07/12/2025
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ 11:41:
Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ:
Ավերիչ երկրաշարժի պատճառով անօթևան է մնացել 514 հազար մարդ, վնասվածքներ ստացել մոտ 20000 մարդ: Զոհերի թիվը կազմել է 25000 մարդ:
Հայաստանին օգնության ձեռք է մեկնել ավելի քան 100 երկիր։ Այդ օգնությունն անգնահատելի է:
Սարսափելի օրերի մասին հիշողությունները դեռ կենդանի են մարդկանց սրտերում…
23/11/2025
«Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»
Րաֆֆի
Նոյեմբերի 14-ին կայացավ «Հայագիտակ» վիկտորինան: 🇦🇲
Զարմացնելով մեզ հայրենիքի մասին իրենց լայնածավալ գիտելիքներով՝ վարժարանի 7-8-րդ դասարանցիները թեժ պայքար մղեցին հաղթանակի համար:
Խաղն ունեցավ այսպիսի արդյունք.
🥇1-ին տեղ – 8-5
🥈2-րդ տեղ – 7-5
🥉3-րդ տեղ – 8-1
Հաղթող թիմը աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ այցելեց կինոթատրոն։
Շնորհակալություն բոլոր թիմերին ակտիվ մասնակցության համար և գիտակրթական հանձնաժողովին միջոցառման կազմակերպման համար:
20/11/2025
Բոլորի կողմից սպասված ֆուտբոլային վիկտորինան վերադառնում է «Քվանտ»: ⚽️
Եթե ունես գիտելիքներ ֆուտբոլի ասպարեզից, ցանկանում ես հիշվող օր անցկացնել ընկերներիդ հետ՝ պայքարելով հաղթանակի համար, ապա այս վիկտորինան հենց քեզ համար է:
🗓️Դեկտեմբերի 1-ին
⏰15:00
📍301Բ դահլիճում
սպասում ենք քեզ և քո թիմին:
Խաղը կանցկացնի սիրված ֆուտբոլային մեկնաբան Արմեն Գարամյանը:
Շտապի՛ր գրանցել քո թիմը: Մանրամասները՝ գրանցման հայտում: ⬇️
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd-LQh0UBsSA1BeHaX_z2pIuRw8W7dCX1lraVKxqgA3OHPyhQ/viewform?usp=publish-editor
23/10/2025
Հոկտեմբերի 19-ին մեր վարժարանի աշակերտների հետ մասնակցեցինք շաբաթօրյակի: 🌱♻️
Մաքրում էինք Երևանյան լճի տարածքը: Միասին կատարեցինք հսկայական աշխատանք, անցկացրինք տպավորություններով և ժպիտներով լի կիրակի:
Շնորհակալություն բոլոր կամավորներին:🤍
Առանձնահատուկ շնորհակալություն կազմակերպության կամավորներին, որոնք ջանք չեն խնայում մեր քաղաքը մաքուր պահելու համար: Անգնահատելի է նման աշխատանքը:💚
Շաբաթօրյակին «Քվանտ» վարժարանի մասնակցությունը կազմակերպել է աշակերտական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովը:
01/06/2025
Մայիսի 3-ին կայացավ քվանտականների երկար սպասված հանդիպումը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ներկայացուցիչների հետ👩🏻🏫
Իրազեկման ընթացքում աշակերտները ծանոթացան ֆակուլտետին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները 💬
Խոսնակներ.
🔹Հասմիկ Մարգարյան - տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, ՏԿՖ գիտական խորհրդի քարտուղար,
🔹Բենիկ Բալայան - ՏԿՖ ՈւԽ նախագահ,
🔹Հայկ Արզումանյան - ՏԿՖ ՈւԽ անդամ,
🔹Աննա Մկրտչյան - կառավարման և գործարարության ամբիոնի ասիստենտ:
Շնորհակալություն ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ներկայացուցիչներին հետաքրքիր իրազեկման համար
20/04/2025
Մարտի 29-ին աշակերտական խորհուրդը ներկա գտնվեց Գոհար Հարությունյանի և Մարիամ Պողոսյանի «Ստեղծագործ ուժ. կինը և արվեստը» խորագրով ցուցահանդեսին 🎨
Կտավների մոտ շրջելուց հետո նաև հնարավորություն ունեցանք զրուցել ցուցահանդեսի հեղինակների հետ 👩🏻🎨
17/04/2025
Սիրելի՛ քվանտականներ, «Երևանյան Մարաթոն 2025» մրցավազքի գրանցումն արդեն բաց է: Շտապե’ք գրանցվել :🏃♀️
Մրցատարածությունը՝
✔️ 1 կմ (մինչև 12 տարեկան) – 5 000 ՀՀԴ
✔️ 5 կմ (12 տարեկանից) – 7 000 ՀՀԴ
✅ Գրանցվելու համար մոտենալ ընդունարան (մեծերի մասնաշենք) կամ 202Բ (փոքրերի մասնաշենք)
⏰ Վերջնաժամկետը՝ 26.04.25
Մանրամասները՝
ԵՐԵՎԱՆ ՄԱՐԱԹՈՆ | Armenia Marathon
17/04/2025
«ՄեգաՔվանտական 2025» ծրագրի եզրափակիչ օրը...
26.03 Օր 3 ⬇️
✅Աշակերտական խորհրդի փոխնախագահ Հայկ Անտոնյանը անցկացրեց դասախոսություն՝ «Անչափահասները աշխատանքային ոլորտում» թեմայով 🙋🏻♂️
✅«Մասնագիտական կողմնորոշում» թեմայով դասախոսությամբ ներկայացավ «Քվանտ» վարժարանի տնօրենության ներկայացուցիչ Արտյոմ Միլիտոնյանը 👨🏻🏫
✅«Հիմնախնդիրների քննարկման» շրջանակներում քննարկվեցին «Քվանտ» վարժարանին վերաբերող մի շարք հարցեր տնօրենության ներկայացուցիչների հետ👩🏻💼
✅Որպես ծրագրի եզրափակում` աշակերտները այցելեցին Կեչառիս վանական համալիր ⛪️
11/04/2025
«ՄեգաՔվանտական 2025»-ը շարունակվում է⚡️
25.03 Օր 2 ⬇️
✅Օրը սկսվեց «Աղ ու բիբար» հետաքրքիր խաղով
✅«Մասնագիտական կողմնորոշում» թեմայով դասախոսությամբ ներկայացավ «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Միքայել Մալխասյանը 👨🏻🏫
✅«Քվանտ» վարժարանի տնօրենության ներկայացուցիչ Արաքսյա Սիմոնյանի գլխավորությամբ կազմակերպվեց բանավեճ 👩🏻⚖️
✅Տնտեսագետ, «Քվանտ» վարժարանի «Ֆինանսներ» առարկայի ուսուցիչ Արմենուհի Հովակիմյանը ներկայացավ «Ի՞նչ եմ աշխատելու, եթե դառնամ տնտեսագետ» թեմայով հետաքրքիր դասախոսությամբ 👩🏼💼
✅Ծրագրի մասնակիցների կողմից կատարված թիմային ծրագրերը ներկայացվեցին երեկոյան միջոցառման ժամանակ 🎥
✅Ամենաակտիվ աշակերտները պարգևատրվեցին մի շարք անվանակարգերում 🏅
✅Օրը ավարտվեց դիսկոտեկով 🪩