Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց

Մովսես Գորգիսյանի անվան      հ.158 հիմնական դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց, Middle School, Շիրակի II նրբ. 5, Yerevan.

Photos from Մովսես Գորգիսյանի անվան      հ.158 հիմնական դպրոց's post 09/06/2026

🏆Հունիսի 7-ին Թբիլիսիում կայացավ Կովկասի գավաթի առաջնությունը։
Մեր դպրոցի սաները նույնպես մասնակցեցին այդ հեղինակավոր մրցաշարին և փայլուն հանդես եկան՝ իրենց տարիքային խմբերում ճանաչվելով հաղթողներ։🏆🥇
Շնորհավորում ենք բոլոր մարզիկներին՝ ցուցաբերած կամքի, պայքարի և հաղթանակների համար։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ և բարձր նվաճումներ։

Մարզիչ՝ Գևորգ Խաչատրյան
Kyokushin Karate Kwf Charbax

Photos from Մովսես Գորգիսյանի անվան      հ.158 հիմնական դպրոց's post 01/06/2026

✍🏻✨Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ, որին մասնակցում էր 9գ դասարանի աշակերտուհի Մանե Հայրապետյանը։
Նախապես ներկայացված զեկույցներից ընտրվել էին 64 աշխատանքները, որոնց հեղինակները մասնակցելու հնարավորություն էին ստացել նիստին։
Մանեի զեկույցի թեման էր՝ «Թափառող շները երբեմն վախեցնում են մեզ», որտեղ նա անդրադարձել էր երեխաների անվտանգությանն առնչվող կարևոր հարցերի։

28/05/2026

Իմ սիրելի 4 «Գ» դասարանի աշակերտներ🤍
Դուք միշտ կմնաք իմ սրտում՝ ձեր ժպիտներով, անկեղծությամբ ու ջերմությամբ։ 🥹🎓
Հպարտ եմ ձեզնով ու մաղթում եմ մեծ հաջողություններ կյանքի յուրաքանչյուր քայլում։ ✨

Հրաժեշտը դժվար է, բայց սա Ձեր նոր ու գեղեցիկ ճանապարհի սկիզբ է…🤍

Դասվար՝ Ա. Զաքարյան

28/05/2026

🇦🇲🎓 Այս հիշարժան օրը՝ Մայիսի 28-ին, մեր ժողովրդի հաղթանակների ու Հայաստանի առաջին հանրապետության անկախության տոնին, մեր սիրելի չորրորդ դասարանցիները հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին… 🥹

Մեր աշակերտներն արդեն անում են իրենց առաջին վստահ քայլերը դեպի գիտելիքի ու հայրենասիրության մեծ ճանապարհը՝ սրտում պահելով հայրենի դպրոցի ջերմությունն ու ազգային արժեքները:✨🎓

Թող նրանք մեծանան հայրենասեր, նպատակասլաց ու ուժեղ, դառնան մեր երկրի արժանի զավակներն ու ապագայի լուսավոր կերտողները : 🇦🇲✨🎓

Դասվարներ` Ա. Բաղինյան
Գ. Զաքարյան
Ա. Զաքարյան

Photos from Մովսես Գորգիսյանի անվան      հ.158 հիմնական դպրոց's post 26/05/2026

Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ 🎓✨

26/05/2026

✨Եվս մեկ ուսումնական տարի մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Վայելենք ամառային արձակուրդները և վերադառնանք դրական լիցքերով։ Կհանդիպենք սեպտեմբերին։

Դասվար Թ.Սերոբյան

25/05/2026

❗️Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Շիրակի II նրբ. 5
Yerevan
0086