Տիգրան Սիմոնյան/Tigran Simonyan

Տիգրան Սիմոնյան/Tigran Simonyan

Share

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ԺՊ, մ․գ․թ․, դոցենտ

29/05/2025

Որպես Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվիրակության ղեկավար մասնակցել եմ Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության, Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Պրիկամյեի օլիմպիական ակադեմիայի և Չայկովսկու անվան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ակադեմիայի կողմից կազմակերպված ուսանողների և երիտասարդ գիտնականների XIV միջազգային գիտական համաժողովին։

16/05/2025

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ։

Արդյունավետ օգտագործե՛ք ուսանողական տարիներին նոր և մնայուն գիտելիքների ձեռք բերման ձեր հնարավորությունը, կուտակե՛ք մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ձեր հետագա աշխատանքային ուղին ձևավորելու համար։ Հավատացե՛ք, գիտելիքն այն մնայուն հարստությունն է, որի օգնությամբ կարող եք հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։

Վստահ և անվարան քայլե՛ք ձեր ընտրած ճանապարհով, իսկ մեր բուհի փորձառու պրոֆեսորադասախոսական անձնակազմը և հմուտ աշխատակիցները կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած դժվարություն։

Սիրելի՛ ուսանողներ, գիտելիքներով հարուստ երիտասարդությունն է մեր երկրի շարժիչ ուժը, ու հենց ձեր շնորհիվ է իր հզոր ապագան կերտելու Հայաստանի Հանրապետությունը։

Կրկին շնորհավորում եմ և մաղթում՝ երազանքների իրականացում։

15/04/2025

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի հետ այսօր ստորագրած պայմանագրով փաստացի տրվում է ավտոմոբիլային սպորտի մասնագետների պատրաստման նպատակով մեր բուհում լրացուցիչ կրթական ծրագրի իրականացման մեկնարկը։
Հուսով եմ՝ արդյունքները երկար սպասել չեն տա։

07/04/2025

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Մայրության և գեղեցկության տոն։
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մայրեր։ Թող սերն ու ջերմությունը ձեր կյանքի մշտական ուղեկիցները լինեն։

😇Շնորհավոր ապրիլի 7–ը՝ Մայրության և գեղեցկության տոնը 🌸

08/03/2025

Սիրելի՛ տիկնայք, մայրեր, քույրեր, տատիկներ և դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8–ի՝ Կանանց միջազգային օրվա, կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն, սեր և խաղաղություն ձեր ընտանիքներին։
Թող իրականան ձեր բոլոր երազանեքներն ու ցանկությունները և թող հաջողությունն ու բարեկեցությունը մշտապես ձեր ուղեկիցները լինեն։ Վստահ եմ, որպես հայ կին և ազգային ավանդույթների կրող, շարունակելու եք լինել ձեր ընտանիքների խաղաղության պահապանները:
Առանձնահատուկ սիրով շնորհավորում եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով նրանց առողջություն, երջանկություն սեր և բարեկեցություն:

26/02/2025

Սոչիում կայացած «Սպորտային իրադարձություններ. սոցիալական էֆեկտների գեներացումը» թեմայով միջազգային կոնֆերանսում ելույթ եմ ունեցել «Սպորտի և զբոսաշրջության նորարարական զարգացման հեռանկարները Հայաստանում» զեկույցով և ներկայացրել եմ Հայաստանում սպորտային զբոսաշրջության ոլորտում կիրառվող նորարարական ծրագրերն ու հեռանկարային զարգացման ուղղությունները։

Կոնֆերանսին մասնակցել եմ Ռուսաստանի միջազգային Օլիմպիական համալսարանի ռեկտորի հրավերով:

13/02/2025

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ կնքված հուշագիրը մեր բուհի վոլեյբոլի մարզասրահը մասնագիտական մարզագույքով ապահովելու, ուսանողների գործնական պարապմունքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և համագործակցության այլ ուղղությունների վերաբերյալ է։

Վստահ եմ արդյունքներին հնարավորություն կունենամ անդրադառնալ ամենամոտ ապագայում։

28/01/2025

Շնորհավո՛ր տոնդ, Հայկական բանակ, շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր։
Հայկական բանակի տոնն այն օրն է, որը հպարտությամբ նշում է ողջ հայ ժողովուրդը: Այս տոնը ևս մեկ առիթ է կրկին հիշելու բոլոր հերոսներին, որոնց անձնվիրության շնորհիվ ստեղծվել և կայացել է Հայկական բանակը:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հպարտ է իր այն աշխատակիցներով, ուսանողներով և շրջանավարտներով, որոնք Արցախյան պատերազմի, Ապրիլյան քառօրյա և 44-օրյա գոյամարտերի օրերին քաջաբար մարտնչեցին հանուն հայրենիքի և հանուն մեր այսօրվա խաղաղ գոյատևման:
Փառք ու պատիվ քե՛զ, հայ զինվոր։

16/01/2025

ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 16–ի №32-Ա որոշմամբ հաստատվել են «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ Շուրջ 1 տարի լինելով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, մեծ պատասխանատվությամբ եմ իրականացրել բուհի բնականոն գործունեության ապահովմանը և հետագա զարգացմանն ուղղված իմ պարտականությունները։
Այսօրվանից ստանձնելով ռեկտորի պաշտոնը, մեր ինստիտուտի արհեստսվարժ աշխատակազմի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ միասին, աշխատելու եմ հանուն սպորտային կրթության և ոլորտի գիտական ներուժի զարգացման ուղղությամբ։
Շնորհակալություն վստահության համար։
Հպարտ եմ լինել բարձրորակ մանկավարժներ և բարձրակարգ մարզիչներ պատրաստող Հայաստանի եզակի բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորը։

31/12/2024
17/11/2024

Սիրելի' ուսանող, շնորհավոր տոնդ, մաղթում եմ քեզ գիտելիքներով լի ուսումնառություն։
Թող ուսանողական տարիներն անմոռանալի հետք թողնեն ողջ կյանքիդ ուղու վրա, որպես` գիտելիք, հմտություն և փորձառություն ձեռք բերելու լավագույն ժամանակաշրջան։
Վստահ եմ, որ հարուստ գիտելիքների շնորհիվ, դառնալու ես մեր երկրի վաղվա արժանի քաղաքացին։

🏛 Շնորհավոր տոնդ ուսանո'ղ, թող իրականան բոլոր երազանքներդ ի շահ մեր հայրենիքի հզորացման և զանգացման 🥳🏵

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Alek Manukian 11
Yerevan