14/05/2013
Քննություն Մաթեմատիկայից, Հայոց լեզվից և Ֆիզիկայից:
ԵՃՇՊՀ , Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց
14/05/2013
Քննություն Մաթեմատիկայից, Հայոց լեզվից և Ֆիզիկայից:
28/11/2012
10/11/2012
ԵՃՇՊՀ-ի 90--ամյա հոբելյանը և հիմնանորոգված թիվ 3 դպրոցը Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ կրթության և ...
09/11/2012
Բացվեց ամբողջովին վերակառուցված ԵՃՇՊՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային ավագ դպրոցը | ԱՐՄԵՆ
Այսօր բացվեց ԵՃՇՊՀ Մ. Աբեղյանի անվան N3 հենակետային ավագ դպրոցը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ վերակառուցված դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցով, ծանոթացել կատարված աշխատանքներին և կրթական ծրագրերին:
Դպրոցում ստեղծվել են նախամասնագիտական կրթության ժամանակակից պայմաններ: Ճարտարապետաշինարարական համալսարանը ձեռնամուխ է եղել նաև կրթության բովանդակության փոփոխությանը. դպրոցում կիրառվում է խորացված նախամասնագիտական կրթության մոդելը, որտեղ դասավանդում են բուհի լավագույն դասախոսները: Այստեղ կներդրվի նաև կրեդիտային համակարգ, ինչը որոշակի դեր կխաղա աշակերտների՝ բուհ ընդունվելու ժամանակ:
Հանրապետությունում մի շարք ավագ դպրոցներ հանձնվել են տարբեր բուհերի և դրանք դարձել են բուհական համալիրների բաղկացուցիչ մաս, որտեղ հնարավոր կլինի խորությամբ ուսանել այն մասնագիտությունների առարկաները, որոնցով պետք է աշակերտներն ընդունվեն բուհ:
Այնուհետեև, Տիգրան Սարգսյանը Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: ՀՀ կառավարության անունից շնորհավորելով բուհի ներկայացուցիչներին հոբելյանի կապակցությամբ` վարչապետը նշել է. ''Համալսարանում տեսնում ենք աշխատանքային մթնոլորտ և տաղանդավոր մարդկանց համախմբվածություն, որոնք կարևորում են իրենց աշխատանքը և, ըստ էության, կերտում մեր պետության ապագան: Դա նշանակում է՝ ճարտարապետության և շինարարության ոլորտում առկա ավանդույթները գտնվում են հուսալի ձեռքերում'':
Կառավարության ղեկավարի խոսքով՝ համալսարանները պետք է հանդիսանան ժամանակակից հասարակության հիմքը և վերջինը պետք է հիմնված լինի գիտության, գիտելիքի վրա: ''Համալսարանները պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի համալսարանների շուրջ ձևավորվեն ենթակառուցվածքներ: Այդ տեսակետից, մեծ խորհուրդ կա այն բանում, որ բուհի 90-ամյակի հանդիսությունը սկսեցինք ավագ դպրոցի վերանորոգված շենքի բացմամբ: Անմիջական կապ է ստեղծվում դպրոցի և համալսարանի միջև, և այդ դրական փորձը պետք է տարածենք նաև այլ պետական համալսարաններում, ինչը լավ ուղեցույց է կրթական համակարգի արդիականացման համար'',- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ կրթական բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից և պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի հայաստանյան համալսարանները մրցակցության մեջ չզիջեն Եվրոպայի լավագույն բուհերին:
29/10/2012
19.10.2012թ.
ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ
17/10/2012
17/09/2012
ԵՐՃՇՊՀ-ի Հենակետային Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց N3 Education website