🌿Որոշ կապեր չեն կառուցվում բառերով
🗣️Դրանք կառուցվում են առաջին հայացքով, երբ երեխան դեռ չի վստահում: Առաջին «բարև»-ով, որ գուցե դեռ չի հնչել։ Առաջին հայացքով, առաջին ժպիտով, առաջին փորձով։
🌿Մասնագետի ու երեխայի միջև ծնվող կապը սովորական հարաբերություն չէ։ Այն հիմնված է համբերության, ընդունման ու անվերապահ հավատի վրա։
🌿Կան երեխաներ, որոնք երկար ժամանակ ոչինչ չեն ասում։ Բայց նրանք ամեն օր ինչ-որ բան են պատմում՝ իրենց հայացքով, շարժումով, լռությամբ, նույնիսկ դիմադրությամբ։ Եվ մասնագետը սովորում է լսել նաև այն, ինչը բառերով չի ասվում։❤️
🌿Այս աշխատանքում ամենամեծ փոփոխությունները հաճախ սկսվում են ոչ թե մեթոդից, այլ վստահությունից. երբ երեխան զգում է, որ իրեն չեն շտապեցնում,որ իրեն չեն համեմատում, որ իրեն ընդունում են այնպես, ինչպես կա։ Այդ պահին հարաբերությունը դառնում է այն անվտանգ տարածքը, որտեղ երեխան համարձակվում է փորձել, սխալվել, նորից փորձել ու զարգանալ։
🌿Գուցե տարիներ անց նա չի հիշի բոլոր խաղերը կամ վարժությունները։ Բայց շատ հավանական է, որ կհիշի այն զգացողությունը, որ մի տեղ կար, որտեղ իրեն հավատում էին։ Երբեմն հենց այդ զգացողությունն է դառնում զարգացման ամենաուժեղ հիմքը։
Առողջ ու ներդաշնակ եղեք…
Սիրով՝ Աննա Հայկի Մալխասյան ❤️
«Մալխասյան» Խոսքի Զարգացման Կենտրոն
🌿 «Քո խոսքն այստեղ լսելի է…»
«Մալխասյան» Խոսքի Զարգացման Կենտրոն
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Մալխասյան» Խոսքի Զարգացման Կենտրոն, Child Development, 41 Mantashian St, Yerevan, Yerevan.
Խոսքի Զարգացման Կենտրոնի ֆեյսբուքյան էջում կարող եք գտնել օգտակար նյութեր ծնողների, այցելուների և մասնագետների համար։ Ինչպես նաև էջում կգտնեք կենտրոնի գործունեության վերաբերյալ հրապարակումներ �
🌿Խմբային պարապմունք🌿
🌿Նպատակը՝ հաղորդակցման հմտությունների զարգացում
Խմբում յուրաքանչյուր երեխա ունի իր անհատական զարգացման պլանը📋
Խմբային այս աշխատանքը չի ենթադրում անհատական աշխատանքի բացառում, այլ՝ սա հնարավորություն է անհատական թերապիաների ժամանակ ստացած կարողությունները գործնականում կիրառելու և դարձնելու հմտություն 🌿
Խմբում ունենք դեռ 1 տեղ, միանալու համար կարող եք զանգահարեք☎️ 044888312 հեռախոսահամարին 🌿
#մալխասյանկենտրոն #մալխասյանխոսքիզարգացմանկենտրոն #խմբայինթերապիա #հաղորդակցում #հատուկմանկավարժ❤ #ծնողներ #Կենտրոնում #հոգեբան #երեխաների #վերականգնողաբան #մալխասյան #լոգոպեդ
Խմբային աշխատանք՝ օր 3 🌿🌿
Խմբային այս աշխատանքի նպատակը նպաստել երեխաների հաղորդակցման հմտությունների զարգացմանը։ Այստեղ մենք նպատակ չունենք ապահովել երեխաների զբաղվածությունը, այլ այս խմբի նպատակը մասնագիտական աջակցությամբ նպաստել հաղորդակցման գործընթացի համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանը 🌿🌿
Այս երկու ժամերի ընթացքում խումբը ստանում է 🌿հոգեբանի, 🌿հատուկ մանկավարժի, 🌿լոգոպեդի, 🌿արտթերապիստի խմբային աջակցություն ❤️❤️❤️❤️
Խմբին միանալու համար կարող եք զանգահարել 044888312 հեռախոսահամարին 🌿🌿
#մալխասյանխոսքիզարգացմանկենտրոն #մալխասյանկենտրոն #հաղորդակցում #խմբայինթերապիա
Օր 2. Խմբային աշխատանք ♥️
🌿Թեմա՝ «կենդանիներ»
Վայելեք ❤️❤️❤️
Սիրով՝ «Մալխասյան» Խոսքի Զարգացման Կենտրոն
☎️044888312
🏡ք. Երևան, Մանթաշյան 41
#մալխասյանխոսքիզարգացմանկենտրոն #մալխասյանկենտրոն
Օր 1 ❤️
Խմբային աշխատանք ❤️❤️
6-10 տարկանների խումբն է 🎈🎈
Խմբային աշխատանքի նպատակն է իրականացնել հոգեբանական, լոգոպեդական և հատուկ մանկավարժի խմբային աշխատանք՝ ի նպաստ հաղորդակցման հմտությունների զարգացմանը🌿
«Մալխասյան» Խոսքի Զարգացման Կենտրոն
☎️044888312
🏡ք. Երևան, Մանթաշյան 41
28/06/2026
🌿🌿Կամքի ձևավորումը հատուկ մանկավարժության գործընթացում
Կամքը անձի կարևոր հոգեկան գործընթացներից է, որը հնարավորություն է տալիս սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպել ու կարգավորել և նպատակին հասնել,ինչպես նաև վերահսկել սեփական վարքը, հաղթահարել դժվարությունները և ավարտին հասցնել սկսած գործունեությունը։ Երեխայի զարգացման գործընթացում կամային որակների ձևավորումը կարևոր նշանակություն ունի, քանի որ այն նպաստում է երեխայի ինքնուրույնության, պատասխանատվության և սոցիալական հարմարվողականության զարգացմանը։
Ի՞նչն է նպաստում կամքի ձևավորմանը🌿
1. Նպատակաուղղված սեփական գործունեության կազմակերպում
Կամային հատկանիշները ձևավորվում են այնպիսի գործունեության ընթացքում, որտեղ երեխան ակտիվ մասնակցություն է ունենում, կատարում է հաջորդական գործողություններ և աստիճանաբար հաղթահարում առաջացած դժվարությունները։ Ինքնասպասարկման, խաղային, ուսումնական և կենցաղային առաջադրանքների իրականացումը զարգացնում է նպատակին հասնելու կարողությունը և ամրապնդում ինքնավստահությունը։
2. Ինքնուրույն ընտրության հնարավորության ստեղծում
Երբ երեխային տրվում է ընտրություն կատարելու հնարավորություն, նա սովորում է որոշումներ ընդունել, գնահատել իր գործողությունների արդյունքները և պատասխանատվություն կրել դրանց համար։ Նման մոտեցումը նպաստում է նախաձեռնողականության, ինքնակարգավորման և ինքնուրույն վարքի ձևավորմանը։
3. Ինքնակարգավորման և ներքին կարգապահության զարգացում
Կամքի իրական դրսևորումը սեփական վարքը գիտակցաբար վերահսկելու և ընդունված կանոններին հետևելու կարողությունն է։ Այս հատկությունները առավել արդյունավետ են ձևավորվում աջակցող և հարգալից միջավայրում, որտեղ երեխային ուղղորդում են, խրախուսում և հնարավորություն տալիս ինքնուրույն հաղթահարել դժվարությունները՝ առանց պարտադրանքի կամ վախի կիրառման։
Հիշեցում ծնողներին
Երեխայի զարգացման կարևոր պայմաններից մեկը նրան ինքնուրույն գործելու հնարավորություն տալն է։ Երբ մեծահասակները երեխայի փոխարեն կատարում են այն գործողությունները, որոնք նա արդեն կարող է իրականացնել ինքնուրույն, սահմանափակվում է նրա նախաձեռնողականության, ինքնավստահության և կամային որակների զարգացումը։ Կարևոր է աջակցել երեխային, խրախուսել նրա ջանքերը և ընդունել, որ սխալվելը բնական և անհրաժեշտ փուլ է սովորելու ու զարգացման ճանապարհին։
Հատուկ մանկավարժ՝ Մարիանա Խաչատրյան
☎️044888312
27/06/2026
Թիմային գնահատումները շարունակվում են 🌿
Պատրաստվում ենք խմբային աշխատանքներին՝ նախատեսված 9-13 տարեկան երեխաների համար ❤️❤️
Գնահատող թիմ՝ հատուկ մանկավարժ, լոգոպեդ, հոգեբան, մանկական վերականգնողաբան 🌿
☎️044888312
🏡ք. Երևան, Մանթաշյան 41
#մալխասյանխոսքիզարգացմանկենտրոն
26/06/2026
Յուրաքանչյուր փոքր առաջընթաց տեղի է ունենում միայն նպաստավոր միջավայրում. միջավայր, որտեղ դու ընդունված ես, որտեղ լսելի ես, որտեղ հավատում են քո ներքին ուժին ❤️🌿🌿
Քո խոսքն այստեղ լսելի է…
«Մալխասյան» Խոսքի Զարգացման Կենտրոն
☎️044888312
🏡ք. Երևան, Մանթաշյան 41
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
41 Mantashian St, Yerevan
Yerevan
0039