19/06/2026
🎓 Մագիստրատուրայի ընդունելությունը շարունակվում է
Եթե ցանկանում եք խորացնել ձեր գիտելիքները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և համատեղել ուսումը մասնագիտական գործունեության հետ, ապա ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի մագիստրոսական ծրագրերը հենց ձեզ համար են։
📚 Ծրագրերը՝
• Տեղեկատվական համակարգերի կառավարում
• Տեղեկատվական համակարգերի մշակում
Ինչու՞ ընտրել մեր ծրագրերը.
✅ Ընդունելության քննությունների լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմորդների համար՝ անվճար ուսուցման հնարավորություն
✅ 19 և բարձր ՄՈԳ ունեցող բակալալավրիատի շրջանավարտների ընդունելություն անվճար համակարգ՝ առանց ընդունելության քննության՝ միայն հարցազրույցով
✅ Աշխատող ուսանողների համար ուսման վճարի փոխհատուցման հնարավորություն եկամտահարկի վերադարձի հաշվին
📌 Փաստաթղթերի ընդունումն իրականացվում է առցանց՝ admission.ysu.am հարթակում։
Հարցերի դեպքում՝
📞 060-71-00-44, 060-71-00-48, 091-78-23-96
📧 [email protected]
Սպասում ենք ձեզ ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում։
18/06/2026
Նրանց պատմությունները տարբեր են, բայց մեկնարկը՝ նույնը. տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը
Երևանի պետական համալսարանում նշվեց 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների ուսանողական երկար ու բովանդակալից ճանապարհի ավարտը։ Տոնական միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:
Մանրամասները` https://www.ysu.am/IT-center/articles/96326
17/06/2026
📢 ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի մագիստրատուրայի 2026–2027 ուսումնական տարվա ընդունելությունը։
📌 Փաստաթղթերի ընդունումն իրականացվում է առցանց՝ admission.ysu.am հարթակում։
Ծրագրերը՝
• Տեղեկատվական համակարգերի կառավարում
• Տեղեկատվական համակարգերի մշակում
✅ Անվճար ուսուցման հնարավորություն
✅ Առանց քննության ընդունելություն՝ 19+ ՄՈԳ ունեցող շրջանավարտների համար
✅ Ուսման վճարի փոխհատուցման հնարավորություն աշխատող ուսանողների համար
Հարցերի դեպքում՝
📞 060-71-00-44, 060-71-00-48
📧 [email protected]
11/06/2026
Հունիսի 9-ին տեղի է ունեցել «ԱԲ գրագիտություն» վերապատրաստման։
ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ութ աշխատակիցների հանձնվել են ծրագրի հաջող ավարտը հավաստող վկայագրեր։
Մանրամասները` https://www.ysu.am/IT-center/articles/96107
21/05/2026
Անհատական խորհրդատվություն դիմորդներին
ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը անհատական խորհրդատվություն է տրամադրում մագիստրոսական ծրագրերի դիմորդներին։ Եթե ցանկանում եք առավել մանրամասն ծանոթանալ կենտրոնի կողմից առաջարկվող մագիստրոսական ծրագրերի առանձնահատկություններին և կատարել ապագա մասնագիտացման ճիշտ ընտրություն, ապա դիմեք կենտրոնի խորհրդատուներին։
Կենտրոնի խորհրդատուներն են.
ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս, ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար Ս. Շուքուրյանը
ՏՏԿՀ կենտրոնի գործադիր տնօրեն Ա. Ավագյանը
«Տեղեկատվական համակարգեր» ամբիոնի դոցենտ, «Տեղեկատվական համակարգերի մշակում» կրթական ծրագրի ղեկավար Մ. Մանուկյանը
«Տեղեկատվական համակարգեր» ամբիոնի դոցենտ, «Տեղեկատվական համակարգերի կառավարում» կրթական ծրագրի ղեկավար Ա. Կոստանյանը