ԵՊՀ Ֆիզիկայի Ֆակուլտետի ՈՒԽ

ԵՊՀ Ֆիզիկայի Ֆակուլտետի  ՈՒԽ

Share

Էջում կգտնեք ամենահետաքրքիր ու ամենակարևոր ինֆորմացիան ֆակուլտետի վերաբերյալ

21/03/2023

😍 «Արի՛ մրցենք» միջֆակուլտետային առաջնության շրջանակներում շարունակվում է թեժ պայքարը` գիտակրթական մրցույթներում, իսկ մեր մասնակիցները շարունակում են փայլել։

Մարտի 20-ին կայացավ «Պլյուս-մինուս» ինտելեկտուալ խաղ֊մրցույթը։

🥉Ֆիզիկայի ինստիտուտը պատվով ներկայացրին ռադիոֆիզիկա բաժնի երկրորդ կուրսի ուսանողներ Էրիկ Թաթոյանը և Վան Բաղրամյանը, ովքեր գրավեցին երրորդ պատվավոր հորիզոնականը։

🥳 Շնորհավորում ենք մեր մասնակիցներին, իսկ ինստիտուտին մաղթում նորանոր հաղթանակներ։

#պլյուսմինուս

Photos from ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ՈւԽ's post 17/03/2023
15/03/2023

♟️ Օրերս շախմատի առաջնությունով սկսվեց ԵՊՀ ՈՒԽ «Արի մրցենք» միջֆակուլտետային մրցաշարը։

🥉 Խաղի ընթացքում Ֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկա բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Լիզա Զեյնալյանը գրավեց երրորդ պատվավոր հորիզոնականը։

🎉 Շնորհավորում ենք մեր մասնակցին, իսկ ինստիտուտին մաղթում նորանոր հաջողություններ։

🥳 Դե՜, իսկ առաջնության ամենահետաքրքիր փուլերը դեռ առջևում են։

#շախմատ

13/03/2023

☺️ Սիրելի՜ ուսանողներ,

⚛️ Սիրով տեղեկացնում ենք, որ արդեն կարող եք հետևել Ֆիզիկայի ինստիտուտի ֆեյսբուքյան էջին։

👇 Հղումը`

https://www.facebook.com/ysuphysicssc?mibextid=ZbWKwL

☺️ Սիրելի΄ համալսարանականներ,

ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողական խորհուրդը ողջունում է Ձեզ։

🧐Մի փոքր պատմական ակնարկ, թե ինչպես ձևավորվեցինք մենք։

👥️ 1919 թ. մայիսի 16 - Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում:

🗣 1933 թ. - համալսարանի կառուցվածքում ստեղծվում է Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` ֆիզիկայի և մաթեմատիկայի առանձին բաժիններով:

➗️ 1959 թ. - ֆիզիկայի զարգացումը խթանելու նպատակով Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվում և ինքնուրույն միավոր է դառնում Ֆիզիկայի ֆակուլտետը։

➗️ 1975 թ. - Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը առանձնանում է որպես առանձին ստորաբաժանում:

⚛️ 2022թ. դեկտեմբերի 28 -
ԵՊՀ Հոգաբարձուների Խորհրդի որոշմամբ Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետները միավորվում են ստեղծելով Ֆիզիկայի ինստիտուտը։

08/03/2023

🌹 Սիրելի՜ ուսանողներ, այսօր գարնան ամենագեղեցիկ տոնն է` Կանանց միջազգային օրը։

🥰Ահա այդ առիթով էլ մի շարք ֆակուլտետների, այդ թվում նաև Ֆիզիկայի ինստիտուտի, ՈՒԽ մշակույթի հանձնաժողովները որոշել են փոքրիկ անակնկալ մատուցել մեր սիրելի կանանց և աղջիկներին։

❤️ԵՒ այսպես, սպասում ենք բոլորիդ
📅Մարտի 9-ին,
🕛12:30-ին,
📍ԵՊՀ Գլխավոր մասնաշենքի բակում։

🤫Դե իսկ Ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԽ նոր էջին կկարողանաք հետևել շատ շուտով...

Photos from ԵՊՀ Ֆիզիկայի Ֆակուլտետի  ՈՒԽ's post 04/03/2023

😍 «Ինքնակառավարում 2023»-ն այլևս անցյալում է։ ԵՊՀ-ի առաջին կուրսեցիները անցկացրին 3 անմոռանալի օրեր, որի ընթացքում տեղեկացան իրենց իրավունքներին ու պարտականություններին, ձեռք բերեցին բազում հմտություններ և իհարկե նոր հաճելի ծանոթություններ։

Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները ևս մասնակցում էին ծրագրին և կիսվել են իրենց տպավորություններով ու պատասխանել են մեր հարցերին։

- «Ի՞նչ տվեց «Ինքնակառավարում»-ը Ձեզ»:

- «Մեկ բառով նկարագրեք Ուսանողական խորհուրդը»:

Արամ Գրիգորյան

- «Ինքնակառավարում» ծրագիրն ինձ տվեց նոր ընկերներ, նույնիսկ չեմ վախենա արտաբերել «նոր էմոցիաներ ու տաղանդներ բացահայտեցի իմ մեջ» արտահայտությունը, ամեն ինչ լավ ու հոյակապ էր կազմակերպված։

- Ակտիվություն։

Գևորգ Գևորգյան

- «Ինքնակառավարում» ծրագիրն ինձ տվեց շաատ նոր ծանոթություններ լավ ու կենսուրախ մարդկանց հետ, բավականին հաճելի միջավայր ու կազմակերպվածություն, գիտելիքներ ՈՒԽ֊ի կառավարման և գործունեության մասին:

- Իրազեկվածություն։

Հրաչյա Բաղդասարյան

- «Ինքնակառավարում»-ը ինձ տվեց շատ նոր ծանոթություններ, ընկերներ և նրանց հետ անցած շատ հաճելի ժամանակ, ինչպես նաև բարձրացրեց իմ իրազեկվածության մակարդակը, ծանոթացրեց իմ իրավունքներին և ես պատրաստ եմ այդ գիտելիքները օգտագործել իմ ու ընկերներիս իրավունքները պաշտպանելու համար։

- Հոգատարություն։

03/03/2023

Սիրելի ուսանողներ, մրցույթին դիմելու և հայտերը լրացնելու վերջնաժամկետը մարտի 7֊ն է, հարցերի դեպքում դիմել Ուսանողական Խորհրդին կամ գրել էջին։

03/03/2023
28/02/2023

😍 Շարունակում ենք բացահայտել մեր ՈւԽ անդամներին։ Այս անգամ մեր հարցերին սիրով պատասխանեց լրատվական հանձնաժողովի պատասխանատու Մարիամ Ավետիսյանը։

1. Ինչո՞ւ հենց ԵՊՀ և Ֆիզիկայի ֆակուլտետ։

Երբ հստակ կողմորոշվեցի մասնագիտությանս հարցում, ընտրությանս միակ տարբերակը ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետն էր❤️։

2. Եթե ոչ ֆիզիկա, ապա...

Բժշկություն կամ նկարչություն։

3. Ձեր սիրելի վայրը ԵՊՀ֊ում։

Գրադարանն ու բակը։

4. Ի՞նչ է Ձեզ համար Ուսանողական խորհուրդը։

Չնայած նրան, որ կարճ ժամանակ է ինչ ՈւԽ անդամ եմ, այնուամենայնիվ շատ հարազատ կառույց է դարձել ինձ համար։

5. Ի՞նչ ծիծաղելի դեպք կհիշեք Ձեր ուսանողական կյանքից։
Վերջերս քննություններից մեկի ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ ու դասախոսին խնդրում էի լուծարք նշանակի, բայց ստիպեց որ պատասխանեմ։ Վերջում 18 ստացա, չնայած, որ 20ի համար էի պայքարում😂։

6. 3բառով նկարագրեք Ձեզ։

Անհամբեր, նպատակասլաց, կենսուրախ։

7. Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը։

Փորձում եմ ինչ որ նոր բան սովորել կամ քնում եմ😁։

8. Գիրք/ֆիլմ, որը խորհուրդ կտայիք ուրիշներին։

Առանձնապես ֆիլմերի սիրահար չեմ, իսկ գրքերից խորհուրդ կտամ Ռաքել Պալասիոյի ։

9. Ձեր ամենաուժեղ/թույլ կողմերը։

Ամենաուժեղ կողմս նպատակասլացությունս է, իսկ թույլը` շատ էմոցիոնալ եմ։

10. Միշտ երազել եմ...

Դուրս գալ բաց տիեզերք😍։

11. Ձեր հաջողության գաղտնիքը։

Միշտ ասում են, որ հաջողակ աստղի տակ եմ ծնվել😁։

12․ Կյանքի Ձեր կարգախոսը։

Լավատես լինել։

13. Ի՞նչ ուժով կուզենայիք օժտված լինել։

Կարդալ մարդկանց մտքերը։

14. Ո՞րն է Ձեր ուսանողական կյանքի ամենամեծ ձեռբերումը։

Մարդիկ, ովքեր հիմա կան կյանքումս և իհարկե ինքս ինձ լրիվ ուրիշ կողմից բացահայտելը։

15․ Ի՞նչ կասեք/ կմաղթեք ապագա ֆիզիկներին։

Կասեմ, որ եթե գիտակցելով եք ընտրություն կատարել, ապա այն ձեր կյանքի լավագույն ընտրությունն է։

23/02/2023

🌞 Օրը սկսենք բացահայտելով մեր ՈւԽ ամենաակտիվ անդամ` Ասյա Հունանյանին։

1. Ինչո՞ւ հենց ԵՊՀ և Ֆիզիկայի ֆակուլտետ։

Երբ պիտի ընդունվեի, բավականին երկար ուսումնասիրեցի տարբեր համալսարաններ ու ֆակուլտետներ ու հասկացա, որ սա այն տեղն է, որը փնտրել եմ։❤️

2. Եթե ոչ ֆիզիկա, ապա...

Բանասիրություն կամ պատմություն)։

3. Ձեր սիրելի վայրը ԵՊՀ֊ում։

5-րդ հարկի ընթերցասրահն ու, իհարկե, շրջակայքում՝ Coffee House Company -ը😀

4. Ի՞նչ է Ձեզ համար Ուսանողական խորհուրդը։

Ուսանողական խորհուրդը մեծ ընտանիք է։

5. Ի՞նչ ծիծաղելի դեպք կհիշեք Ձեր ուսանողական կյանքից։

Դեռ առաջին կուրսում էինք սովորում, մոտ 10 օր։ Աղջիկներից մեկի հետ ԵՊՀ-ի դիմաց քայլում էինք, ես ձևացրի, իբր իրեն ուզում եմ գցել դիմացի ջրով լի ավազանի մեջ, ինքն ինձ այդ ժամանակ իրոք հրեց ու ՍՊԻՏԱԿ հագուստ/կոշիկներով ընկա ցեխի մեջ։🥲😂
Ի դեպ հիմա իր հետ մոտ ընկերներ ենք։😀

6. 3բառով նկարագրեք Ձեզ։

Էմոցիոնալ, աշխատասեր, էներգիայով լի)

7. Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը։

Ազատ ժամանակ կամ երաժշտություն եմ լսում ու քայլում եմ, կամ էլ գնում եմ գրիչներ գնելու)))

8. Գիրք/ֆիլմ, որը խորհուրդ կտայիք ուրիշներին։
Խորհուրդ կտամ կարդալ Գարեգին Նժդեհ ու Ագաթա Քրիստի, իսկ ֆիլմ՝ "Ինչու՞ է աղմկում գետը", "Уиджи. доска дьявола"😇։

9. Ձեր ամենաուժեղ/թույլ կողմերը։

Ամենուժեղ կողմս համարձակությունն է, թույլ կողմս՝ էմոցիոնալությունս։

10. Միշտ երազել եմ...

Միշտ երազել եմ կառավարել այլ մարդկանց մտքերը)։

11. Ձեր հաջողության գաղտնիքը։

Հաջողությանս գաղտնիքը ինքնավստահությունս է։

12․ Կյանքի Ձեր կարգախոսը։

Համարձակ լինել, քանի որ ճակատագիրը սիրում է համարձակներին։

13. Ի՞նչ ուժով կուզենայիք օժտված լինել։

Կարողանալ լինել միաժամանակ մի քանի տեղերում ու ընկալել շատ մեծ ինֆորմացիա😀։

14. Ո՞րն է Ձեր ուսանողական կյանքի ամենամեծ ձեռբերումը։

Ներկայիս կյանքս ու ընկերներս։

15․ Ի՞նչ կասեք/կմաղթեք ապագա ֆիզիկներին։

Կասեմ, որ իրենք իրենց լավագույն ընտրությունն են կատարել։

22/02/2023

Սիրելի՜ ուսանողներ,

🏆 Ֆիզիկայի ֆակուլտետի ՈւԽ սպորտի հանձնաժողովը կազմակերպում է սեղանի թենիսի ներֆակուլտետային առաջնություն։

🏓 Սիրու՞մ ես սեղանի թենիս խաղալ, ապա շտապիր գրանցվել։

📆 Փետրվարի 23-ին,
🕰 Ժամը` 9։30։

Գրանցման հղումը` https://forms.gle/3iXrqQ1VBivwnZkH6

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00