Բրյուսով. Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈւԿ

Բրյուսով. Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈւԿ

Share

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և լրագրության ամբիոն

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնը պատրաստում է լրագրության ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ՝ 3 օտար լեզուների իմացությամբ՝ բակալավրիատում և մագիստրատուրայում: Լրագրողական կրթությունն իրականացվում է Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետում։

Գիտաուսումնական կենտրոնի ծրագրերի և գործունեության մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ԳՈՒ կենտրոնի կայքում։

Photos from Բրյուսով. Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈւԿ's post 12/02/2026

🔶 Փետրվարի 12-ին ՀՀԼ ամբիոնի «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, «Հաղորդակցություն և բանակցություններ» դասընթացի շրջանակում, ավագ դասախոս, բ.գ.թ. Ծովինար Խաչատրյանի հրավերով հանդիպեցին GIZ-ի «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանի հետ։ 🔷Հանրային կապերի մասնագիտական հմտությունների մասին պատմող սահիկահանդեսով հյուրը ներկայացրեց նաև ռազմավարական հաղորդակցության, ճգնաժամային կառավարման, մեդիայի հետ արդյունավետ աշխատանքի և թիմային համագործակցության կարևորությունը։ 🔶Հանդիպումն ինտերակտիվ էր. հարցուպատասխանով դիտարկվեցին մասնագիտական օրինակներ, ուսանողները ստացան իրենց հետաքրքրող որոշ հարցերի պատասխաններ և լսեցին մասնագետի խորհուրդները հետագա գործունեության և անձնական բրենդի ձևավորման վերաբերյալ։ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան/Brusov State University

«Վալերի Բրյուսովի զրնգուն-հնչեղ լռությունը». գրքի շնորհանդես ԲՊՀ-ում 19/12/2025

🔶 ԲՊՀ-ում կայացավ «Վալերի Բրյուսովի զրնգուն-հնչեղ լռությունը» գրքի շնորհանդեսը📙 🎥 Ռեպորտաժը պատրաստել են ՀՀՍ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներ Սուսաննա Մկոյանը և Ալիսա Ավետիսյանը😊👇

«Վալերի Բրյուսովի զրնգուն-հնչեղ լռությունը». գրքի շնորհանդես ԲՊՀ-ում Enjoy the videos and music that you love, upload original content and share it all with friends, family and the world on YouTube.

Photos from Բրյուսով. Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈւԿ's post 09/12/2025

🔶Հաջողությամբ ավարտվեց ԲՊՀ 90-ամյա հոբելյանին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովը։

🔷«Կրթությունը և հետազոտությունը․ նոր հորիզոններ» վերտառությամբ երկօրյա գիտաժողովի «Լրագրության և հանրային կապերի հինախնդիրներ» խորագրով նիստին մեր ուսանողները ներկայացրեցին բազմազան և արդիական թեմաներ՝ փաստերի ստուգումից մինչև մոռացված լինելու իրավունքը, AI-ի կիրառումից մինչև ռեբրենդինգի մարտահրավերները և ուսանողների մեդիասպառման ժամանակակից միտումները։

🎓 Յուրաքանչյուր զեկուցում ցույց տվեց մեր ուսանողների գիտական մտածողությունը, վերլուծական հմտությունները և մասնագիտական ներուժը։

🔶Շնորհակալություն բոլոր ուսանողներին նվիրվածության և ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև մեր պրոֆեսորադասախոսական կազմին, մասնավորապես՝ Ռուզաննա Մինասյանին՝ արժեքավոր առաջնորդության և աջակցության համար։

🔷Շարունակենք միասին ուսումնասիրել և վերլուծել լրագրության և հանրային հաղորդակցության ոլորտի ժամանակակից փոխակերպումները և մարտահրավերները 💪

#ԲՊՀ #Լրագրություն #ՀանրայինՀաղորդակցություն #ՈւսանողականԳիտաժողով

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


42 Tumanyan Street/Թումանյան 42
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00