24/08/2025
👩🎓🧑🎓2025-2026թթ. ուսումնական տարվանն ընդառաջ Նորարարական կրթություն հիմնադրամին կից ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ամբողջ անձնակազմի անունից ցանկանում ենք շնորհավորել բուհերի ընդունելության նախապատրաստական դասընթացների ուսումնառողներ Սուրեն Թովմասյանին և Մերի Հովհաննիսյանին Երևանի պետական համալսարանի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» ու «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» կրթական ծրագրերի անվճար ուսուցման համակարգում💪💪, ինչպես նաև Մարթա Թագվորյանին, Տաթև Հակոբյանին, Միլենա Տոնոյանին, Լևոն Հայրապետյանին, Գրիգորի Մարգարյանին, Կարո Վարտաբեդյանին, Էդգար Գևորգյանին, Հակոբ Չատինյանին, Էլեն Հովհաննիսյանին, Վլադիմիր Անտոնյանին, Էլեն Սոկոլյանին, Գևորգ Բաբայանին, Լյովա Զաքոյանին, Մանե Գևորգյանին, Դավիթ Մարգարյանին, Սարգիս Սարգսյանին, Գարիկ Նասիբյանին, Անահիտ Սարգսյանին, Նարեկ Մաչկալյանին ✍️✍️ա) Երևանի պետական համալսարանի «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն», «Հանրային կառավարում», «Հանրային կառավարում և քաղաքականություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», բ) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», գ) Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «Մասնագիտական մանկավարժություն՝ Անգլերեն, ռուսերեն և գրականություն», դ) Հայ-Ռուսական համալսարանի «Իրավագիտություն», ե) Հայաստանի Ֆրանսիական համալսարանի «Կառավարում», ինչպես նաև զ) Հայաստանի եվրոպական համալսարանի «Իրավագիտություն», «Զբոսաշրջություն և հյուրանոցային գործ», «Կառավարում» և «Ֆինանսներ և բանկային գործ» կրթական ծրագրերի 📖📖վճարովի ուսուցման համակարգում ընդգրկվելու առթիվ🥳🥳: Թող հաջողությունը կյանքում միշտ ուղեկից լինի ձեզ, մեր սիրելի՛ ուսումնառողներ🥰🥰:
Հ.Գ. Սիրով կիսվում ենք մեր սիրելի ուսումնառողների համար կազմակերպված հուլիսյան արտագնա միջոցառման մի քանի նկարներով ևս😉😉: