27/09/2025
Հիշեցում !!!
Մեր դասընթացի ծրագիրը հաստատվել է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից։
Սովորե՛ք և ստացե՛ք հիմնարար գիտելիք, որը կկարողանաք կիրառել աշխատանքում։
Պրակտիկ փորձ ձեռք բերելու հնարավորություն տեղական ու միջազգային շուկայում փորձառու մասնագետից։
Մանրամասների և անվճար խորհրդատվության համար գրե՛ք նամակ։
Հեռ․ +374 77 785666
TG: https://t.me/MarketingBeyondLikes
27/08/2025
📌 Ինչպես ստեղծել լավ բրենդ Startup-ի համար
Startup-ը ապրանք կամ ծառայություն ստեղծելը միայն առաջին քայլն է։ Իսկ ինչպե՞ս առանձնանալ շուկայում ու գրավել վստահությունը։
Ամբողջ գաղտնիքը ճիշտ բրենդինգի մեջ է։
Ահա քայլեր, որոնք կօգնեն․
1️⃣ Սահմանեք ձեր արժեքները – ի՞նչն է ձեր startup-ը դարձնում յուրահատուկ։ Ճշմարտացի արժեքները ձևավորում են բրենդի հիմքը։
2️⃣ Նպատակային լսարան – ճանաչեք, թե ովքեր են ձեր հաճախորդները և խոսեք նրանց լեզվով։
3️⃣ Տեսանելիություն – օգտագործեք գույներ, դիզայն և վիզուալներ, որոնք ճանաչելի են և հիշվող։
4️⃣ Կոնտենտի ռազմավարություն – պատմեք պատմություններ, կիսվեք հաջողություններով ու ստեղծեք արժեքավոր բովանդակություն։
5️⃣ Կայունություն և հետևողականություն – նույն ոճը պահեք բոլոր հարթակներում՝ կայք, սոցիալական մեդիա, email marketing։
💡 Լավ բրենդը ոչ միայն գեղեցիկ լոգո է․ այն վստահություն է, պատմություն ու ապրում, որը փոխանցվում է յուրաքանչյուր հաճախորդին։
26/08/2025
TikTok-ից մինչև X. ընտրեք ճիշտ պլատֆորմը
Շատ բիզնեսներ կորցնում են բյուջեն, որովհետև սխալ պլատֆորմ են ընտրում։
Իսկ ո՞նց ընտրել ճիշտը։
🔹 TikTok – իդեալական է կարճ, կրեատիվ վիդեոների համար, հատկապես՝ երիտասարդ լսարանի դեպքում։ Այն ապահովում է արագ աճ ու լայն տեսանելիություն։
🔹 Instagram – հարմար է վիզուալ պատմությունների, reels-երի ու community ստեղծելու համար։
🔹 Facebook – հզոր է թիրախավորված գովազդների ու բազմազան լսարանի հետ աշխատելու մեջ։
🔹 X (Twitter) – ուժեղ է թրենդային նորությունների, կարծիքների ու thought leadership-ի համար։
🔹 LinkedIn – լավագույնն է B2B ոլորտում, մասնագիտական հեղինակություն և կապեր ձևավորելու համար։
👉 Եթե ուզում եք թիրախային լսարան, մտածեք՝ որտեղ են նրանք ամենաակտիվը։
👉 Եթե ուզում եք բրենդի ճանաչելիություն, ընտրեք այն հարթակը, որը տալիս է առավել մեծ տեսանելիություն։
Ճիշտ պլատֆորմի ընտրությունը նշանակում է՝ ճիշտ ներդրում, ճիշտ արդյունք։
26/08/2025
Որ բովանդակությունն է ապահովում հավատարմություն և վաճառքներ
Ձեր բիզնեսի համար կոնտենտը պարզապես գովազդ չէ․ այն վստահության կամուրջ է ձեր ու հաճախորդի միջև։
Բայց ո՞ր բովանդակությունն է իրականում բերում արդյունք։
✅ Կրթական կոնտենտ – բացատրեք, սովորեցրեք, լուծումներ առաջարկեք։ Երբ մարդը արժեք է ստանում, նա ավելի հեշտ է վստահում։
✅ Սոցիալական ապացույցներ (social proof) – կիսվեք կարծիքներով, case study-ներով, հաճախորդների փորձով։ Վստահությունն աճում է ուրիշների օրինակով։
✅ Էմոցիոնալ պատմություններ – պատմեք ձեր բրենդի կամ հաճախորդի իրական պատմությունը․ մարդիկ կապվում են պատմությունների հետ։
✅ Գործնական առաջարկներ – կոնկրետ call-to-action-ներ, որոնք հեշտացնում են գնման որոշումը։
Ճիշտ բովանդակությունը միավորում է վստահությունն ու վաճառքը։ Առանց վստահության վաճառք չկա, առանց վաճառքի բիզնես չկա։
12/06/2025
Ի՞նչ է բրենդինգը։
Շատերը բրենդինգը ասոցացնում են բրենդի վիզուալ տարրերի հետ ՝ գույներ,տառատեսակներ,տարբերանշաններ։Սակայն այն նաև համարվում է լսարանի հետ կայուն կապ ստեղծելու գլխավոր գործոններից մեկը,այսինքն հաջողակ բիզնեսի հենասյունն է։
Բրենդինգը կարևոր է այսօրվա մրցակցային շուկայում, քանի որ՝
Ստեղծում է վստահություն։Մարդիկ ավելի հաճախ ընտրում են այն բրենդները, որոնց վստահում են։ Ճիշտ և հստակ բրենդինգը ներշնչում է վստահություն և առաջացնում է հավատարմություն բրենդի նկատմամբ։
Օգնում է հիշել բրենդը և այն դարձնում նախընտրելի․բրենդինգը բիզնեսը դարձնում է հիշվող:Այն յուրաքանչյուր բրենդի դեմքն է և օգնում է տարբերակել այն յուրաքանչյուր միջավայրում,և ստիպում ընտրել հենց այն։
Բիզնեսի աճ։
Ի վերջո, բրենդինգը գլխավոր դեր է խաղում եկամուտը ապահովելու գործում: Բրենդի ճանաչելիության բարձրացման շնորհիվ ներգրավվում են նոր հաճախորդներ,և արդեն իսկ ձևավորված վստահությունը հանգեցնում են վաճառքի աճի:
Իսկ Ձեր կարծիքով,ո՞ր կետին է պետք դարձնել առավել ուշադրություն։
12/06/2025
Բրենդինգի տեսակները
Նախորդ հրապարակումներից մեկում խոսեցինք,թե ինչ է բրենդինգը,իսկ այսօր կծանոթանանք բրենդինգի հիմնական տեսակներին։
Անձնական բրենդինգ։
Օգտագործվում է անհատների կողմից։ Սա հատկապես նկատելի է ինֆլյուենսերների մոտ,ովքեր ստեղծում են իրենց անձը որպես բրենդ՝ վստահություն ձևավորելով իրենց հետևորդների շրջանում։
Ապրանքների բրենդինգ։
Կենտրոնանում է կոնկրետ ապրանքի վրա։ Ինչպես նաև ապրանքներ, որոնք դառնում են խորհրդանիշներ։ Օրինակ՝ iPhone-ը ոչ միայն հեռախոս է, այլև որակի ու դիզայնի խորհրդանիշ։
Ծառայության բրենդինգ։
Երբ բրենդը կապված է ծառայության որակի հետ։ Այն նպատակ ունի ցույց տալու ծառայությունների որակը ու վստահություն առաջացնել հաճախորդների մոտ։
Աշխարհագրական բրենդինգ։
Այս տեսակն ընդգծում է որևէ վայրի կամ տարածքի յուրահատուկությունները և առավելությունները,բրենդներին ճանաչելի դարձնելով։ Օրինակ կարող է լինել Ֆրանսիայի գինիները,Շվեյցարական ժամացույցները։
Co-բրենդինգ։
Սա երկու կամ ավելի բրենդերի համագործակցություն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը և հասանելիությունը։ Սա հնարավորություն է տալիս բրենդներին միավորել ուժերը, հասնել նոր լսարանների և օգտագործել միմյանց վստահությունը՝ ստեղծելով փոխշահավետ իրավիճակ։
Այսպիսով, յուրաքանչյուր բրենդինգի տեսակի կիրառումը կախված է բիզնեսի բնույթից և նպատակներից։
Բրենդինգի ո՞ր տեսակն է ձեզ համար առավել կիրառելի,կիսվե՛ք մեկնաբանություններում։
12/06/2025
Գույների հոգեբանությունը
Գույները կարող են խորը ազդեցություն ունենալ մեր զգացողությունների և որոշումների վրա՝ առանց նույնիսկ մեր գիտակցման։
🟥 Կարմիրը հայտնի է իր էներգիայի և հրատապության ազդակներով, որոնք օգտագործվում են զեղչերի և ակցիաների գովազդներում։
🟦 Կապույտը, իր հանգստացնող և վստահություն ներշնչող հատկությամբ, հաճախ կիրառվում է ֆինանսական և տեխնոլոգիական բրենդների կողմից։
🟩 Կանաչը, որպես բնության և խաղաղության խորհրդանիշ, լայնորեն օգտագործվում է էկոլոգիական և առողջապահական ապրանքների գովազդում։
Նեյրոմարքեթինգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գույնի ճիշտ ընտրությունը կարող է բարձրացնել ապրանքի կամ ծառայության արդյունավետությունը՝ ստեղծելով ճիշտ հուզական կապ հաճախորդի հետ։
📊 Հետաքրքիր է՝ ձեր սիրելի գույնն ինչպիսի՞ ազդեցություն ունի ձեր որոշումների վրա։
🔵 Հետևե՛ք մեր էջին՝ ավելին իմանալու համար գույների ազդեցության մասին։
12/06/2025
Թարգեթինգ = Վաճառք
Այսպես են կարծում շատերը, որոնք դեռ չգիտեն թարգեթինգի իրական դերն ու նշանակությունը բիզնեսի թվային հարթակներում։
Իսկ ի՞նչ է իրականում թարգեթինգը, կարող եք կարդալ ծավալուն նյութը մեր տելեգրամյան հարթակում։
https://t.me/MarketingBeyondLikes
03/04/2025
Մեր տելեգրամյան ալիքում կարող եք ծանոթանալ․
1․ամենաթարմ մարքեթինգային նորություններին,
2․Մետայում կատարվող փոփոխություններին,
3․ոլորտի փոփոխություններին,
4․ամենակրեատիվ արշավներին՝ ամբողջ աշխարհից։
Միացե՛ք ու եղե՛ք տեղեկացված առաջինը։
Իսկ մենք դեռ կրեատիվ չենք, քանի չենք գտել մեր դիզայներին։
https://t.me/MarketingBeyondLikes
08/03/2025
Ինչպես են կանայք փոխում մարքեթինգը
Մարքեթինգային աշխարհը դինամիկ է, սակայն այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, մեծապես ձևավորվել է կանանց ազդեցությամբ։ Նրանք ոչ միայն զարգացնում են բրենդներ, այլև վերափոխում են մարքեթինգային կանոնները՝ ընդգծելով նորարարությունն ու հուզական կապի ուժը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարքեթոլոգների մոտ 60%-ը կանայք են, և նրանք առանձնանում են հատկապես հուզական ինտելեկտի օգտագործմամբ։ Սա նրանց հնարավորություն է տալիս ստեղծել ավելի ազդեցիկ արշավներ, որոնք ոչ միայն գովազդային գործիքներ են, այլև սոցիալական շարժումներ։
Ահա մի քանի օրինակ այն մասին, թե ինչպես են կանայք վերափոխել մարքեթինգը.
Nike – Dream Crazier
Այս արշավը, որը ստեղծվել է Nike-ի կանանց թիմի կողմից, ոչ միայն խթանեց ապրանքանիշը, այլև ոգեշնչեց միլիոնավոր կանանց։ Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ այս արշավը ցույց տվեց, որ կանայք կարող են հաղթահարել բոլոր կարծրատիպերը։
Gucci – Chime for Change
Ֆրիդա Ջանինին մշակեց այս արշավը, որը դուրս էր գալիս սովորական մարքեթինգային շրջանակներից։ Այն դարձավ գլոբալ շարժում՝ նպաստելով կանանց իրավունքների և հավասարության առաջխաղացմանը։
Tiffany & Co. – Believe in Love
Ֆրանչեսկա Ամֆիթեատրոֆի կողմից ստեղծված այս արշավը վերափոխեց բրենդի ընկալումը՝ շեշտելով սիրո, հավատի և ընկերության նշանակությունը։
Այս օրինակները ցույց են տալիս, որ կանայք ոչ միայն ներգրավված են մարքեթինգի ոլորտում, այլև այն ամբողջովին փոխում են՝ նոր գաղափարներով, համարձակ մոտեցումներով և սոցիալական ազդեցությամբ։
Ի՞նչ կարծիքի եք. ո՞ր կին մարքեթոլոգն է ձեզ համար ոգեշնչող, կամ ո՞ր բրենդի արշավն է ձեզ վրա մեծ տպավորություն թողել։
26/02/2025
Ինչպե՞ս է արհեստական բանականությունը օգտագործվում
Facebook Ads-ում
AI-ն արդեն փոխում է Facebook-ի գովազդների աշխարհը՝ խոստանալով խնայել ժամանակն ու մեծացնել արդյունքները։Այն դարձել է առանցքային գործիք այս գործընթացում։ Բայց կարո՞ղ է արդյոք այն լիովին փոխարինել ձեռքով կառավարվող գովազդներին։
Արհեստական բանականությունը կարող է՝
✅ Վերլուծել տվյալներն ու թիրախավորել ճիշտ լսարանը
✅ Ավտոմատ կարգավորել բյուջեն՝ նվազեցնելով ծախսերը
✅ Ստեղծել ու թեստավորել տարբեր գովազդային տարբերակներ
Սակայն պետք է հաշվի առնել,որ ռիսկերից զերծ մնալը անխուսափելի չէ։
Արհեստական բանականությունը՝
❗Կարող է սխալ թիրախավորել
❗Չի կարող փոխարինել մարդկային մտքի մոտեցումը
❗Կարող է վատ կառավարել բյուջեն, եթե ճիշտ կարգավորում չկա
Որոշ բիզնեսներ արդեն օգտվում են AI-ից և ստանում են բարձր արդյունքներ, իսկ մյուսները նախընտրում են ձեռքով կառավարումը։
Իսկ դու երբևէ օգտագործե՞լ ես AI գործիքները Ads Manager-ում։Ինչպիսի՞ արդյունքներ ես ունեցել։
20/02/2025
Առևտրի միջազգային օրը
Այսօր նշվում է առևտրի միջազգային օրը, որը ևս մեկ շատ լավ առիթ է հիշելու համաշխարհային առևտրի կարևոր նշանակությունը տնտեսության մեջ։
Առևտրի միջոցով միավորվում են աշխարհի տարբեր մշակույթները, լեզուները և տնտեսությունները՝ ստեղծելով նոր բիզնես կապեր։ Այստեղ անփոխարինելի դեր ունի նաև մարքեթինգը։
Առևտրային աշխարհում մարքեթինգը դառնում է այն կարևոր գործիքը, որը թույլ է տալիս ընկերություններին դուրս գալ իրենց աշխարհագրական սահմաններից և գտնել իրենց տեղը համաշխարհային շուկաներում։ Մարքեթինգը այն միջոցն է, որ տալիս է հնարավորություն կառուցելու երկարաժամկետ հարաբերություններ,որոնք հիմնված են վստահության և փոխադարձ շահերի վրա։
Եվ հիշեք, որ ձեր գիտելիքներն ու հմտությունները մարքեթինգի և առևտրի ոլորտում կարող են բացել դռներ դեպի համաշխարհային հնարավորություններ։ Սկսեք պատրաստվել ձեր հաջողությանը հենց հիմա։