KY Academy

Call Directions Website Contact the school

KY Academy Երբեք շուտ չէ սկսել
📚 Բիզնես | Մարքեթինգ | Իրավունք | Փափուկ հմտություններ
📞 098 60 08 34
📍Մաշտոց 5 Երբեք շուտ չէ

Ինչպե՞ս հասկանալ մարդկանց․ բիզնեսի հաջողության գաղտնիքը 🌿Այս թեմայով ուսանողները հետաքրքիր ու ինտերակտիվ սեմինար-քննարկո...
15/08/2026

Ինչպե՞ս հասկանալ մարդկանց․ բիզնեսի հաջողության գաղտնիքը 🌿

Այս թեմայով ուսանողները հետաքրքիր ու ինտերակտիվ սեմինար-քննարկում ունեցան Անի Ավետիսյանի հետ Ani Avetisyan

Քննարկման ընթացքում ուսանողները ավելի լավ պատկերացրին մարդկանց ճանաչելու և հասկանալու հմտության կարևորությունը բիզնես կառուցելիս🤝

Խոսեցինք նաև գործարարության մեջ բարոյական արժեքների կարևորության մասին՝ հասկանալով, որ իրական արժեք ստեղծող և հաջողակ բիզնեսը կառուցվում է մարդկանց հանդեպ հարգանքի, ազնվության, պատասխանատվության և մարդկային բարձր արժեքների վրա❤️

Որովհետև երկարաժամկետ հաջողության հիմքում ոչ միայն լավ բիզնես գաղափարն է, այլև այն արժեքները, որոնցով այդ գաղափարը կյանքի է կոչվում🚀

Շնորհակալ ենք Անի Ավետիսյանին՝ այս կարևոր թեմայի շուրջ այսքան բովանդակալից և հետաքրքիր ձևաչափով քննարկում անցկացնելու համար։ 🌿

Երբեք շուտ չէ

Ինչպե՞ս են ծնվում հաջողակ բիզնեսները։ 🚀Այս հարցի շուրջ մեր ուսանողների հետ զրուցեց Աննա Գրիգորյանը՝ AG PARTNER LLC | Bus...
13/08/2026

Ինչպե՞ս են ծնվում հաջողակ բիզնեսները։ 🚀

Այս հարցի շուրջ մեր ուսանողների հետ զրուցեց Աննա Գրիգորյանը՝ AG PARTNER LLC | Business | Marketing և 𝗗𝗼𝗻𝘂𝘁𝘀 | 𝗖𝗼𝗳𝗳𝗲𝗲 | 𝐋𝐢𝐟𝐞 𝐢𝐬 𝟐𝐒𝐰𝐞𝐞𝐭🍩 ընկերությունների հիմնադիրը, ինչպես նաև Apache և Daroink ընկերությունների մարքեթինգի ղեկավարը։
Anna Grigoryan| Marketing | Business Development

Հանդիպումը հագեցած էր արժեքավոր գործնական խորհուրդներով և բիզնեսի իրական պատմություններով։ 💡

Ուսանողները բացահայտեցին բրենդավորման և մարքեթինգի կարևոր դերը բիզնեսի զարգացման ու առաջխաղացման գործում, իսկ հանդիպման վերջում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստացան անմիջապես ոլորտի փորձառու մասնագետից։ 🎯

Շնորհակալ ենք Աննային՝ իր փորձը կիսելու և մեր ուսանողների հետ հետաքրքիր ու բովանդակալից հանդիպում անցկացնելու համար։ 🤍

11/08/2026

🚀 ԵՐԲԵՔ ՇՈՒՏ ՉԷ ՍԿՍԵԼ ՄՏԱԾԵԼ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՐԱՐ

Մեկնարկում է KY Academy-ի «ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ՝ 0-ԻՑ» գործնական դասընթացը։

Ծրագրի ընթացքում երեխաները սեփական փորձով կսովորեն՝

💡 ձևավորել և զարգացնել բիզնես գաղափար,
📊 ուսումնասիրել շուկան ու ճանաչել հաճախորդին,
💰 կառավարել ֆինանսներն ու հաշվարկել ծախսերը,
📣 ստեղծել մարքեթինգային և վաճառքի ռազմավարություն,
🤖 ուսումնասիրել AI գործիքները և կիրառել դրանք բիզնես գաղափարների մշակման, բովանդակության ստեղծման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման համար,
🤝 աշխատել թիմով և վստահ ներկայացնել սեփական նախագիծը։

Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից կունենա իր մշակած բիզնես նախագիծը և այն կներկայացնի պրոֆեսիոնալ ժյուրիի առջև։

Տեղերը սահմանափակ են։

📩 Մանրամասների և գրանցման համար գրեք մեզ անձնական նամակով կամ մեկնաբանություններում թողեք «+»։

KY Academy — երբեք շուտ չէ կառուցել սեփական ապագան։ 💛🖤

10/08/2026

🎓 Ամեն հավաստագրի հետևում կա ահռելի աշխատանք, որը մեր ուսանողներից յուրաքանչյուրն արել է՝ անկախ տարիքից։

🏆 Հաղթող է նա, ով երբեք չի դադարում փորձելուց։

Եվ այսօր մեր յուրաքանչյուր ուսանող հաղթող է, որովհետև յուրաքանչյուրն արձանագրել է իր չկրկնվող հաղթանակը՝ շարունակելով խիզախել, փորձել ու ստեղծել սեփականը։ ✨

Երբեք շուտ չէ... 🚀

Faster First Aid կազմակերպության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանի հետ անցկացրինք Առաջին բուժօգնության դասընթաց, որի ընթացք...
09/08/2026

Faster First Aid կազմակերպության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանի հետ անցկացրինք Առաջին բուժօգնության դասընթաց, որի ընթացքում KY-ցիները սովորեցին՝ ինչպես ճիշտ վարվել և ինչ քայլեր ձեռնարկել արտակարգ իրավիճակներում 🏥🙂‍↕️

Դասընթացն անցկացվեց բազմաթիվ գործնական փորձարկումների և իրավիճակների մոդելավորման միջոցով, որպեսզի ուսանողները ոչ միայն ստանան գիտելիք, այլև կարողանան կիրառել այն իրական իրավիճակներում

📌 Նկարներում երևացող կարմիր գույնը առաջին բուժօգնության պրակտիկայի ընթացքում ներկի միջոցով ստացած արյան իմիտացիա է։

🙌🏼KY Academy-ում մենք կարևորում ենք ոչ միայն մասնագիտական, այլև կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների զարգացումը😉

🎉Կայացավ KY Academy-ի «Բիզնեսը 0-ից» դասընթացի խմբերից մեկի ավարտական միջոցառումը☺️📌Միջոցառման ընթացքում ուսանողները ներ...
07/08/2026

🎉Կայացավ KY Academy-ի «Բիզնեսը 0-ից» դասընթացի խմբերից մեկի ավարտական միջոցառումը☺️

📌Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց բիզնես նախագծերը ժյուրիի անդամներին, ստացան մասնագիտական հետադարձ կապ📊🙌🏻

🔥Ուսանողներից շատերը ստացան հնարավորություն համագործակցելու խոշոր ընկերությունների հետ և նոր հնարավորություններ զարգացնելու իրենց բիզնես նախագծերը🫱🏻‍🫲🏼

Այս իրադարձությունը նոր սկիզբ է ուսանողների համար դեպի նոր ու ավելի մեծ քայլեր անելու🤩

🪅Այս օրվա մասին դեռ շատ ասելիք կա։
Հետևեք, որ բաց չթողնեք😍

⚡Իսկ եթե ցանկանում եք մասնակցել մեր դասընթացներին, շտապեք գրանցվել❕

⚡️KY Academy-ում ամփոփեցինք Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ համատեղ կազմակերպած դասընթացը🫱🏽‍🫲🏼☺️✨Ուսանողնե...
06/08/2026

⚡️KY Academy-ում ամփոփեցինք Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ համատեղ կազմակերպած դասընթացը🫱🏽‍🫲🏼☺️

✨Ուսանողները ստացան սերտեֆիկատներ, նվերներ և ամենակարևորը խորացրին իրենց գիտելիքները ֆինանսական գրագիտության և ֆինանսական աշխաարհի մասին🏦

Միացեք մեզ, նոր հնարավորությունները առավելագույնս օգտագործելու համար🤩

28/07/2026

🚀 Իսկ եթե այս ամառ ձեր երեխան ոչ թե պարզապես օգտագործի AI, այլ սովորի ստեղծել դրանով։

Այսօր AI-ն կարող է պատասխանել հարցերի, գրել տեքստեր և ստեղծել պատկերներ։ Բայց ամենակարևոր հմտությունը գործիքները ճանաչելը չէ, այլ հասկանալը՝ ինչպես դրանց միջոցով ստեղծել արժեք։

Հենց այդ նպատակով KY Academy-ում ստեղծել ենք «Իմ առաջին AI բիզնեսը» 10-օրյա ինտենսիվ դասընթացը։

Այս ընթացքում երեխաները կսովորեն աշխատել ChatGPT, Gemini, NotebookLM և Gamma գործիքներով, կսովորեն գրել ճիշտ prompt-եր, կմշակեն սեփական բիզնես գաղափարը, կստեղծեն բրենդ, մարքեթինգային առաջարկ և վերջում ծնողների առջև կներկայացնեն իրենց առաջին AI բիզնես նախագիծը։

Սա պարզապես AI-ի դասընթաց չէ։

Սա հնարավորություն է, որ երեխան սովորի մտածել, ստեղծել և իր գաղափարները կյանքի կոչել ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ։

📅 Գրանցումները բաց են։
📩 Տեղերը սահմանափակ են։
❗️ Մանրամասների համար + մեկնաբանություններում։

Address

Մաշտոց 5
Yerevan

Telephone

+37455500533

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when KY Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to KY Academy:

Shortcuts

Share