24/01/2025
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արև երեխայի զարգացման
հիմնադրամն աշխատանքի է հրավիրում
✅ ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ
Պահանջվող որակավորումներ և hմտություններ՝
-բարձրագույն կրթություն` մանկավարժի որակավորմամբ
-պատասխանատվության բարձր զգացում
-թիմում աշխատելու պատրաստակամություն և հաղորդակցման գերազանց հմտություններ
- աշխատանքային փորձ
Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրությունը (CV) ուղարկել Արև երեխայի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
☎️093.37.15.75
🤝Մեր թիմը սիրով սպասում է մեր նոր գործընկերոջը՝ հետաքրքիր աշխատանքի և արդյունավետ համագործակցության ակնկալիքով:
10/06/2024
Սիրելի ծնողներ, Արև երեխայի զարգացման հիմնադրամը կազմակերպում է խորագրով ամառային դպրոց, որի նպատակն է հետաքրքիր ու բովանդակալի դարձնել երեխաների ամառային օրերը, որոշ ժամանակով հեռացնել նրանց հեռուստացույցից և համակարգչից, ինչպես նաև աջակցել ձեզ երեխաների ազատ ժամանցը կազմակերպելու հարցում:
Ամառային դպրոցի նպատակն է զարգացնել երեխաների ստեղծագործական կարողությունները, ակտիվացնել ճանաչողական հետաքրքրությունները, մեծացնել ինքնադրսևորման հնարավորությունները, նպաստել հաղորդակցման հնարավորությունների ու հաղորդակցման շրջանակի ընդարձակմանը:
Արևաշող ամառ ծրագիրը հատուկ ձեր փոքրիկների համար կկազմակերպի`
• Զարգացնող աշխատանքներ
• Ստեղծագործական բնույթի աշխատանքներ
• Ուսումնական ունակությունների զարգացման աշխատանքներ
• ֆիզկուլտուրա
Ամառային դպրոցը նախատեսում է
• Խաղերի և վարժությունների օգնությամբ երեխաների խոսքի, հիշողության, մտածողության, ուշադրության և երևակայության զարգացում,
• Խմբային խաղերի և քննարկումների միջոցով հաղորդակցման և հույզերը կառավարելու հմտությունների զարգացում,
• Ստեղծագործական կարողությունների զարգացում՝ ավազով և գունաներկերով նկարչություն, օրիգամի, խմորով և կավով աշխատանք, ծանոթացում երաժշտական գործիքներին, երաժշտության ունկնդրում,
• Պար և բուժական ֆիզկուլտուրա,
• Թերապևտիկ թատրոն,
• Տիկնիկագործություն,
• Կենցաղային հմտությունների զարգացում /պատրաստել աղցան, բուտերբրոդ, պատասխանել հեռախոսազանգերին, տաքացնել կերակուրը և այլն/
• Ուսումնական ունակությունների զարգացման աշխատանքներ /գրաճանաչություն, ընթերցանություն, մաթեմատիկա/
Ամառային դպրոցը կսկսի գործել հուլիսի 1ից։
Սիրով սպասում ենք ձեզ հետևյալ հասցեում՝ Վ Համբարձումյան 4։
Ծրագրերին ծանոթանալու համար կապ հաստատեք մեզ հետ
Գրեք մեր ֆեյսբուքյան էջին 📥 կամ զանգահարեք 093371575 ☎️
22/08/2022
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արև երեխայի զարգացման
հիմնադրամն աշխատանքի է հրավիրում
✅ՀՈԳԵԲԱՆԻ
Պահանջվող որակավորումներ և hմտություններ՝
-բարձրագույն կրթություն` հոգեբանի որակավորմամբ
-պատասխանատվության բարձր զգացում
-թիմում աշխատելու պատրաստակամություն և հաղորդակցման գերազանց հմտություններ
- աշխատանքային փորձ
Հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրությունը (CV) ուղարկել Արև երեխայի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
☎️093.37.15.75
!!! ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 30
🤝Մեր թիմը սիրով սպասում է մեր նոր գործընկերոջը՝ հետաքրքիր աշխատանքի և արդյունավետ համագործակցության ակնկալիքով: