07/11/2023
📣 Այսօր խոսելու ենք ԱՄՆ բուհերում ուսանելիս կրթաթոշակներ և ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորությունների մասին։
🔎 Եթե դուք պլանավորում ենք շարունակել ձեր կրթությունը ԱՄՆ-ում, նախքան հայտադիմում ներկայացնելը ԱՄՆ որևէ համալսարան, չափազանց կարևոր է հասկանալ ԱՄՆ բուհական համակարգի առանձնահատկությունները և մասնավորապես ձեր նախընտրած բուհերում ֆինանսական աջակցության հնարավորությունները։
🔎 Եկե՛ք միասին հասկանանք,
Ֆինանսական օժանդակության ինչպիսի՞ հնարավորություններ են առաջարկում ԱՄՆ բուհերը միջազգային ուսանողներին,
ո՞րն է տարբերությունը ֆինանսական օգնություն և կրթաթոշակ հասկացությունների միջև,
ինչպե՞ս պետք է կատարել համալսարանի ընտրությունը՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար։
💰 Նախ և առաջ պետք է իմանալ, որ բոլոր այն միջազգային դիմորդները, ովքեր պատրաստվում են կրթություն ստանալ ԱՄՆ համալսարաններ, ընդհանուր առմամբ կարող են ստանալ երկու տեսակի կրթաթոշակ՝ արժանիքների վրա հիմնված (Merit-based) և կարիքների վրա հիմնված (Need-based):
〽️ Merit-based կրթաթոշակը տրամադրվում է դիմորդի/ուսանողի ակադեմիական ձեռբերումների, ինչպես օրինակ՝ բարձր GPA, ստանդարտացված թեսթերի (SAT/ACT) գերազանց գնահատականներ, մրցույթների և օլիմպիադաների հաղթանակներ և այլ ակադեմիական նվաճումների համար։ Արժանիքների համար կրթաթոշակներ նաև կարելի է ստանալ արտադպրոցական նվաճումների, ինչպես օրինակ՝ սպորտային, համայնքային, մշակութային, աշխատանքային և այլ ձեռքբերումների համար:
〽️ Merit-based կրթաթոշակների հիմնական աղբյուրը այն համալսարաններ են, որոնք ընդունում են տվյալ դիմորդին՝ հաշվի առնելով վերջինիս ակադեմիական գերազանցությունը։ Նման կրթաթոշակներ շնորհելու համար համալսարանների կրթաթոշակային հանձնաժողովները սովորաբար քննում են ուսանողների գնահատականները, ստանդարտացված թեստերի արդյունքները, արտադպրոցական միջոցառումներին մասնակցությունը:
👩🎓Դիմորդները կարող են merit-based կրթաթոշակներ ստանալ նաև տարբեր մասնավոր ֆորնդերից և բիզնեսներից, ոչ առևտրային կազմակերպություններից, և անհատներից:
💰 Need-Based կրթաթոշակները շնորհվում են այն դիմորդներին, ովքեր ֆինանսապես ավելի խոցելի խմբերում են: Կարիքի վրա հիմնված կրթաթոշակը հիմնականում տրվում է դրամաշնորհների տեսքով։ Յուրաքանչյուր դիմորդի նպատակն է առավելագույնի հասցնել այսպիսի օգնությունը՝ նախքան ֆինանսավորման այլ աղբյուրներ փնտրելը:
💰 Միջազգային դիմորդները ԱՄՆ բուհեր ֆինանսական օգնության (Financial Aid) համար դիմել չեն կարող և FAFSA (Federal Aid Financial Statement Application)-ի դիմում չեն լրացնում, քանզի այս ծրագիրը պետական է, որի շահառուներն են ԱՄՆ քաղաքացիները և ԱՄՆ-ում մշտական բնակության կարգավիճակ ունեղոցներ դիմորդները։
ԱՄՆ որոշ բուհեր միջազգային դիմորդներից պահանջում են լրացնել CSS Profile դիմումը՝ դիմորդների ֆինանսական կարգավիճակի մասին տեղեկություններ հավաքագրելու և հնարավոր ոչ-պետական կրթաթոշակներ շնորհելու համար։
👉 Դիմե՛ք մեր խորհրդատուներին ԱՄՆ բուհեր հայտադիմումներ ներկայացնելու և ձեր անհատական կարիքներին վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ ճիշտ պատասխաններ ստանալու համար։ Գրանցվե՜ք խորհրդատվությանը:
👉 Դիմե՛ք մեր խորհրդատուներին
https://educompass.am/questionnaire