Ալ.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց/Hekimyan Music School

Ալ.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց/Hekimyan Music School

Share

Երաժշտական դպրոց։

Music School.

Музыкальная школа.

Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հիմնադրվել է 01.10.1982թ.-ին:
Սկզբում գործել է որպես թիվ.13 երաժշտական դպրոց: 1986թ.-ին անվանակոչվել է երգահան, ԽՍՀՄ ներքին ծառայության գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի անունով:
1986թ.-ին դպրոցում հիմնադրվել է «Արաբկիր» փողային նվագախումբը, որը ժամանակի լավագույն մանկապատանեկան փողային նվագախմբերից էր Հայաստանում /ղեկավարներ՝ Հայկ Հովակիմյան, Պետրոս Ժամկոչյան,

25/06/2026
23/06/2026

Փողային բաժնի տարեվերջյան հաշվետու համերգ
26․06․2026, ժամը՝ 12։00

23/06/2026

Հունիսի 25-ին ժամը, 15:00-ին մեր դպրոցում տեղի կունենա «Անահիտ Ցիցիկյան 100» հոբելյանին նվիրված համերգ։

Մուտքն Ազատ է։

22/06/2026

🤯ԲԱՑԱՌԻԿ, 😲Կոտրված փայտիկով , 😱Դիտե՛ք մինչև վերջ։

Ֆրանսիայի Le Plessis-Robinson Պլեսի-Ռոբինսոնի Maison des Arts Արվեստի տան Canaletto սրահում ապրիլի 24-ին տեղի ունեցած համերգի ժամանակ մեր պատանի մարիմբահար Վահագնը բախվեց անսպասելի իրավիճակի․ Էդվարդ Միրզոյանի «Անընդհատ շարժում» ստեղծագործության կատարման ընթացքում նրա փայտիկներից մեկը կոտրվեց։

Սովորաբար նման պահին երաժիշտը ստիպված է լինում դադարեցնել ելույթը, որպեսզի փոխի փայտիկը, բայց այս դեպքում մեր երիտասարդ արտիստը կայացրեց ակնթարթային որոշում՝ չկանգնել։

Դահլիճում գտնվող հանդիսատեսը գրեթե ոչինչ չզգաց։

Մեծ պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության զգացում է անհրաժեշտ այսպիսի կամային որոշման համար։

Սա այն հազվադեպ պահերից է, երբ արտիստի իրական կարողությունները երևում են ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ կատարյալ է, այլ երբ ինչ-որ բան սխալ է գնում։

Իսկ ի՞նչ կանեիք դուք, եթե այսպիսի իրավիճակում հայտնվեիք։

Դասատու՝ Հայկ Հակոբյան Hakobyan Hayk
Կոնցերտմայստեր՝ Լուսինե Կարապետյան

Photos from «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադա's post 20/06/2026

Շնորհավորում ենք մեր դպրոցի աշակերտներ՝ Մենուա Մելիք-Հայկազյանին, Վահագն Ենգիբարյանին «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադայում գրանցած փայլուն հաջողությունների կապակցությամբ։

🏆Մենուա Մելիք-Հայկազյան - Մեծ մրցանակ
🏆Վահագն Ենգիբարյան - Մեծ մրցանակ

Սրտանց շնորհավորում ենք մեր դպրոցի տեսական բաժնի վաստակաշատ դասատու Վարդուհի Սարգսյանին՝ աշակերտներին բարձր արդյունքների և նվիրված աշխատանքի համար։

Շնորհավորում ենք նաև մեր դպրոցի դասատուներ՝ Անահիտ Հովհաննիսյանին և Ջեմմա Մինասյանին որոնց սաները ևս մասնակցել են օլիմպիադային։

Շնորհակալություն ենք հայտնում «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպադիայի ամբողջ թիմին, հանձինս Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի տնօրեն՝ Գարիկ Նազարյանին։

17/06/2026

Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 17-րդ մրցույթ փառատոնում , Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

15/06/2026

Հունիսի 20-ին, ժամը 18։00-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ համերգը։
Համերգը նվիրվում է Արգենտինա Պողոսյանի ծննդյան 85 և գործունեության 70 ամյակին։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Vagharsh Vagharshyan Str. 24
Yerevan
0012

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00