AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF

AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF

Share

Armenian-Indian Center for Excellence in ICT (AITC), is one of the leading IT educational centers.

Armenian-Indian Center for Excellence in ICT (AITC), one the leading educational centers, is a joint project of Governments of Armenia and India, which is implemented by Enterprise Incubator Foundation and C-DAC center in 2011. AITC conducts trainings in a large range of IT sphere, including trainings of Web programming (JS, React JS, Angular), C#, Java, Linux administration, Network Engineering/

Photos from ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն's post 15/08/2026

Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է լինել այս հիանալի նախաձեռնության մի մասը։🤍

12/08/2026

🪐Աշխարհի ցանկացած կետից սովորի՛ր AITC-ում։

😍Հայաստանում չլինելը խնդիր չէ: Մեր օնլայն դասընթացների շնորհիվ կարող ես ստանալ որակյալ կրթություն՝ որտեղ էլ լինես։

💬 Մեկնաբանություններում գրի՛ր «ՕՆԼԱՅՆ», և մենք կուղարկենք բոլոր մանրամասները։

📞Հարցերի դեպքում կարող ես կապվել +374 93 55 68 10 համարի WhatsApp / Viber / Telegram-ին:

09/08/2026

🖇Ցանկանո՞ւմ եք վստահորեն և անվտանգ օգտվել ժամանակակից թվային գործիքներից, կիրառել արհեստական բանականությունը/AI ուսման, աշխատանքի կամ սեփական բիզնես գաղափարների զարգացման համար, պաշտպանել ձեր տվյալները համացանցում և ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված հմտություններ։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) հրավիրում է մասնակցելու թվային գրագիտության, արհեստական բանականության, կիբերանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման անվճար վեցշաբաթյա դասընթացին։

📌Ովքե՞ր կարող են դիմել․
Ծրագիրը նախատեսված է՝
· 15–17 տարեկան ավագ դպրոցի աշակերտների,
· 18–29 տարեկան երիտասարդների
· 30–40 տարեկան կանանց,
· պետական և համայնքային ծառայողների,
· Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։

📌Ի՞նչ եք սովորելու․
Դասընթացի ընթացքում մասնակիցները գործնական առաջադրանքների և իրական օրինակների միջոցով կսովորեն՝
· արդյունավետ օգտագործել թվային գործիքներ ու առցանց համագործակցության հարթակներ,
· կիրառել ԱԲ/AI գործիքներ ուսման, բովանդակության ստեղծման, հետազոտությունների իրականացման և ձեռներեցության մեջ,
· ճիշտ ձևակերպել հարցումներ և գնահատել ԱԲ-ի ստեղծած արդյունքները,
· ճանաչել կիբեռսպառնալիքները, պաշտպանել անձնական տվյալները և անվտանգ գործել առցանց միջավայրում,
· զարգացնել հաղորդակցության, թիմային աշխատանքի, ստեղծարարության, առաջնորդության, զբաղունակության և ձեռնարկատիրական մտածողության հմտությունները։

📌Յուրաքանչյուր մասնակից կաշխատի սեփական գործնական նախագծի վրա և կստանա անհատական աջակցություն, խորհրդատվություն ու մենթորություն։ Դասընթացը համատեղում է առկա և առցանց ուսուցումը և ներառում է ընդհանուր 34 ժամ դասընթաց։

📌Որտե՞ղ է անցկացվելու դասընթացը
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոն (AITC)։
Դիմե՛ք հիմա
Տեղերը սահմանափակ են։ Լրացրե՛ք մասնակցության հայտը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/69kTM8sWBg6J84JK9

📌Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 28։

❗️Մասնակիցը պետք է վերջին 12 ամիսների ընթացքում մասնակցած չլինի ԱԲ-ին և կիբեռանվտանգությանն առնչվող որևէ դասընթացի։
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի նախնական թեստավորման և հարցազրույցի միջոցով՝ հաշվի առնելով դիմում-հայտերի ներկայացման առաջնահերթությունը։
---
Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։

Photos from AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF's post 31/07/2026

☀️ Ավարտին մոտեցավ ևս մեկ ամառային ճամբար:

Օրը սկսեցինք ճամբարի մասնակիցների նախագծերի ցուցադրությամբ, որտեղ ծնողները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչով են զբաղվել մասնակիցներն այս ընթացքում, ինչ գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերել և ինչ հետաքրքիր աշխատանքներ են ստեղծել։

☀️ Այնուհետև միասին ամփոփեցինք ճամբարի ամենավառ պահերը՝ կրկին հիշելով այս շաբաթների ընթացքում ապրած հետաքրքիր հանդիպումները, այցելությունները, դասերն ու ժպիտները։

👩‍🎓 🧑‍🎓 Ամենահուզիչ պահը, իհարկե, վկայականների հանձնումն էր։ Յուրաքանչյուր վկայական փոքրիկ հիշեցում է այն ճանապարհի մասին, որը մեր սաներն անցան այս ընթացքում՝ սովորելով, ստեղծելով, համագործակցելով և նոր ընկերներ ձեռք բերելով։ ❤️

Օրն ավարտեցինք քաղցր հյուրասիրությամբ, ջերմ զրույցներով և գեղեցիկ հիշողություններով։ 🍬

🤍 Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ամառային ճամբարի ողջ դասախոսական կազմին՝ իրենց նվիրված աշխատանքի, հոգատարության և երեխաներին փոխանցած գիտելիքների համար։ Առանձնահատուկ շնորհակալություն նաև մեր հատուկ հյուրերին, ովքեր իրենց փորձով, պատմություններով և ոգեշնչող հանդիպումներով ճամբարը դարձրին էլ ավելի հետաքրքիր ու բովանդակալից։ 🤝

🤍 Շնորհակալ ենք մեր բոլոր սաներին՝ ակտիվ, հետաքրքրասեր և ստեղծագործ լինելու համար, իսկ ծնողներին՝ վստահության և աջակցության։ Հուսով ենք՝ այս ամառը մեր մասնակիցների համար դարձավ գիտելիքներով, նոր ընկերներով և անմոռանալի պահերով լի գեղեցիկ փորձառություն։

Մինչ նոր հանդիպումներ։ 🚀

Photos from AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF's post 27/07/2026

🤩 AITC կենտրոնում հյուրընկալեցինք ElmaSys ընկերության CEO՝ Mikayel Avagyan -ին, ով մեր դասընթացավար՝ Hayk Abelyan-ի հետ մասնակիցները խոսեցին ծրագրավորման, արհեստական բանականության և LLM մոդելների մասին։ 🧑‍💻 Հանդիպման ընթացքում նրանք բացահայտեցին ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները և կիսվեցին ոլորտի արժեքավոր փորձով։

💙 Շնորհակալություն՝ Միքայել Ավագյանին և Հայկ Աբելյանին այս հետաքրքիր, ոգեշնչող և օգտակար հանդիպման համար։ Վստահ ենք, որ քննարկումները նոր գիտելիքներ և հետաքրքրություն փոխանցեցին մեր մասնակիցներին։

Photos from AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF's post 23/07/2026

🤩 AITC կենտրոնում հյուրընկալեցինք Noor Games ընկերության CEO` Narek Aghekyan -ին, ով մասնակիցներին ծանոթացրեց խաղերի ստեղծման հետաքրքիր աշխարհին։ 🎮 Նա պատմեց, թե ինչպես են ծնվում խաղային գաղափարները, ինչպես են դրանք վերածվում իրական նախագծերի և ինչ ճանապարհ են անցնում մինչև խաղացողներին հասնելը։

💙 Շնորհակալություն՝ Նարեկ Աղեկյանին այս հետաքրքիր, ոգեշնչող և արժեքավոր հանդիպման համար։ Վստահ ենք, որ նրա փորձն ու խորհուրդները նոր գաղափարներ տվեցին մեր մասնակիցներին։

22/07/2026

Սովորի՛ր նոր մասնագիտություն և օգտվի՛ր մինչև 100 000 դրամ պետական փոխհատուցումից։

❓ Ցանկանու՞մ ես ստեղծել աչք գրավող պաստառներ, լոգոներ կամ ինստագրամի իդեալական դիզայն։ Միգուցե նույնիսկ փորձել ես, բայց մի բան միշտ պակաս է՝ գիտելիքը, փորձը կամ ուղղորդողը։

📍 AITC-ում դու կսովորես ամեն ինչ՝ Photoshop և Illustrator գործիքներից մինչև իրական նախագծերի ստեղծման ամբողջ գործընթացը։

👇 Մեր հմուտ մասնագետների հետ
✨ կսովորես դիզայների գործիքների լիարժեք կիրառում,
✨ կստանաս գիտելիք՝ քայլ առ քայլ, մատչելի ու գործնական մեթոդով,
✨ կունենաս ուղղորդում և անհատական մոտեցում՝ փորձառու մասնագետներից, ովքեր կօգնեն բացահայտել քեզ դիզայնի աշխարհում,
✨ կստեղծես քո պորտֆոլիոն՝ պատրաստ օնլայն հարթակներում հրապարակելու, հաճախորդներ գրավելու և աշխատանքային առաջարկներ ստանալու համար:

💰 Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, ինչը նշանակում է, որ դասընթացի վճարից մինչև 100 000 ՀՀ դրամ կարող ես հետ ստանալ պետությունից՝ որպես սոցիալական ծախսի փոխհատուցում։

ԲՈՆՈւՍ
🎁 կստանաս ֆրիլանսինգի անվճար 3 վիդեոդաս՝ ֆրիլանս հարթակում ճիշտ աշխատելու համար։

👉 Գրանցվելու համար՝ https://www.aitc.am/registration
👇Դասընթացի մանրամասներ՝
https://www.aitc.am/hy/trainings/graphic-design

Հարցերի դեպքում զանգահարի՛ր
📞 +37493556810

Photos from AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF's post 20/07/2026

📍 Summer Camp-ի բացահայտումներով ու տպավորություններով լի հերթական օրը սկսվեց Engineering City-ում։ 🚀 Սկզբում այցելեցինք Գիտության և տեխնիկայի թանգարան, որտեղ բացահայտեցինք գիտության, ճարտարագիտության և տեխնոլոգիաների հետաքրքիր աշխարհը։ 🔬✨

⚡️ Հաջորդ կանգառը EVAN-ն էր, որտեղ ծանոթացանք էլեկտրական մեքենաների լիցքավորման սարքերի և մի շարք այլ բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտադրության գործընթացին։

🏙️ Օրվա ավարտին այցելեցինք Enterprise Incubator Foundation (EIF) , որտեղ մասնակիցները բացահայտեցին Հայաստանի ինժեներական էկոհամակարգը, ծանոթացան ոլորտի հնարավորություններին, նորարարական նախագծերին և ապագայի տեխնոլոգիական զարգացումներին։

💡 Մեկ օր, անսահման բացահայտումներ, նոր գիտելիքներ, ոգեշնչող հանդիպումներ և անմոռանալի փորձառություն։ ✨🚀 Ստեղծելու, զարգանալու և նորարարելու ճանապարհը հենց այսպիսի օրերից է սկսվում։ 💙

Հատուկ շնորհակալություն Engineering City - Implemented by EIF-ին և EIF-ին՝ ջերմ հյուրընկալության, հետաքրքիր շրջայցերի և մեր սաների համար այսքան արժեքավոր ու ոգեշնչող փորձառություն ստեղծելու համար։ 💙✨

07/07/2026

🔈«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) հայտարարում է Ինժեներական քաղաքի (Engineering City - Implemented by EIF) Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի աստիճանահարթակի պատերի գեղարվեստական նկարազարդման (մյուրալ) գաղափարների հրավեր:

🎨 Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել ժամանակակից, յուրօրինակ և ոգեշնչող արվեստի գործ, որը կհարստացնի Ինժեներական քաղաքի միջավայրը և կդառնա բարձր-տեխնոլոգիական համայնքի ինքնության կարևոր բաղադրիչ՝ միավորելով արվեստը, տեխնոլոգիան և ստեղծարարությունը մեկ միջավայրում։

📌 Հրավերը բաց է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ նկարիչների, դիզայներների, իլյուստրատորների և արվեստասերների՝ անհատապես կամ թիմով մասնակցության համար։

🏆 Ընտրված գաղափարը կդառնա Ինժեներական քաղաքի միջավայրի անբաժանելի մասը, իսկ հեղինակը հնարավորություն կստանա օգտվելու նաև հրավերի շրջանակում նախատեսված հատուկ առաջարկներից։
Մանրամասները և դիմելու կարգն այստեղ ՝ https://www.eif.am/arm/news/hta-staircase-mural-concept/

📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի օգոստոսի 31։
Սպասում ենք ձեր համարձակ, ստեղծարար և ապագային միտված գաղափարներին։



🔈The Enterprise Incubator Foundation (EIF) announces a Call for Mural Concepts for the staircase walls of the High-Tech Accelerator at Engineering City.

🎨 The initiative aims to create a contemporary, distinctive, and inspiring work of art that will enrich the Engineering City environment and become an integral part of the high-tech community's identity by bringing together art, technology, and creativity within a single space.

📌 The call is open to both professional and emerging artists, painters, designers, illustrators, and art enthusiasts, who may participate either individually or as a team.

🏆 The selected concept will become a permanent part of the Engineering City environment, and its author will also have the opportunity to benefit from a range of special incentives offered as part of the initiative.

🔗 Learn more about the call:
https://www.eif.am/eng/news/hta-staircase-mural-concept/

📅 Application deadline: August 31, 2026.
We look forward to receiving your bold, creative, and future-oriented ideas.

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


1/1 Alex Manoogian Str. , 1st Floor Of Faculty Of Mathematics And Mechanics, YSU
Yerevan
0025

Opening Hours

Monday 10:00 - 21:30
Tuesday 10:00 - 21:30
Wednesday 10:00 - 21:30
Thursday 10:00 - 21:30
Friday 10:00 - 21:30
Saturday 10:00 - 17:00