
 Էկլեկտիկ և ինտեգրատիվ մոտեցումը և թերապևտիկ աշխատանքը
 Հոգեբանական խորհրդատվության ընթացակարգեր, տեխնիկաներ, գործիքներ
 Հոգեախտորոշումը (դիագնոստիկա) , դիֆերենցիալ դիագնոստիկան խորհրդատվական գործընթացում։

Գրանցվելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ զանգահարելով
077 319595, 091 319595

11/05/2026
08/05/2026
06/05/2026

📣 Դասընթաց՝ «Հոգեբանական խորհրդատվության պրակտիկա» (20 ժամ)

🎯 Սեմինարի նպատակ
Ձևավորել հոգեբանական խորհրդատվության գործնական հմտություններ, զարգացնել այցելուի հետ կապ հաստատելու, հարցման ախտորոշման և խորհրդատվական գործընթաց վարելու հիմնական կարողությունները։

📚 Դասընթացի ավարտին Դուք կկարողանաք՝
• հասկանալ հոգեբանական խորհրդատվության էությունը և տարբերել այն հոգեթերապիայից, սատարումից, քոուչինգից և այլ մոտեցումներից
• կողմնորոշվել խորհրդատվության գործընթացի հիմնական փուլերում
• հաստատել արդյունավետ թերապևտիկ կապ այցելուի հետ
• կիրառել խորհրդատվական փոխազդեցության հիմնական տեխնիկաներ
• ճանաչել այցելուի պահանջը և ձևակերպել աշխատանքի նպատակները
• պահպանել մասնագիտական և էթիկական չափանիշները

📞 Գրանցման համար՝
077 319 595
091 319 595

✨ Տեղերը սահմանափակ են — միացե՛ք հիմա։

03/05/2026

🎉 «Ապագա» հոգեբանական կենտրոնի աշխատակիցները սրտանց շնորհավորում են Արմեն Բեջանյանին` ծննդյան տարեդարձի առթիվ`
մաղթելով քաջ առողջություն, անսահման հաջողություններ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և երջանկությամբ լի օրեր։ Թող Ձեր կյանքը միշտ ուղեկցվի ներդաշնակությամբ, ջերմությամբ և սիրով🎂:

Photos from Հոգեբանական ծառայություն  «Ապագա» Hogebanakan carayutyun Apaga's post 24/04/2026
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Улица Фритьоф Нансена 3, Армения
Yerevan
0056