29/07/2026
«Կուղբ» (Bebras) 2025 Մրցանակաբաշխության ընթացքում Sololearn ընկերության աշխատակից Նանեն հայտարարեց ընկերության կողմից պատրաստված նվերները․ բոլոր կազմակերպիչ ուսուցիչներին և ավագ դասարանների շուրջ 20 դպրոցականներին հարթակի կրթական նյութի Pro փաթեթի անվճար հասանելիություն տրամադրվեց մեկ տարի ժամկետով։
Անչափ շնորհակալ ենք ընկերությանը նախագծի իրագործման ճանապարհին նման կարևոր և ոգեշնչող մասնակցության համար։ Վստահ ենք, որ բոլոր ուսուցիչներն ու դպրոցականները մեծ ոգևորությամբ բացահայտելու են նոր գործիքներ և կիրառելու են կրթության գործընթացում։
Միասին կարող ենք ավելին, շնորհակալ ենք 🧡