🎓 ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն։
Հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնը դիմորդներին առաջարկում է կրթություն երկու կարևոր և արդիական մասնագիտական ուղղություններով։
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
🔹 «Կառավարման հոգեբանություն»
🔹 «Գործնական հոգեբանություն»
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
🔹 «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն»
🔹 «Հանրային քաղաքականություն»
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասավանդում են ոլորտի առաջատար գիտնականներ և փորձառու մասնագետներ՝ համադրելով հիմնարար ակադեմիական գիտելիքները, ժամանակակից մոտեցումները և մասնագիտական փորձը։
Կրթական գործընթացը նպաստում է ուսանողների վերլուծական մտածողության, որոշումների կայացման կարողությունների և կիրառական հմտությունների զարգացմանը՝ պատրաստելով բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և լայն աշխարհայացքով մասնագետներ։
📅 Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 27-ը, ժամը 13:00։
📍 Հասցե՝ Երևան, Կիևյան 8/1, ՀՀ պետական կառավարման ակադեմիա։
📞 Հեռախոս՝ (010) 22-97-37։
Ընտրե՛ք կրթություն, որը բացում է մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ։
Ձեր մասնագիտական հաջորդ կարևոր քայլը սկսվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
ՀՀ պետական կառավարման ակադեմիա/Public Administration Academy of RA
ԵՂԵ՛Ք ՎԱՂՎԱ ԱՌԱՋՆՈՐԴԸ, ՄԻԱՑԵ՛Ք ՄԵՐ ՀԶՈՐ ԹԻՄԻՆ։
ՀԱՄԱՐՁԱԿՆԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ, ՁԳՏՈՒՄ ԵՎ ՀԱՍՆՈՒՄ:
The Public Administration Academy of the RA is the legal successor of RA School of Management which was established in accordance with the government decree N 240 dated May 24, 1994 with the technical support of European Union TACIS program.
📚ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա «իրավագիտություն» կրթական ծրագրով մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելություն:
Եթե ցանկանում եք ստանալ ժամանակակից, մրցունակ և գործնական գիտելիքներ իրավագիտության ոլորտում, զարգացնել մասնագիտական հմտությունները և ընդլայնել կարիերայի հնարավորությունները, ապա մագիստրոսական կրթությունը լավագույն ներդրումն է Ձեր ապագայի համար, առավել ևս, որ ուսուցումն իրականացվում է իրավական հանրույթում մեծ ճանաչում ունեցող գիտնականների և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ՝ համադրելով տեսական գիտելիքներն ու իրավակիրառ պրակտիկան։
📚 Ուսումնական ծրագրում ներառվել է նաև նոր՝ «Վեճերի լուծման այլընտրանքային եղանակները» առարկան, որը ներկայումս դասավանդվում է միայն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնում։
📅 Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի օգոստոսի 27-ը, ժամը 13:00-ն ներառյալ:
📍 Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ պետական կառավարման ակադեմիա` Երևան, Կիևյան 8/1 հասցեով կամ զանգահարել 010-22-97-37 հեռախոսահամարով
Քո մասնագիտական հաջողության հաջորդ քայլը սկսվում է այստեղ։ ⚖️🎓
29/07/2026
ՀՀ պետական կառավարման ակադեմիան «Էրազմուս+» ծրագրի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» MONTESQ նախագծի կոնսորցիումի անդամ է
MONTESQ («Interdisciplinary Master’s Program on Governance, Integrity and Anti-Corruption in Armenia and Mongolia») նախագիծը հաղթահարել է մրցութային ընտրության բոլոր փուլերը և ներկայացվել ֆինանսավորման՝ ստանալով 92 միավոր:
Նախագծի նպատակն է կառավարման, բարեվարքության և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում զարգացնել Հայաստանի և Մոնղոլիայի մարդկային, ինստիտուցիոնալ և կրթական կարողությունները՝ ստեղծելով ժամանակակից, միջառարկայական մագիստրոսական կրթական ծրագիր, ինչպես նաև մասնագիտական միկրոորակավորումների համակարգ։
Նախագծի համակարգողը Երևանի պետական համալսարանն է:
Մանրամասները՝
https://www.ysu.am/news/99522
ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն։
«Կառավարում» մասնագիտության գծով ընդունելությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերով՝
🔹 «Հանրային կառավարում»
🔹 «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում»
🔹 «Հանրային ֆինանսների կառավարում»
🔹 «Գործարար վարչարարություն (կառավարում)»
Եթե ցանկանում եք ձեռք բերել ժամանակակից, մրցունակ ու գործնական գիտելիքներ, զարգացնել մասնագիտական կարողությունները և ընդլայնել կարիերայի հնարավորությունները, ապա մագիստրոսական կրթությունը լավագույն ներդրումն է Ձեր ապագայի համար։
Ակադեմիայում ուսուցումն իրականացնում են հանրապետության առաջատար գիտնականները և ոլորտի փորձառու մասնագետները՝ համադրելով հիմնարար տեսական գիտելիքներն ու գործնական փորձը։
📅 Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 27-ը, ժամը 13:00։
📍 Հասցե՝ Երևան, Կիևյան 8/1, ՀՀ պետական կառավարման ակադեմիա
📞 Հեռախոս՝ (010) 22-97-37
Քո մասնագիտական հաջողության հաջորդ քայլը սկսվում է այստեղ։
28/07/2026
Միջազգային լոգիստիկայի ամառային դպրոց. թվային երկվորյակներից մինչև իրական որոշումներ
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանող Տիգրան Հովսեփյանը հուլիսի 14-21-ը մասնակցել է Մարիբորի համալսարանի լոգիստիկայի ֆակուլտետի կազմակերպած 13-րդ միջազգային լոգիստիկայի ամառային դպրոցին: Այն տեղի է ունեցել Սլովենիայի Ցելյե քաղաքում:
Մանրամասները՝ ➡️ https://paara.am/mijazgayin-logistikayi-amarayin/
22/07/2026
Էրազմուս+ շարժունության ծրագիրը՝ գիտելիքների, փորձի և մասնագիտական արժեքավոր կապեր ձևավորելու հնարավորություն
Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագիրը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի առաջին կուրսի ասպիրանտ Մարիամ Պետրոսյանին հնարավորություն է ընձեռել եռամսյա հետազոտական աշխատանք կատարելու Իսպանիայի Սևիլիայի համալսարանում։ Շարժունության ծրագրի շնորհիվ ՀՀ ՊԿԱ ասպիրանտը մասնագիտական գիտելիքները խորացնելու, գիտահետազոտական համագործակցությունն ընդլայնելու և միջազգային մասնագիտական արժեքավոր կապեր ձևավորելու հնարավորություն է ունեցել:
Մանրամասները՝ ➡️ https://paara.am/erazmus-plus-sharzhunutyan/
22/07/2026
ՀՀ պետական կառավարման ակադեմիան
առաջարկում է վերապատրաստման նոր ծրագիր՝ նախատեսված կառավարման համակարգի ղեկավարների և մասնագետների համար
«Պետական կառավարման համակարգում մասնագիտական ռուսերեն հաղորդակցման կարողությունների զարգացում» (մասնակցության նախապայմանը՝ ռուսերենի իմացության միջինից բարձր մակարդակ) – 40 ակադեմիական ժամ, արժեքը՝ 180 հազար դրամ
Ծրագիրը մշակված է ժամանակակից կառավարման և մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան և երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:
Վերապատրաստման դասընթացը կմեկնարկի օգոստոսի 17-ից և կանցկացվի ըստ դասացուցակի՝ շաբաթական 2-3 անգամ, ժամը 18:30-21:20:
Ծրագրի ավարտին մասնակցության շեմը հաղթահարած մասնակիցները կստանան վկայական:
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 15-ը դիմել [email protected] հասցեով կամ գրանցվել https://forms.gle/dVXBPFFcZtdz6919A հղումով, կամ զանգահարել 010 27 75 15 հեռախոսահամարով:
____________
Академия государственного управления РА предлагает новуюпрограмму повышения квалификации, предназначенную для руководителей и специалистов системы управления:
«Развитиенавыков профессионального общения на русском языке в системегосударственного управления»
Требование к кандидатам: уровень владения русским языком —выше среднего. Продолжительность: 40 академических часов. Стоимость: 180 тысяч драмов.
О программе: программа разработана в соответствии ссовременными требованиями менеджмента и профессионального развития, а также одобрена Министерством образования, науки, культуры и спорта Республики Армения.
Дата старта: с 17 августа.
Расписание: 2–3 раза в неделю, с 18:30 до 21:20.
Результат: участники, успешно прошедшие курс и преодолевшие минимальный порог, получат сертификаты.
Желающие принять участие в программе могут до 15 августа: Отправить заявку на электронную почту: [email protected] Зарегистрироваться по ссылке: https://forms.gle/dVXBPFFcZtdz6919A или позвонить по телефону: 010 27 75 15.
20/07/2026
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության
վարչությունն առաջարկում է վերապատրաստման նոր ծրագիր՝ նախատեսված կառավարման համակարգի ղեկավարների և մասնագետների համար
«Պաշտոնական գրագրություն՝ արդյունավետ կառավարում» - 16 ակադեմիական ժամ, արժեքը՝ 80 հազար դրամ
Ծրագիրը մշակված է ժամանակակից կառավարման և մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան և երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:
Վերապատրաստման դասընթացը կմեկնարկի օգոստոսի 17-ից և կանցկացվի ըստ դասացուցակի՝ շաբաթական 2-3 անգամ, ժամը 18:30-21:20:
Ծրագրի ավարտին մասնակցության շեմը հաղթահարած մասնակիցները կստանան վկայական:
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 15-ը դիմել [email protected]հասցեով կամ գրանցվել https://forms.gle/AKdVrvzsKuHMSZBM8 հղումով, կամ զանգահարել 010 27 75 15 հեռախոսահամարով:
20/07/2026
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչությունն առաջարկում է վերապատրաստման նոր ծրագիր՝ նախատեսված կառավարման համակարգի ղեկավարների և մասնագետների համար
«Կոնֆլիկտների կառավարում և փոխհարաբերությունների մոդելավորում» - 40 ակադեմիական ժամ, արժեքը՝ 180 հազար դրամ
Ծրագիրը մշակված է ժամանակակից կառավարման և մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան և երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:
Վերապատրաստման դասընթացը կմեկնարկի օգոստոսի 17-ից և կանցկացվի ըստ դասացուցակի՝ շաբաթական 2-3 անգամ, ժամը 18:30-21:20:
Ծրագրի ավարտին մասնակցության շեմը հաղթահարած մասնակիցները կստանան վկայական:
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 15-ը դիմել [email protected] հասցեով կամ գրանցվել https://forms.gle/BSY4QY88vfhht82i7 հղումով, կամ զանգահարել 010 27 75 15 հեռախոսահամարով:
18/07/2026
📢 ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է լրացուցիչ կրթական ծրագրերի նոր խմբերի մեկնարկ։
2026 թվականի օգոստոսի 17-ից մեկնարկում են հետևյալ լրացուցիչ կրթական ծրագրերը՝
🔹 «Ստեղծարար մտածողություն»
🔹 «Թիմային աշխատանք»
Ժամանակակից մասնագիտական միջավայրը պահանջում է նորարարական մտածողություն, արդյունավետ համագործակցություն և արագ փոփոխվող պայմաններում արժեք ստեղծելու կարողություն։ Այս պահանջներին համահունչ՝ ծրագրերը համատեղում են գիտականորեն հիմնավորված մոտեցումները, ինտերակտիվ ուսուցման մեթոդները և կիրառական ուսուցումը՝ նպաստելով մասնակիցների մասնագիտական և անձնային կարողությունների զարգացմանը։
📅 Մեկնարկ՝ օգոստոսի 17
Գրանցման համար կարող եք՝
🔹 լրացնել հայտը՝ https://forms.gle/q2YAxPrnyX68Ama9A,
🔹 կապ հաստատել մեզ հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով,
🔹 կամ զանգահարել (010)277515 հեռախոսահամարով։
Ներդրե՛ք ձեր մասնագիտական աճի մեջ՝ ընտրելով որակյալ և ժամանակակից կրթություն
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Telephone
Website
Address
Kievyan Str. 8/1, RA
Yerevan
YEREVAN0028
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |