14/08/2026
Ինչո՞ւ է 2026-ին արհեստ տիրապետելը դարձել ամենապահանջված հմտություններից մեկը։ 💡
Այսօր աշխատաշուկայում ամենաբարձրն են գնահատվում այն մասնագետները, ովքեր ունեն գործնական հմտություններ։ Տեսությունը կարևոր է, բայց իրական փորձառությունը, արտադրական գործընթացին մասնակցելն ու սեփական ձեռքերով արդյունք ստեղծելն են ձևավորում իսկական մասնագետին։
Սեբաստացի Քոլեջում կրթությունը հիմնված է հենց այլընտրանքային, ազատ և փորձառական ուսուցման վրա։ Այստեղ դու ստանում ես ոչ թե պարզապես տեսական գիտելիք, այլ հնարավորություն՝ իրականացնելու ինքնուրույն նախագծեր ազատ ու ստեղծագործ միջավայրում։
🎓 Շարունակվում է ընդունելությունը 1-ամյա արհեստագործական ծրագրերով․
🥖 Հացաթխման արտադրության տեխնոլոգիա — սովորիր թխման արվեստն ու տեխնոլոգիական ողջ գործընթացը։
🧵 Կարի արտադրության տեխնոլոգիա — տիրապետիր մոդելավորմանն ու հագուստի պատրաստմանը։
📸 Լուսանկարչական գործ — զարգացրու տեսողական մտածողությունդ, սովորիր տեխնիկան և ստեղծիր քո պորտֆոլիոն։
📌 Կարևոր տեղեկություններ ընդունելության մասին․
• Կրթության հիմքը․ Միջնակարգ կամ բարձրագույն
• Ուսուցման տևողությունը․ 1 տարի
• Դիմելու վերջնաժամկետը․ Օգոստոսի 17
• Դիմելու եղանակը․ Օնլայն՝ my.emis.am հարթակում
⏳ Վերջնաժամկետին մնացել են հաշվված օրեր, բաց չթողնես 1 տարում նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը։
❓ Լրացուցիչ հարցերի կամ քոլեջ այցելելու համար․
📞 010 74 00 22 | 077 09 28 48
✉️ [email protected] | [email protected]
📍 ք. Երևան, Անդրանիկի 92/1
💬 Գրիր մեզ Direct կամ զանգահարիր, սիրով կպատասխանենք բոլոր հարցերին։
#ՍեբաստացիՔոլեջ #Կրթություն #Լուսանկարչություն #Հացաթխում #ԿարիԱրտադրություն
27/07/2026
9‑րդ դասարանի սիրելի՛ շրջանավարտ․
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն՝ բազմազան և պահանջված մասնագիտություններով։
💻Համակարգչային գեղարվեստական նախագծում
Կրթության տևողությունը՝ 3 տարի։
📈Շուկայաբանություն
Կրթության տևողությունը՝ 3 տարի։
👗Հագուստի մոդելավորում և նախագծում
Կրթության տևողությունը՝ 3,5 տարի։
📷Լուսանկարչական գործ
Կրթության տևողությունը՝ 3,5 տարի։
✈️Զբոսաշրջություն
Կրթության տևողությունը՝ 3 տարի։
🍷Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
Կրթության տևողությունը՝ 3,5 տարի։
🖥Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի սպասարկում
Կրթության տևողությունը՝ 4 տարի։
👩🏫 Նախադպրոցական կրթություն
Կրթության տևողությունը՝ 2 տարի։
Ավելին՝ կայքում
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 010 74 00 22, 077 09 28 48
Հասցե՝ Անդրանիկի 92/1
Էլ․ հասցե՝ [email protected]
https://collegemskh.wordpress.com/2026/01/11/%d5%bd%d5%b8%d5%be%d5%b8%d6%80%d5%ab%d6%80-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%ab%d6%80-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%ab%d6%80%d5%9b-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a3%d5%a5%d5%bf%d5%9d-%d5%bd%d5%a5/
26/07/2026
Թափուր հաստիքներ Քոլեջում՝
- Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր առարկայի դասավանդող
- օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն) դասավանդող
- բնագիտական առարկաների (կենսաբանություն, ֆիզիկա) դասավանդող
- երաժշտության դասավանդող
- վեբ դիզայներ
- շուկայաբան
- ծրագրավորող
- հաշվողական տեխնիկայի միջոցների և ցանցերի սպասարկման մասնագետ
Ավելին՝ կայքում
MSKH - Post
Հարգելի՛ մասնագետ, կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի համաձայն` աշխատանքի ընդունվելուց առաջ մասնագետը քառօրյա վերապատրաստման ժամանակ, ...
26/07/2026
🌿 Հուլիսի 25-ին Սեբաստացի քոլեջը մասնակցեց «Եղեգիս Ֆեստ» փառատոնին՝ ներկայացնելով «Սեբաստացի» ապրանքանիշը։
«Եղեգիս Ֆեստ»-ը հարթակ էր պատմելու մեր կրթական փորձի, ստեղծարար աշխատանքի և արժեքների մասին։
«Սեբաստացի» ապրանքանիշի ներքո ներկայացրինք մեր ուսումնական գործունեության արդյունքները՝
🍯Արատեսի մեղրը
🍷Սեբաստացի գինին
🥖Սեբաստացի հացը։
Մեր մասնակցությունը փառատոնին արտահայտում էր մեր կրթական գաղափարախոսությունը՝ էկոտուրիզմի զարգացման, պատասխանատու արտադրության և սպառման, ինչպես նաև կրթությունն ու իրական արտադրությունը մեկ ամբողջության մեջ ներկայացնելու սկզբունքը։ Մեզ համար կարևոր էր ցույց տալ, որ կրթությունը կարող է ստեղծել ոչ միայն գիտելիք, այլև ուսանողների կողմից ստեղծված իրական արժեք, մրցունակ արտադրանք;
💚 «Սեբաստացի» ապրանքանիշը շարունակում է պատմել կրթության, աշխատանքի և ստեղծարարության մասին՝ յուրաքանչյուր ներկայացված արտադրանքի միջոցով։
24/07/2026
Սեբաստացի Քոլեջ՝ բաց կրթություն, բաց միտք, բաց հարթակ
2026 թվականի մայիսի 22-23-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում անցկացվեց մասնագիտական կրթության 1-ին բաց գիտաժողովը, որը միավորեց Հայաստանի տարբեր մարզերի քոլեջների ուսանողներին, դասավանդողներին և մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչներին։
Դպիր մանկավարժական հանդեսում կարդացե՛ք գիտաժողովի ամբողջական հոդվածը։
https://dpir.am/?p=12227
Հոդվածի հեղինակ՝ Լիլիթ Սահակյան
Քոլեջի դասավանդող, ՈԱԿ-ի պատասխանատու
24/07/2026
Հուլիսը Քոլեջի ուսանողների համար դարձավ մասնագիտական ճամփորդությունների և արժեքավոր փորձառությունների ամիս։
Այս անգամ ուսանողների խումբն իր մասնագիտական փորձաշրջանն անցկացրեց Վրաստանում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, գործնական հմտություններ և միջազգային մասնագիտական փորձ։
Ավելին՝ Քոլեջի կայքում
https://mskh.am/posts/post/_id/6a588e021fdc6b152d49b026