ՀՊՏՀ քոլեջ - ASUE college

ՀՊՏՀ քոլեջ - ASUE college

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՊՏՀ քոլեջ - ASUE college, College & University, 9 Marshal Babajanyan Street , Avan, Yerevan.

24/08/2026

❗️Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների

❗️Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների

ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջի համաձայն՝ հրապարակվել են կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցները, որոնցում ներկայացված են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, յուրաքանչյուր առարկայի համար կազմվող թեստի հարցերի քանակը, թեստավորման տևողությունը:

Ըստ առարկաների՝ ուղեցույցները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://escs.gov.am/articles/announcements/223

19/08/2026

Սիրելի՛ դիմորդներ, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2026-2027 ուստարվա ընդունելության արդյունքներն առցանց են։
Միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով ընդունվածների անվանացանկին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում 👇
https://asue.am/am/news/admission-results-of-asue-college
Շնորհավորում ենք բոլորին, մաղթում արդյունավետ, ձեռքբերումներով լի ուսումնական տարի։

🇬🇧 English text below 👇
Սիրելի՛ դիմորդներ, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2026-2027 ուստարվա ընդունելության արդյունքներն առցանց են։
Միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով ընդունվածների անվանացանկին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում 👇
https://asue.am/am/news/admission-results-of-asue-college
Շնորհավորում ենք բոլորին, մաղթում արդյունավետ, ձեռքբերումներով լի ուսումնական տարի։

_______________________
Dear applicants,
the 2026–2027 admission results of the ASUE College of Finance and Economics are now available online.
The list of students admitted to secondary vocational and initial vocational education programmes is available on the ASUE official website.
Congratulations to everyone! We wish you a productive academic year filled with achievements.

#ՀՊՏՀ

Photos from iNFOEXPERT's post 05/08/2026

🌟 Հերթական հաջողությունն ու կարիերայի մեկնարկը ՀՊՏՀ ֆինանսատնտեսա
գիտական քոլեջում…
​👏🏻 Սիրով շնորհավորում ենք մեր ուսանողներին, որոնք իրենց փայլուն դրսևորեցին «iNFOEXPERT» ընկերության կողմից կազմակերպված կրթաթոշակային մրցույթում։
​Լավագույն եռյակի մեջ քոլեջի հետևյալ ուսանողներն են`
🥇 Գոռ Սարգսյան
🥈 Էլեն Հարությունյան
🥉 Լիա Փանդունց
​✨ Հաղթողները մեկ ուսումնական տարի կստանան «iNFOEXPERT»-ի անվանական կրթաթոշակը։
🎗️Բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցները ստացել են աշխատանքի առաջարկ ընկերության կողմից։
🤝​Շնորհակալություն ենք հայտնում «iNFOEXPERT»-ին՝ երիտասարդներին խրախուսելու և համագործակցելու համար, իսկ մեր ուսանողներին մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ 🚀❤️🤍:


#կրթաթոշակ
#հաջողություն
#կարիերա

27/07/2026

‼️Ուշադիր

Photos from ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)'s post 24/07/2026
22/07/2026

‼️Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։

Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100

ՀՊՏՀ Դիմորդ ❤️ 13/07/2026

🔊Կարևոր❗️
💢Ամեն օր` ժամը 13։00֊ին, t.me/Asue_applicant տելեգրամյան հարթակում տեսանելի կլինի ՀՊՏՀ քոլեջի դիմորդների շարժի մասին տեղեկատվությունը։
💥Անհրաժեշտ է հետևողական լինել։

ՀՊՏՀ Դիմորդ ❤️ ՀՊՏՀ ընդունելության հետ կապված նորություններին ծանոթանալու ամենաօպերատիվ տարբերակը:

ՀՊՏՀ 10/07/2026

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է ընդունելություն միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով՝ 2026-2027 ուսումնական տարվա համար։

Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն այս տարի ևս իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ընդունելության նոր կարգի։

Հայտագրման ամբողջ գործընթացը թվայնացված է և կատարվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված անձնական էջի միջոցով։ Փաստաթղթերը ներկայացնելու համար ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջ կամ ՀՊՏՀ ընդունելության կենտրոն այցելելու անհրաժեշտություն չկա։

Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.

Քայլ 1. Մուտք գործեք EMIS հարթակ և բացեք ձեր օգտատիրոջ էջը։

Քայլ 2. Եթե արդեն նույնականացված եք և ունեք անձնական էջ, ապա «Ենթահամակարգեր» բաժնում ընտրեք «Հայտագրում ՄԿՈՒ հաստատություններում», այնուհետև ընտրեք նախընտրելի քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը։

Հայտագրման քայլ առ քայլ ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ 9-ամյա կամ 12-ամյա կրթության ավարտական վկայականի գնահատականների հիման վրա։

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով առցանց համակարգում ընդունվում են մինչև 2026 թ․ օգոստոսի 10, ժամը 18։00-ն։

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ընդունելության գործընթացը համակարգում է ՀՊՏՀ ընդունելության կենտրոնը (hասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 128։

https://asue.am/am/announcement/asue-college-of-finance-and-economics?fbclid=IwRlRTSAS90d1wZG9mAWZkaWQWUKS-W1bBeS9UQIwmcaEfxzL6pP4TPGV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkCjY2Mjg1NjgzNzkAAR64_hifWM2v1qY8gALKghZiBKp_iT-wij1rVi3c4-aHjW2WW11AzYC9J1fdyQ_aem_nSJSbm2E7AYwu1kdnhL8qQ

ՀՊՏՀ Մեկնարկել է ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2026-2027 ուստարվա ընդունելությունը

10/07/2026

‼️ՀՊՏՀ հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրս դիմումների ընդունման վերաբերյալ

🇬🇧 English text below 👇
Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ 2026-2027 ուսումնական տարում ՀՊՏՀ հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրս դիմումների ընդունումը։
Դիմումներն ընդունվում են՝
📅 հուլիսի 10-31-ը (ներառյալ),
📅 օգոստոսի 17-28-ը՝ մինչև ժամը 17:00-ն։
📍 Փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 09:30-17:00-ն։
Մանրամասները, անհրաժեշտ փաստաթղթերի և մասնագիտությունների ցանկը՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում 👇
https://asue.am/am/announcement/asue-opens-second-year-part-time-admissions-for-college-graduates

#ՀՊՏՀ #ընդունելություն

_______________________
Applications are now open for high-achieving graduates of colleges for the second year of ASUE part-time Bachelor's degree programmes admission for the 2026–2027 academic year.
Application periods:
📅 July 10–31 (inclusive)
📅 August 17–28, until 5:00 p.m.
📍 Applications are accepted by the ASUE Admissions Committee on working days from 9:30 a.m. to 5:00 p.m.
For detailed information, including the list of required documents and available study programmes, visit the official ASUE website 👇
https://asue.am/en/announcement/asue-opens-second-year-part-time-admissions-for-college-graduates

07/07/2026
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


9 Marshal Babajanyan Street , Avan
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00