Teachme

Call Directions Website Contact the school

Teachme «ԹԻՉ ՄԻ» ՍՊԸ

25/09/2026

Թիմում ամեն ինչ լա՞վ է, թե՞ դեռ չենք նկատել խնդիրները։ 👀

TeachMe-ի HR դասընթացի վերջին դասին որպես հրավիրված դասախոս հրավիրել էինք Հովհաննեսին՝ Senior Data Analytics։

Դասի ընթացքում նա ներկայացրեց, թե ինչպես կարող է տվյալների վերլուծությունն օգնել HR մասնագետներին ավելի վաղ բացահայտել թիմում առաջացող խնդիրները, հասկանալ դրանց պատճառներն ու կայացնել ավելի հիմնավորված որոշումներ։

Քննարկվեցին նաև որոշումների վրա ազդող կողմնակալությունները, կրկնվող աշխատանքների ավտոմատացումը և թվերի հետևում մարդկանց ու իրական խնդիրները տեսնելու կարևորությունը։

#ՄարդկայինՌեսուրսներ

25/09/2026

TeachMe-ն շարունակում է իր աջակցությունն ու մասնակցությունը մարզերում իրականացվող կրթական նախաձեռնություններին՝ նպաստելով մասնագիտական համայնքի զարգացմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։

Այս նպատակով այցելել ենք Ղուկասավանի ՏՏ դպրոց, որտեղ մասնակցել ենք դասընթացավարների հետ կազմակերպված մասնագիտական քննարկմանը՝ փորձի փոխանակման և ոլորտի զարգացմանն ուղղված գաղափարների շուրջ։

⏱️ Ինչքա՞ն ժամանակ ես ծախսում մեկ status report-ի վրա։Իսկ եթե ասենք՝ ընդամենը 5 րոպե՞։«IT Project Management & AI Tools»...
25/09/2026

⏱️ Ինչքա՞ն ժամանակ ես ծախսում մեկ status report-ի վրա։
Իսկ եթե ասենք՝ ընդամենը 5 րոպե՞։

«IT Project Management & AI Tools» դասընթացը կառուցված է հենց այն մասնագետների համար, ովքեր ուզում են աշխատել ավելի խելացի, ոչ թե ավելի շատ։

Դասընթացում՝
– կանցնես ամբողջական Agile ուղին՝ Scrum-ից մինչև Kanban, XP, Lean և SAFe,
– կսովորես՝ ինչպես ճիշտ պլանավորել ռեսուրսները, ժամանակը և ռիսկերը,
– կբացես Claude-ի հնարավորությունները՝ որպես աշխատանքային գործընկեր, ոչ թե պարզապես «մեկ ուրիշ գործիք»։

💡 Ամեն ինչի կոնկրետ մեխանիկան, պրոմփթերը և իրական սցենարները քեզ սպասում են դասերի ընթացքում։

🎯 17 դաս, 2 ամիս, մեկ նպատակ՝ դառնալ PM, ում իրականում փնտրում են ընկերությունները։

Շուկայի գիտելիքը հաջողության միայն 50%-ն է։ Իսկ ի՞նչն է որոշում մնացած 50%-ը:   Անշարժ գույքի ոլորտում հաճախորդների հետ ...
24/09/2026

Շուկայի գիտելիքը հաջողության միայն 50%-ն է։ Իսկ ի՞նչն է որոշում մնացած 50%-ը:

Անշարժ գույքի ոլորտում հաճախորդների հետ աշխատելիս տեխնիկական հմտություններից զատ, չափազանց կարևոր են Soft Skills-երը, որոնք օգնում են տարբերվել մրցակիցներից և կառուցել ամուր հարաբերություններ։

💡 Զարգացրե՛ք այս և մի շարք այլ կարևոր հմտություններ մեզ մոտ՝ «Ստեղծել և զարգացնել անշարժ գույքի բիզնես» դասընթացում։
Մեկնարկը՝ սեպտեմբերի 26-ին։

Տեղերը սահմանափակ են։📌

Դասընթացավար՝ Սաթենիկ Մկրտչյան։

📩 Մանրամասների և գրանցման համար գրե՛ք մեզ անձնական նամակ։

#ԱնշարժԳույք #ԲիզնեսԿրթություն

Teach Me ուսումնական կենտրոնը «Գործարար նեթվորքինգ | Մասիս 2026» հանդիպմանըՍեպտեմբերի 19-ին Մասիսում տեղի ունեցած «Գործա...
23/09/2026

Teach Me ուսումնական կենտրոնը «Գործարար նեթվորքինգ | Մասիս 2026» հանդիպմանը

Սեպտեմբերի 19-ին Մասիսում տեղի ունեցած «Գործարար նեթվորքինգ | Մասիս 2026» հանդիպմանը որպես գործընկեր մասնակցեց նաև TeachMe ուսումնական կենտրոնը՝ ի դեմս գործադիր տնօրեն Լիա Բադունցի։ 

Մեզ համար հատկանշական էր լինել այս նախաձեռնության կողքին, քանի որ Teach Me-ի առանցքային նպատակներից է որակյալ կրթության միջոցով նպաստել մեր երիտասարդների մասնագիտական աճին, ինքնազարգացմանն ու մարզի ընդհանուր առաջխաղացմանը։
Միջոցառումը հիանալի հարթակ էր նոր կապերի հաստատման, փորձի փոխանակման և համայնքային ու գործարար միջավայրն ավելի ակտիվ դարձնելու համար։ 

Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնող թիմին՝ նման արդյունավետ ու ջերմ միջավայր ստեղծելու համար։ 

#ԳործարարՆեթվորքինգ #Մասիս2026 #Կրթություն

23/09/2026

Եվս մեկ հաջողված փուլ ու նոր մասնագիտական ձեռքբերումներ TeachMe-ում։ 🎓✨

Ավարտվեցին մեր «HRM + Կադրային գործ» և «Աշխատանքային ՀՀ օրենսգիրք և կադրային գործ» դասընթացները։ Դասընթացների ընթացքում ուսանողները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատանքային օրենսդրության և կադրային գործավարության ոլորտներում։

💡 Ուսանողների հետ իր փորձը կիսեց նաև տվյալների վերլուծաբան Հովհաննես Հովհաննիսյանը՝ ներկայացնելով տվյալների կարևորությունն ու կիրառությունը HR ոլորտում։

🎓 Ավարտական երեկոն լի էր ջերմ էմոցիաներով, շնորհավորանքներով և տպավորիչ պրեզենտացիաներով, որոնց հաջորդեց հավաստագրերի հանձնման գեղեցիկ պահը։

Շնորհավորում ենք մեր բոլոր շրջանավարտներին և մաղթում մասնագիտական նոր ձեռքբերումներ, զարգացում ու մեծ հաջողություններ։ 🚀💫

#ԿադրայինԳործ #ՄասնագիտականԶարգացում #Կրթություն

22/09/2026

Իսկական արդյունքը այն է, երբ սովորածդ սկսում ես կիրառել դեռ ուսուցման ընթացքում։ 🚀

Աննա Հարությունյանը պատմում է, թե ինչպես «HRM + Կադրային գործ» դասընթացը դարձավ իր մասնագիտական ճանապարհի կարևոր սկիզբը։ ✨

📚 Բովանդակալից ու գործնական ծրագիր
💡 Մատչելի և հասկանալի մատուցում
💼 Իրական աշխատանքային առաջարկ՝ դեռ դասընթացի ընթացքում

Եթե ցանկանում ես HR ոլորտում կատարել քո առաջին, բայց վստահ քայլը՝ սկսիր ճիշտ գիտելիքից։ 🎯

📩 Դասընթացի մանրամասների համար գրիր մեզ անձնական նամակով։

#ԿադրայինԳործ #ՄասնագիտականԶարգացում

🇦🇲 Այսօր մեր ամենակարևոր տոներից մեկն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։Թող մեր երկիրը լինի խաղաղ, ամուր ու լո...
21/09/2026

🇦🇲 Այսօր մեր ամենակարևոր տոներից մեկն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։

Թող մեր երկիրը լինի խաղաղ, ամուր ու լուսավոր, իսկ յուրաքանչյուր հայ ընտանիքում՝ սեր, ջերմություն ու բարություն։

Շնորհավոր Անկախության օրը։ ❤️💙🧡

#ԱնկախությանՕր #Սեպտեմբերի21 #Հայաստան #ԱնկախՀայաստան

18/09/2026

Լիլիթը, աշխատելով որպես Business Analyst Amio Bank-ում, TeachMe-ում Հովհաննեսի հետ անցնում էր Data Analytics դասընթաց, երբ նոր մասնագիտական հնարավորություն ստացավ և միացավ բժշկական սարքավորումների ոլորտում գործող Concern-Energomash և Diavant ընկերություններին։

Նոր միջավայրում մարտահրավերը միայն տվյալների վերլուծությունը չէր։ Անհրաժեշտ էր արագ հասկանալ գործող պրոցեսները, ինտեգրվել դրանց և արդյունավետ դարձնել մեծ ծավալի կրկնվող աշխատանքը։

Hovhannes-ի աջակցությամբ Լիլիթը ոչ միայն ավելի արագ անցավ onboarding-ի և ինտեգրման փուլը, այլև սկսեց ավտոմատացնել կրկնվող աշխատանքային հոսքերը՝ նվազեցնելով ձեռքով աշխատանքի ծավալն ու անուշադրությունից առաջացող սխալների ռիսկը։

🎓 Այսօր Լիլիթն ավարտում է դասընթացը՝ իր նոր գիտելիքներով և պատրաստի նախագծով։

Շնորհավորում ենք Լիլիթին այս կարևոր քայլի կապակցությամբ և մաղթում նոր մասնագիտական ձեռքբերումներ։ 💙

Իսկ եթե դուք էլ ցանկանում եք զարգացնել նոր մասնագիտական հմտություններ ու կիրառել դրանք գործնականում՝ TeachMe-ն սպասում է ձեզ։

📩 Մանրամասների համար գրե՛ք մեզ։

18/09/2026

💼 Ինչպե՞ս ճիշտ կիրառել suggest և reach out արտահայտությունները գործարար անգլերենում։

Այս տեսանյութում քննարկում ենք աշխատանքային հաղորդակցման մեջ հաճախ օգտագործվող երկու կարևոր արտահայտություն՝

🔹 Suggest — ինչպե՞ս ճիշտ ձևակերպել առաջարկություն անգլերենով և խուսափել տարածված սխալներից։

🔹 Reach out vs Contact — ո՞րն ընտրել և ի՞նչ տարբերություն կա դրանց կիրառության միջև գործարար միջավայրում։

🎥 Դիտե՛ք տեսանյութը և սովորե՛ք գործարար անգլերենը կիրառել ավելի վստահ և գրագետ։

#ԳործարարԱնգլերեն

Address

Նալբանդյան 5
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Teachme posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Teachme:

Shortcuts

Share

Category