Կտուրի Տակ Կրթական Ծրագրեր

Կտուրի Տակ Կրթական Ծրագրեր

Share

Կրթական ծրագրեր

02/04/2026

"3 հայացք աուտիզմին"
Սեմինար միաժամանակ 3 մասնագետի մասնակցությամբ' հոգեբույժ Նարինե Իսրայելյան, հոգեբան եւ նյարդահոգեբան Լիլիթ Մանուկյան, կլինիկական սննդաբանի Էլլա Լազարյանի։
Աուտիզմը շատ տարբեր դժվարությունների մասին է' մարմինն ու հոգեկանը այս դեպքում էլ անբաժան են։ Այդ մասին ասելիք եւ այստեղ անելիք ունեն շատ մասնագետներ։

30/03/2026

Շատ օգտակար հանդիպում կլոր սեղանի շուրջ աուտիզմին վերաբերվող հարցերի մասին։
Շնորհակալություն Armen Soghoyan -ին կազմակերպման համար։ Սա հրաշալի հնարավորություն էր քննարկել աուտիզմը տարբեր կողմերից, դուրս բերել խնդիրներ, լսել իրար եւ եւս մեկ անգամ համոզվել, որ սա իրական համագործակցության ոլորտ է, չկա մեկ լուծում եւ չկա մեկ հրաշալի մեթոդ։

07/03/2026

✔️ Աուտիզմի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝
«ԵՐԵՔ ՀԱՅԱՑՔ ԱՈՒՏԻԶՄԻՆ»

Դասընթացին մասնկացելով բազմակողմանի պատկերացում կունենաք տարբեր առավել արդյունավետ մոտեցումների վերաբերյալ աուտիստիկ սպեկտրի խանգարման հարցում
Դասընթացը եզակի է նրանով, որ այն վարելու են միաժամանակ երեք մասնագետ՝ հոգեբույժ, հոգեբան և կլինիկական սննդաբան, որպեսզի միանգամից հնարավոր լինի տեսնել խնդրի երեք ասպեկտները և մասնակիցները հնարավորություն ունենան հարցեր տալու մասնագետներին։

Ծրագրում՝

Օր 1․

1․ Աուտիզմ․ վաղ ախտանշաններ՝
Մանկական հյոգեբույժի հայացք
Հոգեբանի, նյարդահոգեբանի հայացք
Կլինիկական սննդաբանի հայացք
Օր2․

2․ Մտահոգիչ վարքերի բազմաշերտ պատճառները՝
• Վարքերի հիմքում ընկած հոգեբանական, նյարդահոգեբանական պատճառները
• Վարքերի հիմքում ընկած սննդաբանական պատճառները՝ Սնունդը որպես վարքի պատճառ
• Մոտեցում դեղորայքային բուժմանը

💵 Դասընթացի արժեքը՝
Ծնողների և ուսանողների համար՝ 15․000 դրամ, վաղ գրանցման դեպքում՝ մինչև մարտի 16-ը նեռարյալ 10․000 դրամ
Մասնագետների համար՝ 24․000 դրամ, վաղ գրանցման դեպքում՝ մինչև մարտի 16-ը ներառյալ՝ 18․000 դրամ

🕖 Ապրիլի 1, 2-ին ժամը 17:30-19:30
📍Նալբանդյան 47

Դասընթացավարների մասին՝
♦️ Նարինե Իսրայելյան՝ հոգեբույժ, մանկական հոգեբույժ, ԱԱԻ հոգեբուժության ամբիոնի դասախոս, Ռեքավերի Քոլեջի դասախոս
♦️ Լիլիթ Մանուկյան՝ Յունգյան վերլուծական հոգեբանական ուղղվածության հոգեբան, ընտանեկան հոգեբան, մանկական նյարդահոգեբան, վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր անդամ։
♦️ Լազարյան Էլլա Մանկական կլինիկական սննդաբան

Գրանցման համար կարող եք զանգահարել 033-582-224 հեռախոզահամարով կամ լրացնել հետևյալ հայտադիմումը`
https://forms.gle/t5fY9AW1qqDKbgeB8

13/02/2026

«ՅՈՒՆԳՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ» 🧠✨
📅 Մարտի 19 - 20
⏰ Ժամը 18։00-20։00

Մասնակցությունը դասընթացին կօգնի՝
1️⃣ Պատկերացում կազմել վերլուծական հոգեբանության մոտեցումներին անձի կառուցվածքի և զարգացման վերաբերյալ
2️⃣ Ծանոթանալ յունգյան հիմնարար գաղափարներին և դրանց դրսևորումներին ամենօրյա կյանքում 🌿
3️⃣ Պատկերացնել վերլուծական ուղղության շրջանակներում տարվող թերապևտիկ աշխատանքի բնույթը 💬

📌 Օր 1․

🔹 Անձի կառուցվածքը՝ ըստ Կ․Գ․ Յունգի
▫️ Էգո
▫️ Անհատական անգիտակցական
▫️ Կոլեկտիվ անգիտակցական և կոմպլեքսներ

🔹 Պրոյեկցիան անձնային և թերապևտիկ հարաբերություններում
🔹 Խորհրդանիշը, պատկերը և իմաստավորման գործընթացը՝ որպես անձի ձևավորման գործոններ 🎭

📌 Օր 2․

🔹 Ինդիվիդուացիան՝ որպես վերլուծական հոգեբանության առանցքային գաղափար
🔹 Ինքնության արխետիպի բազմաշերտ դիտարկում՝ որպես սկզբունք և բովանդակություն միաժամանակ
🔹 Երազները՝ որպես «արքայական ճանապարհ» դեպի անգիտակցական 🌙✨

👩‍🏫 Դասընթացի հեղինակ և վարող՝
Յունգյան վերլուծական հոգեբանական ուղղվածության հոգեբան, ընտանեկան հոգեբան, մանկական նյարդահոգեբան, վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր անդամ։

💰 Դասընթացի արժեքը՝ 25․000 դրամ
🎁 Վաղ գրանցման դեպքում՝ մինչև մարտի 3-ը ներառյալ՝ 18․000 դրամ
🎓 Բակալավրիատի ուսանողների համար՝ 70% զեղչ
🎓 Մագիստրատուրայի ուսանողների համար՝ 50% զեղչ

📜 Տրվում է մասնակցության հավաստագիր

Սիրով սպասում ենք ձեզ ✨

Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով`

https://forms.gle/TbdmQQYiS14fw7KZ6

Photos from Կտուրի Տակ Կրթական Ծրագրեր's post 15/09/2025

🔸️ Աուտիզմի ժամանակ զարգացման կանգերի մասին էր սեպտեմբերի 13-ին կայացած սեմինարը

🔸️ Թեման առանձնահուկ էր` համակողմանի քննարկված բժշկական, հոգեբանական և նյարդահոգեբանական տեսանկյուններից։

🔸️ Մասնակիցներին ներկայացվեցին աուտիզմով երեխաների զարգացման կանգերի հավանական պատճառները, կլինիկական հնարավոր դրսևորումները, իսկ հարց ու պատասխանի միջոցով թեման առավել մանրամասն քննարկվեց ու ամրապնդվեց։
Lilit Manukyan
@Инесса Хачатрян

07/09/2025

Առաջիկայում «Աուտիզմով երեխաների զարգացման կանգերի հոգեբանական, նեյրոհոգեբանական և բժշկական պատճառները» թեմայով սեմինար ունենք։

Պատկերացրեք՝ Դուք նույն վայրում, նույն թեմայի շուրջ լսում եք երկու տարբեր, բայց միմյանց լրացնող մասնագետների՝ բժշկի և հոգեբանի։

«Կտուրի տակ»-ը ստեղծում է այս եզակի հնարավորությունը։ Մեր նոր համագործակցության շրջանակում մեկնարկում ենք սեմինարների շարք, որից առաջինի ընթացքում կխոսենք աուտիզմի դեպքում զարգացման կանգերի և հետընթացների հնարավոր հոգեբանական, նյարդահոգեբանական, բժշկական պատճառների մասին։

✅ Սեպտեմբերի 13 | Ժամը՝ 15։00
✅ Վարողներ՝ բժիշկ-գաստրոէնտերոլոգ Ինեսսա Խաչատրյան և հոգեբան, նյարդահոգեբան Լիլիթ Մանուկյան
✅ Ֆորմատ՝ հիբրիդ (առցանց և առկա)

Մասնակցելու համար գրե՛ք մեզ կամ զանգահարեք 095561731 համարին

#նյարդահոգեբանություն #3քայլ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Մամիկոնյանց15/34
Yerevan