Armenian PR Academy

Call Directions Website Contact the school

Armenian PR Academy PR Academy provides non-formal education for Public Relations & Communications

PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ հետապնդելով նպաստել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ:
Դպրոցի խնդիրն է.
• հանրային կապերի ուսուցումը, երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում իմացության մակարդակի բարձրացումը,
• ծանոթացումը ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար,
• մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերապատրաստումը,
• գիտատեսական և կիրառական համատեղ հետազոտությունների իրականացումը:

22/09/2026

Նոր մասնակիցներ, նոր հնարավորություններ․ առաջին հանդիպումը Հայկական PR ակադեմիայում

Այսօր տեղի ունեցավ Հայկական PR ակադեմիայի նոր հոսքի մասնակիցների առաջին հանդիպումը։

Հանդիպման առաջին հատվածում մասնակիցները ներկայացրեցին իրենց մասնագիտական փորձը, հետաքրքրություններն ու ակնկալիքները, ինչպես նաև մասնակցեցին կարիքների գնահատման գործընթացին։

Հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցավ մասնագիտական դասախոսություն, որը վարեց Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ռազմավարական հաղորդակցության և մեդիայի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը։

Մաղթում ենք նոր հոսքի մասնակիցներին հետաքրքիր և արդյունավետ ուսումնական ընթացք, նոր գիտելիքներ, օգտակար հանդիպումներ և մասնագիտական նոր ձեռքբերումներ։

🇦🇲 Շնորհավոր Հայաստանի անկախության 35-ամյակը։Հաղորդակցվենք պատասխանատու, կառուցենք վստահություն և աշխարհին լսելի դարձնեն...
21/09/2026

🇦🇲 Շնորհավոր Հայաստանի անկախության 35-ամյակը։

Հաղորդակցվենք պատասխանատու, կառուցենք վստահություն և աշխարհին լսելի դարձնենք Հայաստանի ձայնը։

Հայկական PR ակադեմիա

PR ակադեմիայի ընդունելության ավարտին մնացել է 3 օր 📣📌 Այստեղ սովորում և վերապատրաստվում են հաղորդակցվել ազդեցիկ, ստեղծել...
06/09/2026

PR ակադեմիայի ընդունելության ավարտին մնացել է 3 օր 📣
📌 Այստեղ սովորում և վերապատրաստվում են հաղորդակցվել ազդեցիկ, ստեղծել վստահելի բրենդներ և առաջնորդել հանրային կարծիքը։
📌 Մեզ վստահել են 2890 դիմորդ, և արդեն 302 շրջանավարտ ղեկավարում է ոլորտի ամենահետաքրքիր նախագծերը։
🚀 Եթե ուզում ես լինել հաջորդը՝ դիմիր հենց հիմա։
https://forms.gle/CR98R6ve8WckxX3K6
Մեզ մոտ սովորում և վերապատրաստվում են լավագույնները։

PR ակադեմիան քեզ համար է, եթե՝🎤արդեն PR ոլորտում ես, բայց ամեն ինչ սովորել ես ընթացքում և համակարգման կարիք ունես, 📑հաղո...
31/08/2026

PR ակադեմիան քեզ համար է, եթե՝
🎤արդեն PR ոլորտում ես, բայց ամեն ինչ սովորել ես ընթացքում և համակարգման կարիք ունես,
📑հաղորդակցության ոլորտում ես, և քո ամեն նախադասությունը կարող է վաղը վերնագիր դառնալ,
🗣️բիզնես ես վարում և հոգնել ես գովազդից, որին ոչ ոք չի հավատում։
PR ակադեմիան այն վայրն է, որտեղ նորեկը սովորում է մասնագետից, իսկ գործող մասնագետն իր փորձը վերածում է համակարգի։
Մեզ մոտ սովորում են միայն լավագույնները։ Գրանցվի՛ր, հաղթի՛ր, սովորի՛ր․․․
www.armpr.org/pracademy

Ժամը 09:45 է. լրագրողի հարցումն արդեն քո փոստարկղում է, իսկ գրառման տակ՝ 40 մեկնաբանություն․․․ Հաջորդ 20 րոպեն որոշում է...
30/08/2026

Ժամը 09:45 է. լրագրողի հարցումն արդեն քո փոստարկղում է, իսկ գրառման տակ՝ 40 մեկնաբանություն․․․ Հաջորդ 20 րոպեն որոշում է, թե ինչպես կխոսեն քո կազմակերպության մասին հաջորդ 20 օրվա ընթացքում։

Ռազմավարական հողարդակցությունն իրական ժամանակում․ քննարկում ենք իրական քեյսերը PR ակադեմիայում։ Չէ՞ որ իրական ժամանակում աշխատելը սովորելու ունակության մասին է։

PR ակադեմիան հայտարարում է նոր ընդունելություն։
👉3 ամիս
👉շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ
👉ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանություն
👉երկլեզու դիպլոմ
Դիմի՛ր հիմա՝ armpr.org/pracademy

18/08/2026

PR ակադեմիան կրկին բացում է իր դռները 📣
📌 Այստեղ սովորում և վերապատրաստվում են հաղորդակցվել ազդեցիկ, ստեղծել վստահելի բրենդներ և առաջնորդել հանրային կարծիքը։
📌 Մեզ վստահել են 2890 դիմորդ, և արդեն 302 շրջանավարտ ղեկավարում է ոլորտի ամենահետաքրքիր նախագծերը։
🚀 Եթե ուզում ես լինել հաջորդը՝ ընդունելությունը սկսված է։
🔗 Դիմի՛ր հիմա։
https://forms.gle/CR98R6ve8WckxX3K6
Տեսանյութի հեղինակները ակադեմիայի շրջանավարտներն են, կերպարները` նույնպես 😍
Մեզ մոտ սովորում և վերապատրաստվում են միայն լավագույնները։

07/08/2026

Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ անդրադարձել ...

📍 PR-ը ոչ թե պատմություն հորինելու, այլ ճշմարտությունն արդյունավետ ներկայացնելու արվեստ է​Սիրելի՛ գործընկերներ, հանրային...
16/07/2026

📍 PR-ը ոչ թե պատմություն հորինելու, այլ ճշմարտությունն արդյունավետ ներկայացնելու արվեստ է

​Սիրելի՛ գործընկերներ, հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետներ,

​Այսօր աշխարհում նշվում է PR-ի (հանրային կապերի) համաշխարհային օրը։ Այս մասնագիտական տոնը հրաշալի առիթ է արժևորելու մեր անցած ճանապարհը և սահմանելու զարգացման նոր հորիզոններ։
​Տեղեկատվական անվերջանալի հեղեղների, արագ փոփոխվող տեխնոլոգիաների և արհեստական բանականության այս դարաշրջանում մեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորվում են առավել քան երբևէ։ Մենք սոսկ տեղեկատվություն փոխանցողներ չենք. մենք արժեքավոր գաղափարներ ձևավորողներ, վստահության կամուրջներ կառուցողներ և հանրային գիտակցություն կերտողներ ենք։
PR-ը ոչ թե պատմություն հորինելու, այլ ճշմարտությունն արդյունավետ, ազնիվ և ազդեցիկ ներկայացնելու արվեստ ու գիտություն է։
Ժամանակակից աշխարհում մեր գլխավոր զենքը պրոֆեսիոնալիզմն է, իսկ ամենամեծ կապիտալը՝ վստահությունը։

​Որպես մասնագիտական համայնք՝ մեր առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ և հստակ հանձնառություն։ Այսօր առաջնային է դառնում մասնագիտական էթիկան և պատասխանատվությունը, քանի որ հանրային տիրույթ ներմուծվող յուրաքանչյուր բառ պետք է լինի առավելագույնս կշռադատված, փաստարկված ու համապատասխանի էթիկական նորմերին։
​Միևնույն ժամանակ, մենք պետք է զարգացնենք մեր ռազմավարական մտածողությունը՝ իրավիճակային կարճաժամկետ լուծումներից անցում կատարելով պետական, հանրային և մասնավոր հատվածների երկարաժամկետ ու նպատակային հաղորդակցության սխեմաներին։ Այս ամենին զուգահեռ, տեխնոլոգիական աննախադեպ առաջընթացի պայմաններում մեր հիմնական հոգսը պետք է լինի մշտական ինքնազարգացումը, որպեսզի կարողանանք անխաթար պահպանել մարդկային հաղորդակցության էմպատիան, խորությունն ու անկեղծությունը։
​Հայկական PR ասոցիացիան և Հայկական PR ակադեմիան տարիներ շարունակ հետևողականորեն աշխատում են Հայաստանում PR մշակույթի կայացման, միջազգային լավագույն փորձի ներդրման և մասնագիտական համայնքի համախմբման ուղղությամբ։
Ես անսահման հպարտ եմ մեր պատրաստված, ստեղծագործ ու պատասխանատու համայնքով, որն ի զորու է արձագանքել ցանկացած մարտահրավերի։
​Շնորհավորելով բոլորիս մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ անսպառ կրեատիվություն, ճգնաժամերը հնարավորությունների վերածելու տոկունություն և, որ ամենակարևորն է, երբեք չկորցնել հաղորդակցության ուժի հանդեպ հավատը։
Թո'ղ ձեր ստեղծած յուրաքանչյուր արշավ ունենա չափելի ազդեցություն, իսկ յուրաքանչյուր ուղերձ՝ հասնի իր նպատակին։

​Շնորհավո՛ր PR-ի համաշխարհային օրը։ 🤝💼

​Աստղիկ Ավետիսյան
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, Հայկական PR ակադեմիայի ղեկավար, մեդիա և հաղորդակցության փորձագետ, բ.գ.թ., դոցենտ

​ #Հաղորդակցություն #ՀանրայինԿապեր

  ակադեմիայում սովորում և վերապատրաստվում են լավագույնները։ Մենք հպարտ ու ուրախ ենք, որ 11 տարի շարունակ մեր թիմը մշտապե...
06/07/2026

ակադեմիայում սովորում և վերապատրաստվում են լավագույնները։ Մենք հպարտ ու ուրախ ենք, որ 11 տարի շարունակ մեր թիմը մշտապես համալրվում է ամենահետաքրքիր, ամենակիրթ ու ամենակրեատիվ մասնագետներով․․․ մի խոսքով՝ մեզ մոտ սովորում են լավագույնները։ Շնորհավորում ենք 💙

📍 Հայկական PR ակադեմիայի ուսանողները՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունումՀայկական Փի Ար ասոցիացիայի Հայկական PR ակադեմիայ...
18/06/2026

📍 Հայկական PR ակադեմիայի ուսանողները՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում

Հայկական Փի Ար ասոցիացիայի Հայկական PR ակադեմիայի ուսանողները հերթական ուսուցողական դաս-հանդիպումն անցկացրեցին Synopsys Armenia ընկերությունում։

Հանդիպման ընթացքում ընկերության հանրային կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանը ներկայացրեց կորպորատիվ մշակույթի առանձնահատկությունները, բրենդի ձևավորման և զարգացման ուղին, կազմակերպության հաղորդակցական ռազմավարության կարևոր բաղադրիչները, ինչպես նաև այն արժեքներն ու սկզբունքները, որոնց շուրջ կառուցվում է ընկերության գործունեությունը։

Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու, թե ինչպես են ձևավորվում կորպորատիվ ուղերձները, ինչ դեր ունի հետևողական և նպատակային հաղորդակցությունը բրենդի հեղինակության ամրապնդման գործում, և ինչպես են կազմակերպության արժեքները վերածվում իրական գործելակերպի։

Նման հանդիպումները կարևոր հնարավորություն են տալիս ապագա PR մասնագետներին՝ տեսական գիտելիքները համադրելու գործնական փորձի հետ, ծանոթանալու ոլորտի առաջատար կազմակերպությունների աշխատանքին և անմիջական շփում ունենալու մասնագետների հետ։

Շնորհակալություն «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը և Գայանե Մարկոսյանին՝ ջերմ ընդունելության, օգտակար ու ոգեշնչող հանդիպման համար։
Armenian PR Association
Synopsys

Address

MASHTOTS Avenue 4-1/1
Yerevan
0015

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37455090965

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian PR Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Armenian PR Academy:

Shortcuts

Share