17/07/2025
ℹ️Հանդիպումների ժամանակացույց
Լոռի Բերդ համայնքի բնակավայարերում ՝
ℹ️Հուլիս 21, 2025
✔️Կողես, ժամը՝ 14:00
✔️Յաղդան, ժամը՝ 15:00
✔️Ագարակ , ժամը՝ 16:00
✔️Լեջան, ժամը՝ 17:00
ℹ️Հուլիս 22, 2025
✔️Ուռուտ , ժամը՝ 13:00
✔️Լոռի Բերդի, ժամը՝ 14:00
✔️Բովաձոր, ժամը՝ 15:00
✔️Սվերտլով, ժամը՝ 16:00
💬 «Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց, զարգացրո՛ւ ՔՈ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԸ»
ՀՀ Լոռու մարզի ԼՈՌԻ ԲԵՐԴ համայնքի բնակիչների համար ( ) հատուկ մշակված նոր կրթական ծրագիր է, որը հնարավորություն կընձեռի քարտեզագրել համայնքի ռեսուրսները և նախագծել զարգացման նոր ծրագրեր,քայլեր, բիզնես մոդելներ, ինչպես նաև հաջողության հասնելու ողջ գործիքակազմն ու քարտեզը։
🤝Կրթական ծրագիրն իրականցվում է ՀՀ Լոռու մարզի ԼՈՌԻ ԲԵՐԴ համայնքապետարանի հովանավորությամբ՝ համագործակցելով Սոցիալական Ձեռներեցների դպրոց, միջազգային ակադեմիայի հետ։
💬Ծրագրի նպատակն է՝
ԼՈՌԻ ԲԵՐԴ համայնքի բնակիչների շրջանում իրականացնել գործարարության խթանման, բնակիչների տնտեսական դերի ակտիվացման և հզորացման կրթական ծրագիր։
💬Ինչպես նաև ծրագիրը կնպաստի 16-75 տարեկան բնակիչների շրջանում՝
✔️ձեռնարկատիրական գիտելիքների, առաջնային կարիքների բավարարմանն ուղղված սեփական նախաձեռնությունների կազմակերպման հմտությունների ձևավորմանը և զարգացմանը,
✔️համայնքի առաջնային կարիքների վեր հանման համար հատուկ մշակված գործիքների նախագծմանն ու կիրառմանը,
✔️կտրամարդրի տեղեկատվություն, թե
- ինչպե՞ս հիմնել սոցիալական ձեռնարկություն (բիզնես) և զարգացնել սեփական համայնքը,
- ինչպե՞ս համատեղել սիրելի աշխատանքը ձեռնարկատիրական գործունեության հետ,
-ինչպե՞ս դարձնել քեզ շրջապատող միջավայրը ավելի բարեկարգ՝ հիմնելով համայնքահեն և պետականամետ սոցիալական ձեռներեցություն ՔՈ ՄԱՐԶՈՒՄ I ՀԱՄԱՅՆՔՈՒՄ,
-ինչպե՞ս ապահովել բնապահպանական, սոցիալական, տնտեսական, մշակությաին, կրթական սոցիալական ազդեցություն (դրական փոփոխություններ)՝ բնակվելով ՔՈ սիրելի ՀԱՄԱՅՆՔՈՒՄ (ՄԱՐԶՈՒՄ)։
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
ℹ️ Մասնակցելու համար ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ունենալ գործարար ոլորտի հատուկ հմտություններ, կարողություններ կամ բիզնես գաղափարներ։
ℹ️Լավագույն ՍՁ (բիզնես) գաղափարները ֆինանսավորվում են դպրոցի կողմից:
ℹ️Ծրագիրը ճկուն է և հարմարեցված Ձեր զբաղվածությանը։
❗️Ինչպե՞ս դիմել․
-Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 30, 2025։
-Կրթական ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար՝ լրացրե՛ք հետևյալ հայտադիմումը՝
https://forms.gle/oqMK3nNHigrT2n4G6
🚻 Ովքե՞ր կարող են դիմել՝👇
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ , Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի 16-75 տարեկան կենսունակ բնակիչները, ովքեր՝
● ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում,
● ունեն հաշմանդամության 1- ին կամ 2 -րդ խումբ,
● ընտանիքներ, ովքեր ունեն հաշմադամություն ունեցող երեխաներ,
● պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք,
● համարվում են զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ,
● 2023թ․ սեպտեմբերի 17-ին ԼՂ-ից բռնի տեղահանված և Լոռի Բերդ խոշորացված համայնքում բնակվող ընտանիքների անդամներ,
● բազմազավակ (երեք և ավելի երեխա ունեցող) անձինք,
● ընտանեկան բռնության ենթարկված, ամուսնալուծված անձինք, միայնակ մայրեր,
● 63+ տարիքի անձինք, ովքեր չունեն զբաղվածություն,
● Լոռի Բերդ համայնքի հեռավոր բնակավայրերում բնակվող անձինք։
ℹ️🚻 Ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ և ցանկությամբ կրթական ծրագրին կարող են միանալ Լոռի Բերդ համայնքի բոլոր բնակավայրերի այն բնակիչները, ովքեր 16-75 տարեկան են, սակայն՝
©️ չգիտեն ինչպե՞ս հիմնել սոցիալական ձեռնարկություն (բիզնես),
©️ ունեն գործող կամ մեկնարկի փուլում գտնվող Սոցիալական (բիզնես) ձեռնարկություն,
©️ ցանկանում են հիմնել նորարական գյուղատնտեսական և այլ ոլորտներում սոցիալական ձեռնարկություն (բիզնես),
©️ ունեն հասարակական կազմակերպություններ (ՀԿ) և հիմնադրամներ,
©️ հանդիսանում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (ՍՊԸ) հիմնադիրներ կամ թիմակիցներ,
©️ հանդիսանում են անհատ ձեռնարկատերեր (ԱՁ), փակ բաժնետիրական ընկերությունների (ՓԲԸ) հիմնադիրներ,
©️ հանդիսանում են պետական, մասնավոր և հասարակական սեկտորի տարբեր կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ:
Կրթական ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար՝ լրացրե՛ք հետևյալ հայտադիմումը՝
https://forms.gle/extyqqX67AoPpNLn6
📌«Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց, զարգացրո՛ւ ՔՈ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԸ» Կրթական ծրագրի կառուցվածքը՝
📅 Շաբաթական 2-3 հանդիպում,
⏱ Յուրաքանչյուրի տևողությունը՝ 1,5 ժամ,
📍 Կրթական ծրագիր՝ 2 ամիս ,
📍շաբաթական 1 տեսական և 1 պրակտիկ դաս + անհատական խորհրդատվություն,
📍Կրթություն՝ հիբրիդային ձևաչափով,
📍Լավագույն ՍՁ/բիզնես գաղափարի ֆինանսավորվում։
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
©️Կրթական խմբում կընդգրկվեն առաջին և երկրորդ փուլերը հաղթահարած և բարձր միավորներ հավաքած մասնակիցները։
©️Ծրագրի մասնակիցները կընտրվեն գրավոր՝ թեստ, բանավոր՝ հարցազրույցի միջոցով։
⭐Դիմում-հայտի լրացումը պարտադիր է մինչև հուլիսի 30-ը ներառյալ։
⭐Թեստը և հարցազրույցը կիրականացվի ս/թ օգոստոսի 10-15-ը ներառյալ։
---- Տեղերը սահմանափակ են:
📍Ծրագրում ներգրավվելու կամ մանրամասների համար,
📍Գրանցվեք նշված հղումով՝
https://forms.gle/extyqqX67AoPpNLn6
📍Հարցերի դեպքում զանգահարել՝ 098 00 55 13 հեռախոսահամարով։
#Հայաստան #շենացում #կրթություն, #ՍՁկրթություն #Ակադեմիա #ՍՁ
10/03/2025
26/11/2024
31/08/2024
07/05/2024
12/03/2024