25/12/2025
Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ ծնողներ,
Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի տնօրինության անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր ու ջերմ տոների կապակցությամբ։ Թող գալիք տարին լինի խաղաղության, առողջության, նոր հաջողությունների,գիտելիքների,աշխատանքի,հավատարմության,բարիության և իրականացված երազանքների տարի։
Թող Սուրբ Ծննդյան լույսը ջերմացնի Ձեր սրտերը, իսկ Նոր տարին բացի նոր էջ՝ լի հավատով, ստեղծագործ աշխատանքով և համատեղ ձեռքբերումներով։
Մաղթում ենք ուսման մեջ բարձր նվաճումներ, մանկավարժական գործունեության մեջ՝ անսպառ ներշնչանք, իսկ յուրաքանչյուր ընտանիքի՝ սեր, համերաշխություն և բարեկեցություն։Թող յուրաքանչյուր օրը սկսվի ժպիտով ու ավարտվի գոհունակությամբ։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի հիմնադիր տնօրեն ՄԱՐԻԵՏՏԱ ՄԱՏՂԱՇՅԱՆ
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի գործադիր տնօրեն
ՆԱՏԱԼՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
16/12/2025
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անց է կացվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 128 դպրոցական:Երևանի Ակադեմիական ավագ դպրոցը ներկայացրել էր երկու լողորդ՝ 11-3 դասարանից Ժասմին Թադևոսյանին և 12-1 դասարանից Արման Մինասյանին: Երկուսն էլ հաղթող են ճանաչվել երկրորդ տարիքային խմբի թիմի կազմում, արժանանալով ոսկե մեդալների, իսկ դպրոցը արժանացել է դրամական պարգևի:Եզրափակիչ փուլից հետո, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Երկրորդ ավագ տարիքային խմբերի մրցաբակները հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տեղեկատվությունը և կադրերը ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:
Երաժշտությունը՝ Յուրի Հարությունյանի
Մոնտաժը՝ Կարեն Քոչարյանի
ՄԵՐ ԴՊՐՈՑԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անց է կացվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 128 դպրոցական:Երևանի Ակադեմ...
16/12/2025
Նոյեմբերի վերջին Երևանի «Ակադեմիական» ավագ դպրոցի 11-2 դասարանի աշակերտները Ալլա Մկրտչյանի ղեկավարությամբ արձագանքելով 44-օրյա պատերազմի մասնակից, հայրենասեր երիտասարդ Ռոբ Սայադյանի հիմնած «ՏՈՀՄԱԾԱՌ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախաձեռնությանը մասնակցեցին ծառատունկի:
Նկարահանումները՝ Ալլա Մկրտչյանի
Մոնտաժը՝ Կարեն Քոչարյանի
Երաժշտությունը՝ Երվանդ Երզնկյանի
28-ը նոյեմբերի 2025 թվական
© Yerevan "Academic" High School 2025
© K.R.K. production 2025
ԾԱՌԱՏՈՒՆԿ «ՏՈՀՄԱԾԱՌԻ» ՀԵՏ
Նոյեմբերի վերջին Երևանի «Ակադեմիական» ավագ դպրոցի 11-2 դասարանի աշակերտները Ալլա Մկրտչյանի ղեկավարությամբ արձագանքելով Ռոբ Սայադյանի հիմնած «ՏՈՀՄԱԾԱՌ» բնապա...
16/12/2025
Մոտենում է 2026 թվականը, որը փետրվարի 18-ից հայտարարվում է հրեղեն կարմիր ձիու տարի: Դե, Երևանի ավագ «Ակադեմիական» դպրոցի 11-2-րդ դասարանի աշակերտներն էլ,դասղեկ Ալլա Մկրտչյանի ղեկավարությամբ, որոշեցին փորձել իրենց ուժերը ձիավարության բնագավառում: Այդ նպատակով նրանք մեկնեցին Երևանի հարևանությամբ գտնվող Կոտայքի մարզի Ձորաղբուր գյուղի «ՄԱՆԿՈՒՍ» էկո-պարկ,ուր ստեղծված են հրաշալի պայմաններ հանգստի համար,այդ թվում նաև ձիավարության:
Նկարահանումները՝ Ալլա Մկրտչյանի
Մոնտաժը՝ Կարեն Քոչարյանի
Երաժշտությունը՝ Յուրի Հարությունյանի «Մեր պապերի քայլերգը» ֆիլմից
Նոյեմբեր 2025 թվական
© Yerevan "Academic" High School 2025
© K.R.K. production 2025
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ՄԱՆԿՈՒՍ» ԷԿՈ ՊԱՐԿ
Մոտենում է 2026 թվականը, որը փետրվարի 18-ից հայտարարվում է հրեղեն կարմիր ձիու տարի: Դե, Երևանի ավագ «Ակադեմիական» դպրոցի 11-2-րդ դասարանի աշակերտներն էլ,դասղ...
15/12/2025
Վերջերս Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ հիմնադիր նախագահ Սեդրակ Մամուլյանը հյուր էր Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցում, ուր «Մասնագիտական կողմնորոշում» նախագծի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ 10-րդ դասարանցիների հետ:
Դեկտեմբերի 14-ին «Մեգերյան կարպետի» սրահում անց էր կացվում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ավանդական տարեվերջյան հաշվետու միջոցառումը, որըՙ ինչպես միշտ կրում էր Խափամայի շուրջ խորագիրը:
Այդ օրը կազմակերպության վերընտրված նախագահ Սեդրակ Մամուլյանը «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցին հանձնեց շնորհակալագիր փոխտնօրեն Կարեն Քոչարյանին դպրոցի անունով համագործակցության համար շնորհակալագիր, ակնկալելով համագործակցության շարունակություն:Շնորհակալագիրը հանձնվեց դպրոցի փոխտնօրեն Կարեն Քոչարյանին: Հաջորդ անգամ աշակերտները կհյուրընկալվեն Սեդրակ Մամուլյանի ստուդիայում և «Մեգերյան կարպետում»:
Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի և ողջ մանկավարժա-աշակերտական կազմի անունից շնորհակալություն ենք հայտնում պարոն Մամուլյանին, շնորհավորում ենք վերընտրվելու կապակցությամբ և սպասում նոր հանդիպումների:
#ՍեդրակՄամուլյան
07/12/2025
Այս ուսումնական տարվա սկզբից Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի առաջարկով 10-րդ դասարանցիների համար շաբաթը մեկ անգամ իրականացվում են հանդիպումներ տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ: Նպատակը՝ ապագայում աշակերտների մասնագիտական կողմնորոշումն է:
Հերթական հանդիպմանը 10-րդ դասարանցիներին հյուր էր անվանի խոհարար, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ հիմնադիր նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Մտահղացումը՝ Նատալյա Ստեփանյանի
Հեղինակ,օպերատոր և ռեժիսոր՝ Կարեն Քոչարյան
Երաժշտությունը՝ Ռուբեն Թելունցի
Մոնտաժը՝ Կարեն Քոչարյանի
28-ը նոյեմբերի 2025 թվական
© Yerevan "Academic" High School 2025
© K.R.K. production 2025
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ» ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Այս ուսումնական տարվա սկզբից Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի առաջարկով 10-րդ դասարանցիների համար շաբաթը մեկ անգամ իրականացվում են...
27/11/2025
Նոյեմբերի 20-ին Երևանի ավագ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» դպրոցի 10-2 և 10-3 դասարանները դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Թերեզա Մարտիրոսյանի ղեկավարությամբ այցելեցին Գյումրի,ուր մասնագիտական կողմորոշման նպատակով նրանց հյուրընկալել էր Գյումրու տնտեսագիտական վարժարանը:
Վարժարանը գործում է 2000 թվականից: Տնօրենն է մանկավարժական գիտությունների թեկնածու Նառա Չախոյանը, ով ողջունեց երևանցի հյուրերին, ներկայացրեց այցի ծրագիրը և ուսուցիչներին, ովքեր պետք է բաց դասեր անցկացնեյին:
Իսկ բաց դասերը անց էին կացվում երկու առարկայից: Անահիտ Իսկանդարյանը բացեց աշակերտների առջև ֆիզիկայի գաղտնիքները, կազմակերպելով նրանց մասնակցությամբ փորձեր:
Իսկ անգլերենի ուսուցչուհի Զարուհի Ղազարյանը անցկացրեց անգլերեն լեզվի բաց դաս:
Հանդիպումը շարունակվեց դպրոցի հանդիսությունների սրահում, ուր վարժարանցիները ներկայացրեցին գեղարվեստական ծրագիր և կազմակերպեցին հետաքրքիր վիկտորինա:
Վարժարան այցից հետո ակադեմիականները ծանոթացան քաղաքին: Քանի որ ժամանակը քիչ էր նրանք այցելեցին Սև բերդ, Մայր Հայաստան հուշարձան և Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի;
Հրաժեշտ տալով արվեստների և արհեստների քաղաքին, բոլորիս հարազատ, բազմիցս ծանր և դաժան օրեր տեսած,սակայն երբեք ծնկի չիջած Գյումրի քաղաքին ,վերադարձանք Երևան:
Անհամբեր սպասում ենք մեր նոր բարեկամներին՝ Գյումրու տնտեսագիտական վարժարանին մեզ մոտ՝ Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցում: Այնպես որ մինչ նոր հանդիպում:
ՏԵսաֆիլմի հեղինակ՝ Կարեն Քոչարյան
Երաժշտությունը՝ Մարտին Վարդազարյանի
20-ը նոյեմբերի 2025 թ.
«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԵՐԵՎԱՆ - ԳՅՈՒՄՐԻ
Նոյեմբերի 20-ին Երևանի ավագ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» դպրոցի 10-2 և 10-3 դասարանները դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Թերեզա Մարտիրոսյանի ղեկավարությամբ այցելեցին Գյում...
15/11/2025
Այս ուսումնական տարվա սկզբից Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի առաջարկով 10-րդ դասարանցիների համար շաբաթը մեկ անգամ իրականացվում են հանդիպումներ տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ: Նպատակը՝ ապագայում աշակերտների մասնագիտական կողմնորոշումն է:
Հերթական հանդիպմանը 10-րդ դասարանցիներին հյուր էր ճանաչված և սիրված երգիչ, Հայաստանի հանրային ռադիոյի արխիվի տնօրեն Արթուր Իսպիրյանը:
Զրույցը հիմնականում գնում էր մեր ոսկե ֆոնդի թվայնացման շուրջ: Այսօր Հանրային ռադիոյում պահվում է հսկայական արխիվ: Մի քանի տասնյակ հազար ձայնագրություններ:Բացի այդ լուսանկարներ և այլ արխիվային փաստաթղթեր: Այդ ամենը պետք է փրկել, թվանացնել,բարելավել որակը:
Մտահղացումը՝ Նատալյա Ստեփանյանի
Տեսաֆիլմի հեղինակ,օպերատոր և ռեժիսոր՝ Կարեն Քոչարյան
Երաժշտությունը՝ Մարտին Վարդազարյանի
Մոնտաժը՝ Կարեն Քոչարյանի
14-ը նոյեմբերի 2025 թվական
© Yerevan "Academic" High School 2025
© K.R.K. production 2025
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ» ԵՐԳԻՉ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԱՐԽԻՎԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ
Այս ուսումնական տարվա սկզբից Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի առաջարկով 10-րդ դասարանցիների համար շաբաթը մեկ անգամ իրականացվում են...
05/11/2025
Այս ուսումնական տարվա սկզբից Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի առաջարկով 10-րդ դասարանցիների համար շաբաթը մեկ անգամ իրականացվում են հանդիպումներ տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ: Նպատակը՝ ապագայում աշակերտների մասնագիտական կողմնորոշումն է:
Հերթական հանդիպմանը 10-րդ դասարանցիներին հյուր էր անվանի կոմպոզիտորՙդաշնակահար, դիրիժոր,պրոֆեսոր,ՀՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը:
Մտահղացումը՝ Նատալյա Ստեփանյանի
Հեղինակ,օպերատոր և ռեժիսոր՝ Կարեն Քոչարյան
Երաժշտությունը՝ Մարտին Վարդազարյանի
Մոնտաժը՝ Կարեն Քոչարյանի
30-ը հոկտեմբերի 2025 թվական
© Yerevan "Academic" High School 2025
© K.R.K. production 2025
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ» ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԵՎ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ,ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Այս ուսումնական տարվա սկզբից Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի առաջարկով 10-րդ դասարանցիների համար շաբաթը մեկ անգամ իրականացվում են...
21/10/2025
Այս ուսումնական տարվա սկզբից Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի առաջարկով 10-րդ դասարանցիների համար շաբաթը մեկ անգամ իրականացվում են հանդիպումներ տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ: Նպատակը՝ ապագայում աշակերտների մասնագիտական կողմնորոշումն է:
Հերթական հանդիպմանը 10-րդ դասարանցիներին հյուր էր սպորտսմենուհի, հայ անվանի ծանրորդուհի, հայկական սպորտի թագուհի,Հայաստանի ծանրամարտի վեցակի, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը:
Մտահղացումը՝ Նատալյա Ստեփանյանի
Հեղինակ,օպերատոր և ռեժիսոր՝ Կարեն Քոչարյան
Երաժշտությունը՝ Մարտին Վարդազարյանի և Յուրի Հարությունյանի
Մոնտաժը՝ Կարեն Քոչարյանի
17-ը հոկտեմբերի 2025 թվական
© Yerevan "Academic" High School 2025
© K.R.K. production 2025
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ» ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՉԵՄՊԻՈՆ ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ
Այս ուսումնական տարվա սկզբից Երևանի «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի առաջարկով 10-րդ դասարանցիների համար շաբաթը մեկ անգամ իրականացվում են...
01/09/2025
Շնորհավորում ենք «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ» ավագ դպրոցի մանկավարժներին,տնօրենությանն ու աշակերտներին նոր 11-րդ ուսումնական տարվա կապակցությամբ: Առջևում նոր հետաքրքիր բացահայտումներ են, նոր գիտելիքներ,նոր ծանոթություններ: Մեր դպրոցն արդեն վաղուց կայացած է,սիրված և ճանաչված, ինչը կրկնապատկում է պատասխանատվությունը: Ուրեմն մնանք հավատարիմ ակադեմիականներ,անկեղծ նվիրվենք մեր դպրոցին և անենք ամեն ինչ, որ դպրոցի անունը թնդա ամենուր:
Բարի երթ բոլորիս նոր ուսումնական տարում: