04/03/2026
❓ Ի՞նչ դեր ունի դիմախաղը խուլերի հաղորդակցության մեջ։
Ժեստերի լեզվում դիմախաղը պարզապես «հավելում» կամ միայն զգացմունք չէ։
Այն լեզվի լիարժեք քերականական մաս է։
Դեմքի արտահայտությունը կարող է ամբողջությամբ փոխել արտահայտության իմաստը։
Դիմախաղի շնորհիվ տարբերում ենք՝
✔️ հաստատում և հարց
✔️ համաձայնություն և ժխտում
✔️ համեմատության աստիճան (շատ բարձր, թե պարզապես բարձր՞)
✔️ ուղղակի և անուղղակի խոսք
✔️ ով ում հետ է խոսում՝ երկխոսությո՞ւն է, թե՞ մենախոսություն
Ժեստերի լեզվում կա այսպես կոչված «ոչ ձեռքով բաղադրիչ»՝ հոնքերի, աչքերի, շրթունքների, գլխի և մարմնի շարժումներ։ Առանց դրա արտահայտությունը դառնում է թերի կամ նույնիսկ անհասկանալի։
Հետաքրքիր է, որ խուլ մարդկանց մոտ հաճախ զարգանում է բարձր զգայունություն ոչ վերբալ ազդակների նկատմամբ՝ դիմախաղի և ժեստերի։ Սա օգնում է ճշգրիտ կարդալ զրուցակցի զգացմունքներն ու մտադրությունները։
Ժեստերի լեզուն ոչ միայն ձեռքերի, այլև դեմքի լեզու է։
Եթե ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ ՌԺԼ-ի հուզական բաղադրիչը, սիրով կկիսվեմ իմ դասերի ընթացքում 🤍