26/05/2026
Рус🇷🇺⤵️
❤️ 30 տարի սիրելն ու ստեղծագործելը հետք է թողնում ժամանակի մեջ
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհի մի մասն են եղել՝ երեկ, այսօր և միշտ:
Պատմությունը շարունակվում է...🌟
❤️ 30 лет любви и творчества оставляют след во времени.
Благодарим всех, кто был частью этого пути — вчера, сегодня и всегда.
История продолжается...🌟
22/05/2026
Рус🇷🇺⤵️
✨ Երաժշտության, ստեղծագործության և ոգեշնչման 30 տարիներ…
30 տարի՝ սիրով լեցուն պատմություն ❤️
📌 Արդեն 30 տարի մեր երաժշտական դպրոցը մնում է այն վայրը, որտեղ երեխաները բացահայտում են երաժշտության աշխարհը, սովորում են լսել, զգալ և արտահայտել իրենց երաժշտության միջոցով։ Սա առաջին հաղթանակների, առաջին բացահայտումների և այն պահերի վայրն է, որոնք հավերժ մնում են սրտում։
🎶 Այս տարիների ընթացքում դպրոցը դաստիարակել է բազմաթիվ աշակերտների, որոնց համար երաժշտությունը դարձել է կյանքի կարևոր մասը, իսկ դպրոցը՝ ոչ միայն դպրոց, այլ նաև սրտի մի մաս, մի վայր, ուր միշտ ուզում ես վերադառնալ։
✨ 30 лет музыки, творчества и вдохновения!
30 лет истории,наполненной любовью !
❤️ На протяжении 30 лет наша музыкальная школа остаётся местом, где дети открывают для себя мир музыки, учатся слышать, чувствовать и выражать себя через музыку. Это место первых побед, первых открытий и моментов, которые остаются в сердце навсегда.
🎶 За эти годы школа воспитала множество учеников, для которых музыка стала важна, а школа стала не только школой, но и частью сердца, местом, куда всегда хочется возвращаться.
14/05/2026
🎼✨ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՄԵՐԳ ✨🎼
30 տարի երաժշտության, արվեստի, բեմի և ձեռքբերումների ճանապարհ… ❤️
Լուիզա-Վ երաժշտական դպրոցը սիրով հրավիրում է 30-ամյակին նվիրված ամփոփիչ հոբելյանական համերգին, որը կդառնա տարվա ամենահիշարժան երաժշտական երեկոներից մեկը ✨
Երեկոյի ընթացքում սպասվում են՝
🏆 հանդիսավոր մրցանակաբաշխություն
🎶 բարձրակարգ երաժշտական կատարումներ
✨ դպրոցի սաների ու շրջանավարտների գեղեցիկ ելույթներ
🥹 անակնկալներ
❤️ անմոռանալի մթնոլորտ՝ լի երաժշտությամբ, ջերմությամբ և հույզերով
📅 Մայիսի 17
🕘 17:00
📍 Ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահ (Աբովյան փ. 2)
❤️ Այս համերգը գեղեցիկ ամփոփումն է մեր անցած ուղու և նոր ձեռքբերումների մեկնարկը ...
07/05/2026
📣🎶😍 Ուրախությամբ հայտարարում ենք, որ մայիսի 10-ին տեղի կունենա Լուիզա-Վ երաժշտական դպրոցի 30-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքի երկրորդ համերգը։
❤️ Սիրով սպասում ենք Ձեզ` միասին նշելու այս կարևոր և հիշարժան հոբելյանը։
Հանդիպում ենք`
📆 Մայիսի 10
🕔 17:00
📍Կոմիտասի անվան Կամերային երաժշտության ազգային կենտրոն (Իսահակյան 1)
🔓 Մուտքն ազատ է
Հ.Գ. Մինչև 14-րդ շարքի տեղերը հրավիրատոմսերով են🥹
05/05/2026
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ մեր դպրոցի դաշնամուրային բաժնի ուսուցչուհի Սոնա Սարգսյանի առաջին դասարանական համերգը. «Երեկ ես, այսօր` նրանք» 🎶
Սոնան մեր դպրոցի սան է եղել դեռևս 5 տարեկանից․ դառնալով լավագույն շրջանավարտներից` ավարտել է կոնսերվատորիան և վերադարձել մեր դպրոց` արդեն որպես ուսուցչուհի։ Տարիների ընթացքում անցնելով իր ստեղծագործական ուղին` այսօր նա նույն բեմում էր իր աշակերտների հետ` նրանց փոխանցելով երաժշտության հանդեպ իր սերն ու նվիրումը ❤️
✨ Համերգն անցավ հուզիչ և ջերմ մթնոլորտում․ յուրաքանչյուր կատարում ասես մի փոքրիկ պատմություն լիներ, իսկ հանդիսատեսի անկեղծ ու բուռն արձագանքը դարձավ տարիների աշխատանքի ամենագեղեցիկ գնահատականը։
30/04/2026
🌟 Լուիզա-Վ Երաժշտական դպրոցի 30-ամյա հոբելյանի առիթով համերգների շարքը համարում ենք բացված...
Ապրիլի 25-ին տեղի ունեցավ “Meeting of generations” համերգը, որն ուներ մի շատ հետաքրքիր ձևաչափ 🥹
❤️ Մենք հնարավորություն ունեցանք միասին վայելելու, թե ինչպես է երաժշտությունը կամրջում սերունդները, թե ինչպես են ծնող ու զավակ, տատիկ ու թոռնիկ միասին զգում ու կատարում, միասին շնչում ու շունչ պահում, միասին որպես երկու սերնդի ներկայացուցիչ ցուցադրում, թե ինչպես են կենսաբանական գեները դառնում արվեստի աննկարագրելի գործ:
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ծնողներին և ուսուցիչներին՝ այս ջերմ և հիշարժան երեկոյի համար: