15/05/2026
ՇԱԽՄԱՏԻ ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ)
Դասավանդող մասնագետը (Գուրգեն Ռուստամյան) 2018-2024 թ-երին աշխատել է ՀՖԿՍՊԻ Մարզական լրագրության և շախմատի ամբիոնում։
2021 թ-ից մինչ օրս աշխատում է ԱՄՆ-ում բնակվող հայ երեխաների հետ` անցկացնելով շախմատի առցանց դասընթացներ։
Փորձը ցույց է տալիս, որ շախմատին տիրապետող երեխաները հաջողակ են նաև այլ առարկաներ սովորելիս։ Շախմատը ձևավորում է հեռահար մտածողություն և արագ որոշումներ կայացնելու ունակություն։ Պարապմունքները կօգնեն պահպանել Հայոց լեզվի իմացությունն ու զարգացնել այն։
Վստահեք ձեր երեխայի կրթությունը մեր փորձառու մասնագետին։
+37494467035
WhatsApp
Viber
Telegram
10/01/2024
Որպեսզի նախ ե՛ս
Եվ հենց ի՛նձ վրա
Բժշկի նման փորձարկեմ կարգին,
Ու եթե լինի այս անգամ սարքին՝
Նո՛ր միայն վստահ հանձնեմ ձե՛զ նաև,
Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:
06/12/2023
Այս աշխարհում ես ապրեցի
Աշխարհի հետ
Եվ ինքս ինձ հետ կռիվ տալով,
Ինչ ունեի ցրիվ տալով,
Բեռ-բեռ, բուռ-բուռ լրիվ տալով
Մինչև անգամ նրանց, ովքեր
Հետո պիտի ուրանային...
Այս աշխարհում ես ապրեցի,
Ավաղ, քարին քացի տալով,
Աչքս հազար լացի տալով,
Հոգի տալով հազար անգամ,
Հազար անգամ դարձի գալով,
Դարձի գալով ես ապրեցի:
Ինձ կշռելով ու չափելով,
Իմ անբաժան անքնությամբ
Գիշերներս կրճատելով,
Խարույկի պես ճարճատելով,
Ծուխը բոցից,
Բոցը մոխրից անջատելով,
Իմ ջանքերով գերերկրային
Գերերկրային տանջանքներով,
Տանջանքներով ես ապրեցի:
Այս աշխարհում ես ապրեցի
Այս աշխարհի մեղքի համար
Ինձ մեղավոր ճանաչելով,
Եվ իմ չարած, բայց ինչ արած,
Հնարավոր մեղքի համար
Ինքս ինձանից ամաչելով,
Ամաչելով ես ապրեցի:
Այս աշխարհում ես ապրեցի
Ամեն տեսակ
Տաք ու պաղից ճաքճքելով,
Ամեն ինչից ինձ զրկելով,
Ինձ ժխտելով ու լքելով,
Բայց վերջնական կործանումից
Ու կորուստից ինձ փրկելով,
Ինձ փրկելով ես ապրեցի...
Այս աշխարհում ես ապրեցի
Այս աշխարհի բախտի համար
Իմ մատները մոմ անելով
Ու վառելով,
Չարածներիս համար անվերջ
Ես ինքս ինձ չարչարելով,
Ինձ կորցնելով ու ճարելով,
Մեկին հազար վճարելով,
Վճարելով ես ապրեցի:
Այս աշխարհում ես ապրեցի
Պարտք առնելով ու մարելով,
Ցավը ցավին գումարելով,
Լավը լավին գումարելով,
Գլուխս կախ, առանց ճառի...
Եվ ինչ էլ որ արի չարի,
Իմ անճարակ, խեղճ ու կրակ
Լուսահոգի պապիս ասած,
《Գալս եղավ ճարահատյալ,
Եվ մնալս վայնաչարի》...
Եվ վերջապես
Իմ ուժերի ներածի չափ,
Այս աշխարհում ապրեցի ես
Ինքս ինձ պես, ինքս ինձ պես:
Համո Սահյան
10/07/2023
Որքա՜ն անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու... որ դու ինձ չես սիրում: