27/07/2026
Ջերմորեն շնորհավորում ենք NanoSM գիտաուսումնական խմբի կրտսեր գիտաշխատող Նաիրա Պետրոսյանին՝ «Մասնագիտական վերապատրաստում – 2026» դրամաշնորհային մրցույթում հաղթելու առթիվ։
Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք։ ☺️
«Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթ
Մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթը՝ ուղղված հետազոտողների և երիտասարդ գիտնականների մասնագիտական որակավորման բարձրացմանը։ Մրցույթը բխում է Հ....
21/07/2026
Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանը, ավագ գիտաշխատող Աննա Ասատրյանը և ասպիրանտ Սերոբ Հայրապետյանը իրենց աշխատանքները ներկայացրին հուլիսի 6-10-ը Փարիզ-Սակլեյ համալսարանում կայացած International conference on Physics of Excitons and Polaritons in Semiconductors (PEPS2026) միջազգային հեղինակավոր գիտաժողովում։ Նրանք մասնակցեցին նաև գիտաժողովի շրջանակներում կայացած հատուկ սիմպոզիումին, որը նվիրված էր միկրոռեզոնատորներում էքսիտոն-պոլարիտոնների բոզե-այնշտայնյան կոնդենսացիայի փորձարարական հայտնագործման 20-ամյակին:
29/06/2026
📣 Ուրախ ենք տեղեկացնել, որ Erasmus+ Mobility ծրագրի շրջանակներում NanoSM խմբի ավագ գիտաշխատող Արամ Մանասելյանը հունիսի 14–25-ը այցելել է Նովա Գորիցայի համալսարան:
Այցի նպատակն էր զարգացնել համագործակցության նոր ուղղություններ, փոխանակվել հետազոտական գաղափարներով և ուսումնասիրել ապագա համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։
Այցի շրջանակում Արամ Մանասելյանը անցկացրել է «Rashba effect in semiconductor nanostructures» վերնագրով սեմինար-դասախոսություն՝ ներկայացնելով ոլորտի վերջին զարգացումներն և ընթացիկ հետազոտությունները։
Շնորհակալությունն ենք հայտնում պրոֆեսոր Արտեմ Բադասյանին և նրա գործընկերներին ջերմ հյուրընկալության, արդյունավետ քննարկումների և հետագա համագործակցության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։
15/06/2026
📣 Ուրախ ենք տեղեկացնել, որ տեղի ունեցավ ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի և Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնի կողմից կազմակերպված «Ինչպե՞ս են փոխազդեցությունները ծնում մասնիկներ» թեմայով սեմինարը։
Բանախոսն էր ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արսեն Զաքարյանը:
12/06/2026
📣Ուրախ ենք տեղեկացնել, որ NanoSM խմբի ղեկավար Վռամ Մուղնեցյանը և խմբի անդամ Արմեն Հարությունյանը վերջերս այցելել են Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի տեսական ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ հանդիպել են պրոֆեսոր Աննա Սիթեքի և նրա գործընկերների հետ։
Այցի նպատակն էր զարգացնել համագործակցության նոր ուղղություններ, փոխանակվել հետազոտական գաղափարներով և ուսումնասիրել ապագա համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։
Այցի շրջանակում Վռամ Մուղնեցյանը անցկացրել է «Artificial Graphene Beyond Toy Models» վերնագրով սեմինար՝ ներկայացնելով ոլորտի վերջին զարգացումներն և ընթացիկ հետազոտությունները։
Շնորհակալությունն ենք հայտնում պրոֆեսոր Աննա Սիթեքին և նրա գործընկերներին ջերմ հյուրընկալության, արդյունավետ քննարկումների և հետագա համագործակցության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։
29/05/2026
Ուրախ ենք տեղեկացնել, որ տեղի է ունեցել ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի և NanoSM խմբի կողմից կազմակերպված «Ռեզոնանսային թունելավորման երևույթը կրկնակի պոտենցիալային արգելքով քվանտային համակարգում» թեմայով սեմինարը:
Սեմինարը անցկացրեց NanoSM խմբի ավագ գիտաշխատող, դոցենտ Արամ Մանասելյանը:
27/05/2026
Հարգելի՛ ուսանողներ,
ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի Ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է ձեզ մասնակցելու «Նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների գիտական խմբի» կողմից կազմակերպվող
«Ռեզոնանսային թունելավորման երևույթը կրկնակի պոտենցիալային արգելքով քվանտային համակարգում» թեմայով սեմինարին։
Սեմինարը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց տեսական և կիրառական գիտելիքները ժամանակակից քվանտային ֆիզիկայի արդիական ուղղությունների վերաբերյալ, ծանոթանալ նանոկառուցվածքներում տեղի ունեցող քվանտային երևույթներին և դրանց մոդելավորման մեթոդներին։
📅 Մայիսի 29
📍 Վայր՝ ՖԻ, 343 լսարան
🕒 Ժամը՝ 12:30
Սեմինարը կվարի ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի ֆ.մ.գ.թ., դոցենտ Արամ Մանասելյանը։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
#ԵՊՀ #ՈւԳԸ #ՖԻՈւԳԸ
20/05/2026
Սիրելի՛ ուսանողներ,
Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի Ուսանողական գիտական ընկերությունը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Նանոկառուցվածքների մոդելավորում և սիմուլյացիա» (Department of Solid State Physics of Yerevan State University) գիտական խմբի կազմակերպած ճանաչողական հանդիպում-սեմինարին։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն խմբի հիմնական գիտական ուղղությունները, ընթացիկ հետազոտությունները և ուսանողների համար նախատեսված համագործակցության հնարավորությունները։
📅 Ամսաթիվ՝ մայիսի 22
🕧 Ժամը՝ 12:30
📍 Վայր՝ Ֆիզիկայի ինստիտուտ, 343 լսարան
Սիրով սպասում ենք ձեզ։
#ԵՊՀ #ՈՒԳԸ #ՖԻՈՒԳԸ
01/05/2026
📣 Ներկայումս Լիսաբոնի տեխնիկանորարարական ինստիտուտում ընթանում է "Many Body Open Quantum Systems" COST ծրագրի առաջին աշխատաժողովը որին մասնակցում է NanoSM խմբի ղեկավար Վռամ Մուղնեցյանը "Spin configuration of an array of quantum rings controlled by cavity photons" աշխատանքով։ Մասնակցությունը կարևոր հնարավորություն է ստեղծում ոլորտի առաջատար հետազոտողների հետ մասնագիտական մտքերի փոխանակման, ինչպես նաև նոր համագործակցությունների ձևավորման և զարգացման համար։