28/08/2022
Բուն TVի եթերում Հայկ Սարգսյանն այս շաբաթ ամփոփում է ֆիզիկայի զարգացման փուլերը և առաջարկում լսել.
1908-1911թթ. իրականացված փորձերի արդյունքում Էռնեստ Ռեզերֆորդը հերքում է իր ուսուցչի՝ Ջոզեֆ Թոմսոնի կողմից առաջադրված ատոմի պուդինգային մոդելը և ձևակերպում իր մոլորակային՝ արեգակնային համակարգին համարժեք ատոմական մոդելը։
http://boon.am/17-the-planetary-model-of-the-atom-from-rutherford-to-bohr-physics-hayk-sargsyan/
Նոր արդյունաբերական հեղափոխության սկիզբ՝ քվանտայի մեխանիկա, որը սկզբում ընկալվում էր որպես կյանքից կտրված գիտնականների գեղեցիկ մաթեմատիկական տեսություն: Էրվին Շրյոդինգերը 1925թ. առաջարկում է քվանտային մասնիկի վարքը նկարագրող հավասարում, որը սկսում են ուսումնասիրել տարբեր գիտական խմբեր առանց հասկանալու ալիքային ֆունկցիան http://boon.am/18-quantum-physics/
Քվանտային մեխանիկան առանցքային դեր է խաղում թվացյալ ամենաբարդ համակարգերի՝ պինդ մարմինների հաղորդականության հատկությունները նկարագրելու հարցում։ Այդ հատկությունները նկարագրելիս քվանտային տեսությունը կիրառելու առաջին կարևորագույն քայլերից մեկը կատարում է Մաքս Բորնը: http://boon.am/19-quantum-mechanics-and-solid-state-physics-hayk-sargsyan/
Իսկ այստեղ Հայկ Սարգսյանն ամփոփում է, թե ինչպես Ֆիզիկան դարձավ ժամանակակից հասարակության զարգացման հենքը` հիմք դնելով այնպիսի տեխնոլոգիաների ստեղծմանը, որոնք ամբողջությամբ փոխեցին մարդկային քաղաքակրթության պատկերը: Բայց սա դեռ սկիզբն է, քանի որ վերջին հայտնագործությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի մի ամբողջ աշխարհ, որի մասին մենք գաղափար անգամ չունենք: http://boon.am/20-summary-physics-hayk-sargsyan/
11/06/2019
11/06/2019
11/06/2019
11/06/2019
05/06/2019