21/08/2026
Երբ հարցնում են, թե ինչպես ենք տրամադրված եկող ուստարվան․․․ ՄԱՐՏԱԿԱՆ🔥
Պատրաստ նոր բացահայտումների, նոր մարտահրավերների ու հաղթանակների:
Իսկ Դուք👇
Հանրակրթական դպրոց
21/08/2026
Երբ հարցնում են, թե ինչպես ենք տրամադրված եկող ուստարվան․․․ ՄԱՐՏԱԿԱՆ🔥
Պատրաստ նոր բացահայտումների, նոր մարտահրավերների ու հաղթանակների:
Իսկ Դուք👇
19/08/2026
Նոր ուսումնական տարին դիմավորում ենք բաց ձեռքերով ու լայն ժպիտներով💙
Մեր դպրոցական ընտանիքը պատրաստ է նոր հանդիպումներին, վառ էմոցիոնալ պահերին ու անմոռանալի օրերին✨
Ո՞ւմ եք ամենաշատը կարոտել ու անհամբեր սպասում, թե երբ եք տեսնելու դպրոցում👀
17/08/2026
Հիշողություններն ավելի վառ են, երբ կողքիդ ճիշտ մարդիկ են✨
Իսկ դպրոցական տարիներն ապացուցում են, որ շատ ու շատ այդպիսի հիշողություններ այստեղ են կերտվում😄
14/08/2026
🍿Պոպկորն վերցրե՛ք. ուսուցողական ֆիլմերի ընտրանի ենք բերել:
🔹«Օժտվածը» (Gifted) - տպավորիչ պատմություն արտակարգ ընդունակություններով օժտված աղջնակի մասին, ով հիշեցնում է, թե որքան կարևոր է երեխայի տաղանդը զարգացնելուն զուգահեռ ապահովել նրա անհոգ մանկությունը:
🔹«Բարեկամներ» (The Intouchables) - ֆիլմ իրական ընկերության, կյանքի ու այն մասին, թե ինչպես կարող են մարդիկ փոխել միմյանց:
🔹«Սքանչելի միտքը» (A Beautiful Mind) - պատմություն մաթեմատիկայի հանճարի մասին, ով պայքարում է իր հիվանդության դեմ:
Ո՞ր ֆիլմն եք պլանավորում դիտել առաջինը👇
12/08/2026
«Յուրաքանչյուր գիրք հնարավորություն է տալիս ապրելու մի կյանք, որը կարող էիր ապրել», - Մեթ Հեյգ✨
Գրքերի շնորհիվ մենք ճամփորդում ենք իրական ու մտացածին աշխարհներով, ընդլայնում մեր մտահորիզոնն ու վերաիմաստավորում շրջապատող աշխարհը՝ մոտեցնելով այն մեր պատկերացումներին💭
Ո՞ր գիրքն է վերջին շրջանում ամենաշատը տպավորել ձեզ մոտ։ Գրե՛ք մեկնաբանություններում👇
10/08/2026
Լավ ուսուցիչը նաև ավագ ընկեր է✨
Մեր դասասենյակներում չկան կոշտ սահմաններ․ մենք սովորում ենք իրարից, սխալվում ու աճում միասին🎒
Նշե՛ք մեկնաբանություններում այն ուսուցչին, ով միշտ հավատացել է ձեզ❤️
07/08/2026
«Ազատ չմտածել, նշանակում է չմտածել»
Գրքերը տալիս են գիտելիք, բայց միայն ազատ միտքն է, որ այդ գիտելիքը վերածում է ուժի💡
Մտածի՛ր ազատ, վստահի՛ր ուժերիդ ու կերտի՛ր քո հաջողությունը✨
05/08/2026
🤫Ամենաարդյունավետ դասերը միշտ չէ, որ աշխույժ են:
Երբեմն դասարանը լուռ է՝ ամեն մեկն իր առաջադրանքի հետ, մտածելու սեփական տեմպով🧠
Հենց այս լռությունն է ստեղծում այնպիսի միջավայր, որտեղ չկա արագ պատասխանելու մրցավազք կամ խոսելու ճնշում, երբ դեռ պատրաստ չես։
Իսկ դուք ի՞նչքան հեշտությամբ եք կենտրոնանում, երբ շուրջ բոլորը լուռ է👇
03/08/2026
⏳«Երբ մեծանամ, դառնալու եմ պատմաբան»
Գիտե՞իք, որ Կլեոպատրան ավելի մոտ է ապրել մեզ, քան Եգիպտոսի բուրգերի կառուցմանը։
🐫Բուրգերը կառուցվել են նրանից գրեթե 2500 տարի առաջ։
Ահա թե ինչքան հեռու է կարող տանել մեզ պատմությունը. թվեր, որ խախտում են մեր ինտուիցիան ու ստիպում նայել ժամանակին այլ կերպ։
Բայց մեր ապագա պատմաբանը գիտի՝ անցյալի իրադարձություններն ուսումնասիրելն ամենևին էլ անցած-գնացած օրերի մասին չէ։ Դա լավագույն միջոցն է՝ հասկանալու ներկան ու կառուցելու ավելի գիտակից ու խելացի ապագա✨
Իսկ դուք ի՞նչ էիք երազում դառնալ դպրոցական տարիներին👇
🎭 35 միջոցառում, տարբեր թեմաներ ու տարբեր դասարաններ…
2025-2026 ուսումնական տարին «Ուսում»-ում լի էր գունավոր, տպավորիչ ու ուսուցողական պահերով✨
Այս 35 միջոցառումների շնորհիվ մեր աշակերտները սովորեցին կիսել բեմը դասընկերների հետ, դարձան ավելի ինքնավստահ ու բացահայտեցին իրենց տաղանդները նաև դասասենյակից դուրս 🌟
| Monday | 09:00 - 16:00 |
| Tuesday | 09:00 - 16:00 |
| Wednesday | 09:00 - 16:00 |
| Thursday | 09:00 - 16:00 |
| Friday | 09:00 - 16:00 |